Նման թեմա բացելու պպատճառ հանդիսացավ վերջերս ձեռքս ընկած մի անգլերեն գիրք, որը մայրս գնել էր տնետուն անող գրքավաճառից: Գրքի կեսից ավելին կարդալուց հետո ցանկություն առաջացավ իմանալ, թե այս ինձ անհայտ գրողը ինչ ուրիշ ստեղծագործություններ ունի, կամ կա արդյոք գրքի էլեկտրոնային տարբերակը կամ ռուսերե թարգմանությունը և այլն:

Իզուր ես գուգլի փնտրողական համակարգում հավաքեցի Joanne Webster Gipsy Gift գրքի մասին կոնկրետ ոչ մի տեղեկություն, միայն առանձի բառերի կտորտանքներ եկան:

Բայց գիրքը վատը չի, ստեղծագործությունը արժեք ունի, գրողը հիանալի պատմելու ոճ ունի, կուզեմ այն փոխացել մյուս գրականասերներին, որ կարդան ու կարծիք հայտնեն:

Բացի դրանից կուզեմ այստեղ նշենք նմանատիպ գրքերը, որ քիչ հայտնի են կամ վաղուց մոռացված, իսկ արժեք ունեն, որ իմանանք դրանց մասին ու կարդանք