Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կընտրի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը: Այսօր դատական նիստը հետաձգվեց մինչեւ վաղը ժամը 14.30` բավարարելով Փաշինյանի պաշտպանների միջնորդությամբ, որպեսզի ժամանակ ունենան պատրաստվելու:
«Գործի նյութերը, քննչական մարմնի միջնորդությունը մեզ տրամադրվել են կամ նիստում, կամ նիստից 30 րոպե առաջ, մենք, որպեսզի դիրքորոշումը հիմնավորված եւ հավուր պատշաճի ներկայացնենք, խնդրել ենք հետաձգել նիստը»,-ասաց Փաշինյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ երեկ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 225-ի 1-ին մասի/ անկարգությունների կազմակերպում/, 225 պրիմ-1-ին մասի/օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպում/ եւ 316-ի 1 մասի/ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել/ հատկանիշներով:
Էջանիշներ