Toki wa kane nari.
Время - деньги
Իսկ գումարը տեղում են մուծում թե ամսվա վերջում?
Toki wa kane nari.
Время - деньги
Շատ չի: Էդ մարդիկ 500 դոլլարով են առնում մեգաբիթը: Հո չե՞ն ծննդաբերելու, պետք ա առնեն չէ՞: 100 ձև էլ ֆոկուս են անում, որ կարողանան 15 000 -ով վաճառեն: Իսկ Բիլայնի կամ Վիվայի ու Օրանժի պես գիգանտներին տենց բաները չեն հետաքրքրում: Նաշ իրենք հենց կարիեր են, երկրորդն էլ էդ կարգի հսկաները կարան 5 տարվա ռազմավարություն մշակեն 0-ական շահույթով աշխատելու ու բոլոր կոնկուրենտներին սպանելու համար: Հետո գերշահույթով հաջորդ 5-ամյակը կփակեն: Հաշվի առեք որ տարեց տարի ինտերնետի շուկան լայնանում ա, իսկ պահանջները՝ մեծանում:
Այսինքն եթե 2000 թ-ին ամբողջ ՀՀ-ի ինտերնետի դիմաց վճարված գումարները կկազմեր սիմվոլիկ X թիվ, ապա 2005 թ-ին այդ թիվը 5X էր: Ցանկացած օպերատոր կերազեր 2000-2005 -ը թեկուզ բացասական բալանսով աշխատեր, բայց 2005-2010 -ը լիներ շուկայում մնացած 3 օպերատորներից մեկը, որովհետև 2010 -ին թիվը արդեն 10X է կազմում:
էսպես չի մնա
Helios (08.02.2010)
Ucom -ը GNC-Alfa -ի գծերից կարծեմ ունի, հետո Ucom -ը 3 տեսակի ծառայություն ա տրամադրում: Ինքը կարա քեզ ինքնարժեքով ինտերնետ տա, որպեսզի բաժանորդ ռարձնի, հետո կզանգեն ու կառաջարկեն հենց նույն լարով, ինտերնետ հեռախոսակապ ու IP-TV: Դու էլ կհամաձայնվես, որովհետև ինչի՞դ ա պետք էլի լարեր մտնեն տունդ, մանավանդ, եթե 3 ծառայություններից օգտվելու դեպքում էլի զեղջեր մեղջեր կանեն և այլն և այլն...: Այսինքն իրենք կարող են ինտերնետից եկամուտ չունենալ, բայց IP-TV -ի վրա շեշտը դնեն, կամ VoIP -ով տեղը հանեն:
Դա էլ ա տարածված պրակտիկա: Օրինակ էս վերջերս Intell -ին տենց բանի համար դատի տվեցին: Ինքը CPU-ն ինքնարժեքով էր վաճառում լափթոփ արտադրողներին, եթե մնացած դետալներն էլ իրենից գնեին: Արանքում մնացած պրոցեսսոր ատրադրողները էդ գնի հետ չէին կարողանում մրցել, բայց րիենք բացի պրոցեսսորից ուրիշ ոչինչ չէին արտադրում: Այսինքն ինտելը կարող էր իրեն թույլ տար պրոցեսսորը վնասով կամ 0-ով վաճառել, բայց AMD -ն՝ ոչ: Համ կլիենտ էր կպցնում, համ կոնկուրենտ էր չոքացնում:
Հիմա էլ Ucom -ը կարա շատ հանգիստ նման գներ իրեն թույլ տա, որովհետև իր բիզնեսը մենակ ինտերնետով չի սահմանափակվում: Ավելին. իր բիզնեսը ըսկի էլ ինտերնետը չի: Բա ինչի՞ ա Icon-ը սրտաճմլիկ կարգախոս հանել «Մեր բիզնեսն ինտերնետն է»: Էդ կարգախոսը մարկետինգի տնօրենի սրտից դուրս թռած սրտաճմլիկ բողոք ա առ համայն հայություն:
էսպես չի մնա
Իսկ գումարը ամսվա վերջում են մուծում թե հենց միանամ պիտի գումարտ մուծեմ?
Toki wa kane nari.
Время - деньги
տեսե՞լ եք Այքոնի նոր գները՝
http://icon.am/index.php?cnt=2
Էլի մրցունակ չեն... բայց դե եթե հաշվի առնենք Էլմոյի գրածը, իրանք դրանից ավել չեն կարա իջնեն երևի... Հո մեջտեղից չե՞ն ճղվելու՝ վերջապես իրանք սեփական օպտիկա չունեն
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Քանի դեռ տան մեջ ստաբիլ ինտերնետի պահանջը լրիվ չի բավարարվել, անլար ինտերնետը պիտի ծառայի, որպես հիմնական կապի միջոց: Իսկ քանի որ անլարը դրա համար չի նախատեսված (հաստատ չգիտեմ, բայց կարծում եմ` անլարի ինքնարժեքն էլ ա ավելի բարձր), ապա Հայաստանում ինքը կարա մրցակցի միայն նրա հաշվին, որ լարային ինտերնետները կա՛մ Երեւանի ամեն մասում (էլ չեմ ասում` մարզերում) հասանելի չեն, կա՛մ օպերատորի տեխնիկան էլ չի ներում բաժանորդ հավաքել (օրինակ` Հայ-Լայն):
Էդ նրանից ա որ Հայաստանը քարի դարում ա: Հայաստանում բիզնեսով(թեկուզ և առաջավոր տեխնոլոգիաների) հիմնականում հաստավզերն են զբաղվում, ոչ թե խելացի մարդիկ: Իսկ ավելի հաստավզերը օրենք են գրում մյուս հաստավզերի համար:
Իսրայելում օրինակ սեփական լար ունեցողը չի կարող էդ լարով ինտերնետ վաճառի ու հակառակը: Պատկերացրու Արմինկոն քաղաքով մեկ օպտիկան փռել ա ու իրավունք չունի ինքը էդ օպտիկայով ինտերնետ վաճառի: Ստիպված ընկնում ա դռնեդուռ, որ օպերատոր գտնի, որը էդ լարերը կվարձի: Գտնում ա 4-5 օպերատոր ու երջանիկ ա: Մել էլ ADC -ն էլ ա լարեր փռում: Այ ստեղ Արմինկոն ու ADC -ն կատաղի մրցակցություն են սկսում, որ օպտիկայի վրա հանկարծ վթար չլինի, որովհետև օպերատորները կգնան մյուսի մոտ: Դառնում ա լարերի անհամեմատ ցածր գին ու անխափան աշխատանք + օպերատորների խելամիտ գին ու որակյալ կապ, որովհետև իրանք լարով չեն զբաղվում, կամ լար անցկացնելով, այլ զուտ իրանց գործով՝ կապ ապահովելով:
Բոլոր օպերատորներն ունենում են հավասար պայմաններ: Բոլորը խոսքները մեկ արած լար ունեցող կազմակերպությունների հետ միասին անլար օպերատորների հոգին հանում են:
Հայաստանում ինչի՞ են մարդիկ զզվում լարային օպերատորներից: Որովհետև կապը հա գնում ա: Լար ա կտրվում, մեկը հելնում լարերը տապոռում ա, մի հարևան չի ուզում իրա տանիքով լարը գա մյուսի տուն, փող են ուզում, օպերատորը գումարներ ա ծախսում լարերը վերանորոգելու համար: Իսկ նորմալ երկրներում դա պետությունն ապահովում ա: Դրա համար էլ գները նորմալ ա:
Ստեղ սաղ թարս ա: Մարդիկ սկի չգիտեն էլ իրենց ի՞նչ ինտերնետ ա պետք: Էժան լինի ու odnoklassnik-ը բացի էդ ա:
էսպես չի մնա
Չեմ կարծում, որ ամեն ինչ տենց վատա, ինձ օրինակ դուրա գալիս Icon-ի սպասարկումը, շատ գրագետ մոտեցում են ցուցաբերում ցանկացած բաժանորդի: Ցավալի է, որ Հայաստանում անառողջ մրցակցություն ա, ճիշտա ասում Elmo-ն, որ Հայաստանը քարի դարումա`"Հայաստանում բիզնեսով(թեկուզ և առաջավոր տեխնոլոգիաների) հիմնականում հաստավզերն են զբաղվում"Դրա համար էլ կարևոր ա, որ Icon-ում աշխատում են գրագետ, պրոֆեսիոնալ մարդիկ, իսկ վերջին գնային առաջարկի հետ կապված, կարծում եմ շատերը, ովքեր հոգնել են մնացած բոլոր պրովայդերներից կմիանան Icon-ին:
Չեմ կարծում, որ ամեն ինչ տենց վատա: Ինձ օրինակ դուրա գալիս Icon-ի գրագետ և պրոֆեսիոնալ մոտեցումը բաժանորդին: Մեկ տարվա ընթացքում չեմ ունեցել իրենց հետ խնդիրներ... Իսկ նոր գնային առաջարկը ինձ թվումա շատերն կհետաքրքրի, առավել ևս այն մարդկանց, ովքեր հոգնել են ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից...
Այքոնի աշխատողների պրոֆեսիոնալիզմը առանց կասկածի տակ դնելու ասեմ, որ ամեն ֆիրմայում էլ կան լավ ու վատ մասնագետներ, իրանց ուժերով ու ծանոթով ընդունվածներ և այլն
Այսինքն համամիտ չեմ որևէ ընկերության բոլոր մասնագետներին պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ անվանելուն։
Այլ հարցա, որ Այքոնը առայժմ շատ քիչ թվով կլիենտներ ունի ու մի քանի հատ էլ տարիֆդրա համար էլ կարող են անհատական մոտեցում ցույց տալ բոլորին ու իրանց ծառայությունների մասին էլ լավատեղյակ լինել... Հենց կլիենտների թիվը ավելացավ, էդ ամեն ինչը կփոխվի դեպի վատը։
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ