artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Apsara (26.06.2009)
ի դեպ կարելի է փորձել հնարավորին չափ խուսափել պլաստմաստյա շշերից դրա փոխարենը գնելով հնարավորության դեպքում ապակյա շշերով, որը կարելի է հանձնել և որը նորից կօգտագործվի, կամ օրինակ խանութ գնալ արդեն տոպրակով որպիսզի վաճառողը նոր պոլիեթիլենային տոպրակ չտա, որը շատ շուտով աղբ կդառնա, կամ եթե իրը մի հատ է կարելի է ուղղակի բռնել ձեռքում :
...
Մոդերատորական: Խնդրում եմ մնացեք թեմայի շրջանակներում: Անլուրջ գրառումները կջնջվեն:
Հավելեմ, որ պոլիէթիլենն ու պլաստմասսե իրերը քիմիական տեսակետից ժամանակի միլիոնավոր միավորի դեպքում անգամ քայքայման ենթակա չեն, իսկ այրման արդյունքում խիստ աղտոտում են բնությունը։
Apsara (26.06.2009)
Ճապոնացիները արդեն 10 տարի ուսումնասիրում են, փորձարկումներ են անում, որպեսզի գտնեն այն միջատին կամ այն նյութը, որը կքայքայի պոլիէթիլենը: Երկու տարի առաջ ինչ-որ թրթուր կար, որը մասամբ ազդեցություն թողնում էր:
Սենց մի ակցիա էլ մենք մեր դասարանի մի խումբ երեխաներով էինք կազմակերպել դեռ դպրոցում: Ու այն ուղղված էր հատուկ պոլիէթիլենի դեմ, ոչ թե աղբի/սովորական զիբիլի
Ճիշտա մի քիչ անհեթեթա թվում, երբ խոսքը հատուկ տոպրակով հացի գնալու մասինա գնում, բայց ես ինձ հիշում եմ այդպիսին, հատուկ հացի համար տոպրակ ունեինք տանը: Հա չի կարելի համեմատել էն ժամանակները ու հիմա, բայց դե էտքան էլ ծիծաղելի էլ չի:
Ես ամենաշատը այն ծնողների վրա եմ զարմանում, երբ իրենց աչքի առաջ երեխան զիբիլը թափումա: Դա համարյա նույննա, որ երեխային վեր չեն կացնում տրանսպորտի մեջ, որպեսզի կողքը կանգնած տարիքով մեկը նստի.... Միշտ էս երկու երևույթի վրա զարմանում եմ: «Ժամանակներն են փոխվել » այս արտահայտությամբ բացատրություններն էլ ծիծաղելի են,արդարացման նոր ձև...
Ակցիային ծնվածս օրից եմ միացել
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 26.06.2009, 16:51:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Apsara (27.06.2009)
Պոլիէթիլենը վերամշակել ա պետք:
Ոչ թե չօգտագործել(Գրիգի ասածով), այլ հասնել նրան, որ ունենանք վերամշակող գործարաններ ու մի քանի աղբաման պահող ժողովուրդ:
Կան երկրներ, որոնք աղբանոց չունեն, բայց մարդիկ տանը 5 աղբաման են պահում: Մեկում ապակին են լցնում, մյուսում՝ թղթերը, հաջորդում պոլիէթիլենը, պլաստիկը...:
Ամեն ինչ բազմակի վերամշակվում և օգտագործվում է: Աղբը խառնելու համար մեծ տուգանք են վճարում:
Հայաստանում նույնիսկ աղբանոցներն են բիզնես:
էսպես չի մնա
Cassiopeia (28.06.2009), Grieg (27.06.2009)
Չգիտեմ ինչ եք երկար բարակ քննարկել, բայց աղբ երբևէ գետին չեմ թափել ու չեմ թափի, ինչ որ խմբի հետ էքսկուրսիա գնալիս էլ անձամբ հետևում եմ, որ աղբը հայտնվի միայն աղբամանում
Ի դեպ նման երկներից Գերմանիան գիտեմ, որտեղ որոշ ժամանակ ապրում էի, այդ մի քանի աղբամանը սկզբից ինձ տարօրինակ թվաց, բայց հետո սովորեցի, ինչպես նաև այնտեղ սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակներ չէին տալիս, ապրանքը կամ ձեռքումդ պիտի գնայիր կամ շատ լինելու դեպքում թղթե տոպրակ էին տալիս:
Հետո նաև իմացա, որ աղբը տներից կամ մեր ակադեմիայի նման մեծ հանրակացարաններից լավ թանկ գումարներով են տանում, միայն ապակին, թուղթը մեկ էլ չեմ հիշում ինչը անվճար, եթե առանձնացված է:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ