User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Միամսյա մաքրության ակումբակ

  1. #31
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ խորին համոզմամբ աղբն աղբամանի մեջ չգցող մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի ֆայմում, որ կարելի է աղբամանի մեջ գցել ու այդպիսով քաղաքը մաքուր պահել: Պարզ օրինակ բերեմ: Էդքան ծեծված փողոց անցնելը… Վերջերս ապշում եմ՝ տեսնելով, թե որքան շատ մարդ է հետևում լույսերին: Ճիշտ է, էլի ոչ բոլորն են, բայց առաջվա նման սպիտակ ագռավ չես, երբ կանգնում ու սպասում ես, թե երբ պիտի մարդուկը կանաչի: Ավելին՝ իմ ընկերների հետ փողոցն անցնելիս միշտ շեշտում եմ, որ պետք է ճիշտ տեղից ու ճիշտ ժամանակին անցնել: Մարդիկ սովորել են: Մի անգամ էլ կոնֆետի թուղթը գետնին գցած ընկերուհուս էնպես խայտառակեցի, որ դրանից հետո երբեք չի համարձակվում գոնե իմ ներկայությամբ նման բան անել:
    Ու նման օրինակներ շատ կարելի է բերել, մարդիկ ուղակի սովորել են անտարբեր անցնել, աղբը ցանկացած տեղ ցանկացած պահին գետնին շպրտելն էլ է սովորություն դարձել, կարծրացել, անգիտակից վիճակ ա, ուղակի մի փոքր գիտակցության աստիճան և սովորությունները փոխվում են

    Լույսի պահով ճիշտ ես, բա փոքր ժամանակ սպիտակ չէ թափանցիկ ագռավ էր գծերով փողոց անցնողը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.06.2009)

  3. #32
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Ի դեպ՝ հիմա շատերը փողոցն անցումով են անցնում ոչ թե որովհետև հարգում են օրենքը և այլն, այլ որովհետև ստիպված են: Ես, օրինակ, կենտրոնում կարմիրի տակով համարյա երբեք չեմ անցնում, որովհետև ահավոր խիտ երթևեկություն ա, ու նաղդ ավտոյի տակ ընկնող եմ: Դրա համար էլ հաճախ կանգնում-սպասում եմ: Բայց եթե մեքենա չկա, սպասելը անիմաստ եմ համարում: Իսկ զիբիլ թափելը մի քիչ ուրիշ հարց ա. կոնկրետ ծխախոտի ծխուկը կամ պաղպաղակի թուղթը ծառի տակ գցելը շարքային Պողոսին ոչ մի վնաս էլ չի տալիս: Բնապահպանություն-բան խորանալ չարժի, մենք գործ ունենք շարքային Պողոսի հետ:
    DIXI
    carpe noctem

  4. #33
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Առաջին մասին չանդրադառնամ, իսկ այ երկրորդ մասին - շարքային պողոսին վնաս է, ինչու՞, քանզի այդպես մտածողները, ցավոք սրտի, ավելի շատ են, քան հակառակը և արդյունքում աղբը ավելի շատ փողոցում է, քան աղբամանում => զզվելի է հատակին նայել, իսկ երբ քամի է, իսկ մեր Երևանը քամոտ է, այդ նույն պաղպաղակի թուղթը կամ ցելոֆանի տոպրակւ կամ ոտքերիդ է կպչում կամ նույնիսկ հասնում երեսիդ: Գնում ես այգի, որ աչքդ կանաչ տեսնի հանգստանա, բայց չէ այստեղ ու այնտեղ նույն աղբն է, զզվում ես նորից, չես կարող նստել, կեղտոտ է, մաքրող չկա, քցող կա:
    Հա բնապահպանություն-բան խառնել արժի, որովհետև այն օդը կամ ավելի ճիշտ ասած օդի միջի թթվածնի մնացորդները՝ խառնված ծանր մետաղների հետ, որ շնչում ես, այն նույն ծառն է արտադրում, որի տակ դու քցում ես պաղպաղակի թուղթը:

    Չէ, աղբից վնաս կա, չասեմ էլ հիվանդությունները, գարշահոտությունը և ուղակի նշեմ ներքին կուլտուրայի մասին

    Չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը իր տանը ցանկացած տեղ աղբ է նետում, հաստատ իրեն նեղություն է տալիս հասնում աղբամանի մոտ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետ. Գրություն.
    Գրածս չի վերաբերվում նախագահական նստավայրի մերձակա տարածքին, ինչպես նաև Ազգային ժողովի մերձակա տարածքին: Վերջինիս մերձակայքում կարելի է նույնիսկ չիշիկ անել:

    <...Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված...>
    Ե. Չարենց

    Հ.Գ. Եվ սա ասում է մի մարդ, ով պայքարում է պետականության համար:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 25.06.2009, 01:28:

  6. #35
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Apsara. Հազար անգամ համաձայն եմ, որ զիբիլանոց քաղաքը զզվելի բան ա, բայց կոնկրետ դու ո՞նց ես պատրաստվում դրա դեմն առնել: Նորից եմ ասում. շաքային աղտոտողի հետ ծանր մետաղներից ու քաղցկեղի մակարդակի աճից խոսելով ոչ մի բանի հնարավոր չի հասնել: Էդ նույն պայմանական Պողոսս տենց բաների վրա թքած ունի, որովհետև շոշափելի չեն, իսկ աղբը աղբամանը գցել հորդորողի վրա ուղղակի ծիծաղում ա: Չնայած՝ սենց հայտարարություները օգուտից բացի ուրիշ ոչ մի բան չեն կարող բերել. վնաս որ հաստատ չեն տա, նենց որ՝ մերսի նախաձեռնության համար: Ժող, հասարակական վայրերում կուբամետրերով զիբիլ թափելը, աջուձախ ապականելը, ամեն քայլի թքելը, անցումներում թեթևանալը և այլնը առնվազն անշնորհքություն են, եկեք տենց բաներից հնարավորինս խուսափենք: Ու էդ միամսյակ-բանն էլ մոռացեք, սուտ բաներ են դրանք: Կամ անում ես, կամ չես անում:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (25.06.2009)

  8. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը

    <...Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված...>
    Ե. Չարենց

    Հ.Գ. Եվ սա ասում է մի մարդ, ով պայքարում է պետականության համար:
    Բացում ա

    Յուրաքանչյուր անձնավորության խորհուրդ կտայի չկորցնել ՅՈՒՐ հումորի զգացողությունը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.06.2009), Ariadna (25.06.2009), Վարպետ (25.06.2009)

  10. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացում ա

    Յուրաքանչյուր անձնավորության խորհուրդ կտայի չկորցնել ՅՈՒՐ հումորի զգացողությունը
    Էս վերջերս ում շատ <բացում ա> փակում են, զգուշ եղի: -Հումորը էս է, իսկ քո ասածը ոչ թե հումոր է, այլ ողբերգություն: Ու ցավը նրանում է, որ եթե դու թեկուզ հումոր ես անում/իմ կարծիքով անհաջող/, ապա շատերը հնարավորության դեպքում այդպես էլ կվարվեին` ե'վ այսօր, ե'վ գալիք իշխանությունների պարագայում, չմտածելով, որ անարգում են առաջին հերթին հենց իրենց:

    Վերջաբանի փոխարեն.
    <....Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ...>
    Վ. Տերյան

    Կոնկրետ անձնավորության խորհուրդ եմ տալիս բռնության կոչեր չհնչեցնել, հատկապես որ համաներման հնարավորություն մոտ ապագայում դժվար թե լինի:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 25.06.2009, 01:55:

  11. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջերս ում շատ <բացում ա> փակում են, զգուշ եղի: -Հումորը էս է, իսկ քո ասածը ոչ թե հումոր է, այլ ողբերգություն: Ու ցավը նրանում է, որ եթե դու թեկուզ հումոր ես անում/իմ կարծիքով անհաջող/ շատերը հնարավորության դեպքում այդպես էլ կվարվեին` եվ այսօր եվ գալիք իշխանությունների պարագայում, չմտածելով, որ անարգում են առաջին հերթին հենց իրենց:

    Վերջաբանի փոխարեն.
    <....Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ...>
    Վ. Տերյան
    Ամե՛ն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (25.06.2009), Հայկօ (25.06.2009)

  13. #39
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջերս ում շատ <բացում ա> փակում են, զգուշ եղի: -Հումորը էս է, իսկ քո ասածը ոչ թե հումոր է, այլ ողբերգություն: Ու ցավը նրանում է, որ եթե դու թեկուզ հումոր ես անում/իմ կարծիքով անհաջող/ շատերը հնարավորության դեպքում այդպես էլ կվարվեին` եվ այսօր եվ գալիք իշխանությունների պարագայում, չմտածելով, որ անարգում են առաջին հերթին հենց իրենց:

    Վերջաբանի փոխարեն.
    <....Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ...>
    Վ. Տերյան

    Կոնկրետ անձնավորության խորհուրդ եմ տալիս բռնության կոչեր չհնչեցնել, հատկապես որ համաներման հնարավորություն մոտ ապագայում դժվար թե լինի:
    Dragon ջան, դու իրոք չէիր հասկացել, որ դա հումոր ա? Անկեղծ ասած ես իմ շրջապատում, ներառյալ Չուկը, տենց մարդ չեմ ճանաչում, որը կարող էր իրեն թույլ տալ նման բան Դու էդ շատերին անձամբ ես ճանաչում, եղբայր?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.06.2009), Chuk (25.06.2009)

  15. #40
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ ջան, ակցիայի մասնակիցները ոչ թե աղբ են հավաքում, ինչպես դու հասկացել ես սխալմամբ, այլ պահպանում են մաքրություն՝ չթափելով,

    հ.գ. մի հատ ակնոցի խանութի տեղ ասեք էս ժողովուրդը առնի, սաղ վատ են տենում
    Apsara ջան, ճիշտն ասած քանի օր է լուռ կարդում եմ էս թեման, և ասեմ, բավականին ուրախություն է ինձ պատճառել։ Մեկ–մեկ էսպիսի թեմաներ էլ են պետք ակումբին մթնոլորտի ընդհանուր լարվածությունը մեղմելու համար Երբեմն անիմաստ թեմաներն էլ իրենց հմայքն ու գեղեցկությունն են ունենում Բայց էլ չեմ դիմանում, ես էլ իմ կարծիքը հայտնեմ։ Կարծում եմ, թեև Մարկիզը սխալ է հասկացել, բայց իր հասկացածի մեջ ավելի շատ իմաստ կա, քան քո առաջարկածի մեջ։ Որովհետև ուրիշների հետևից աղբ հավաքելու միամսյակը էլի մի քիչ տեղավորվում է սովորական տրամաբանության շրջանակներում, էդ էլ էդպիսի ակցիա ա, բայց աղբը գետնին չթափելու միամսյակը նորմալ մարդկանց համար կարծում եմ էդքան էլ տրամաբանական առաջարկ չէ։ Ցանկացած նորմալ մարդ աղբը գետնին չի թափում, և դա հատուկ դաստիարակելով չի, դա մարդու միջից է։ Դա՝ տարրական կուլտուրան, մարդու մեջ մտնում է արյան հետ և ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում, դա չի սկսվում ու ավարտվում ինչ որ ամսյակներով։ Ամեն դեպքում էս շրջապատում, որտեղ դու փորձում ես դաստիարակությամբ զբաղվել, հաստատ էդպիսի մարդիկ չկան, դա կարելի է կիրառել, թերևս, մտավոր հետամնաց երեխաների դպրոցում։ Հիմա կասես, որ գետնին աղբ թափողները պարտադիր չի, որ մտավոր հետամնաց լինեն։ Ճիշտ ես, բայց նրանք հաստատ քո դաստիարակելով չեն դաստիարակվի, իսկ այ էդ երեխաների դեպքում հնարավոր է ինչ որ բան փոխել։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 25.06.2009, 10:13:
    When life gives you lemons, make lemonade

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.06.2009), impression (25.06.2009), Kuk (25.06.2009), murmushka (25.06.2009), Հայկօ (25.06.2009), Մարկիզ (25.06.2009), Վարպետ (25.06.2009)

  17. #41
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Ժողովուրդ թարգեք: Մարդա, առաջարկում ա, թեման միանշանակ անիմաստ չի, ուղղակի իմհկ առաջարկման տեղն է ուղղակի սխալ ընտրված, որովհետև անձամբ ճանաչելով շատերին, հաստատ էս հարցի վերաբերյալ գիտակցության մակարդակը բավականին բարձր է մեծամասնության մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (25.06.2009)

  19. #42
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ ջան, ակցիայի մասնակիցները ոչ թե աղբ են հավաքում, ինչպես դու հասկացել ես սխալմամբ, այլ պահպանում են մաքրություն՝ չթափելով,

    հ.գ. մի հատ ակնոցի խանութի տեղ ասեք էս ժողովուրդը առնի, սաղ վատ են տենում
    Հա, ճիշտ ես, Ապսարա ջան, սխալ էի հասկացել:

    Բայց, փաստորեն… Եթե մի քիչ տրամաբանում ենք, դուրս է գալիս, որ ՀՀ այն քաղաքացիներն, ովքեր զերծ են մնում աղբը մայթերին ու փողոցներին թափելուց, այսինքն՝ աղբը, անպետք թղթերը, ծխախոտի մնացորդները, պոլիեթիլենի տոպրակները նետում են աղբարկղը կամ, եթե մոտակայքում աղբարկղ չկա, ապա ձեռքները բռնած այնքան են քայլում, մինչև աղբաման է հանդիպում, ուզեն թե չուզեն, դառնում են այս ակցիայի մասնակից:
    Կարելի է ենթադրել, որ մեր ազգի գոնե տաս տոկոսը (եթե ոչ ավելի շատ) չի աղտոտում փողոցները, աղբը նետում է միայն աղբարկղ: Իսկ դա կազմում է պաշտոնական տվյալներով մոտ երեք հարյուր հազար մարդ:

    …թույլ տվեք գովազդել ակցիան.

    Դե ուրեմն՝ ակցիային մասնակցում է երեք հարյուր հազար մարդ: Դու՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դարձի՛ր երեքհարյուրհազարմեկերորդը և քո զավակները կապրեն մաքուր ու բարեկարգ քաղաքում:

  20. #43
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու նման օրինակներ շատ կարելի է բերել, մարդիկ ուղակի սովորել են անտարբեր անցնել, աղբը ցանկացած տեղ ցանկացած պահին գետնին շպրտելն էլ է սովորություն դարձել, կարծրացել, անգիտակից վիճակ ա, ուղակի մի փոքր գիտակցության աստիճան և սովորությունները փոխվում են

    Լույսի պահով ճիշտ ես, բա փոքր ժամանակ սպիտակ չէ թափանցիկ ագռավ էր գծերով փողոց անցնողը
    Չգիտեմ չգիտեմ ես ոնց ջոկել եմ էս ժողովուրդը սենց նուրբ բաներով էտ սովորությունը չի թարգի: Ես ոչ մի անգամ մեր լիֆտում ոչինչ չեմ թափում, անգամ ձեռքիցս ընկնելուց վերցնում եմ ու ինչքան պետք է երազող լինեմ, որ մտածեմ, որ դա կտեսնեն մեր հարևանները ու միգուցե իրենց մեջ արթնանա այն ժանգոտած կամ ընդհանրապես գույություն չունեցող բջիջները, որ իրենք էլ նույն կերպ վարվեն: Սա ամենացավոտ թեմաներից է ինձ համար: Շատ եմ նյարդայանաում անգամ սրա մասին խոսելուց: Ու շատ վաղուց անընդհատ մտածում եմ, թե ինչ պլաններ կարելի է մշակել, ինչ ակցիա որպեսզի այս ազգը դադարի խոզավարի ապրելուց: Ապսարա ջան քո բարձրացրած ակցիան այնքան նուրբ է այս հաստա.... ազգի համար, որ երևի դու էլ կպատկերացնես: Ով որ այստեղ կարդում է բոլորն էլ համենայնդեպս քեզ նման են մտածում ու աոնւոմ են դա ամեն օր , իսկ ովքեր չեն մտածում իրենց մեջ դժվար կլինի արթնացնել սույն մեթոդով: Իրանք կամ շահ պետքա ունենան դրանից կամ տույժ: լուրջ եմ ասում այլ կերպ հնարավոր չի : Օրինակ որ ինչ որ օպերատիվ խումբ գար մեր շենք ընդամենը 2-3 օր համապատասխան դաստիարակչական աշխատանքներ իրականցներ մեր հարևանների շրջանում մեր լիֆտում իրավիճակը համոզված եմ զգալիորեն կփոխվեր:
    Love has an enemy, but it is already defeated!

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (25.06.2009)

  22. #44
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Apsara ջան, ճիշտն ասած քանի օր է լուռ կարդում եմ էս թեման, և ասեմ, բավականին ուրախություն է ինձ պատճառել։ Մեկ–մեկ էսպիսի թեմաներ էլ են պետք ակումբին մթնոլորտի ընդհանուր լարվածությունը մեղմելու համար Երբեմն անիմաստ թեմաներն էլ իրենց հմայքն ու գեղեցկությունն են ունենում Բայց էլ չեմ դիմանում, ես էլ իմ կարծիքը հայտնեմ։ Կարծում եմ, թեև Մարկիզը սխալ է հասկացել, բայց իր հասկացածի մեջ ավելի շատ իմաստ կա, քան քո առաջարկածի մեջ։ Որովհետև ուրիշների հետևից աղբ հավաքելու միամսյակը էլի մի քիչ տեղավորվում է սովորական տրամաբանության շրջանակներում, էդ էլ էդպիսի ակցիա ա, բայց աղբը գետնին չթափելու միամսյակը նորմալ մարդկանց համար կարծում եմ էդքան էլ տրամաբանական առաջարկ չէ։ Ցանկացած նորմալ մարդ աղբը գետնին չի թափում, և դա հատուկ դաստիարակելով չի, դա մարդու միջից է։ Դա՝ տարրական կուլտուրան, մարդու մեջ մտնում է արյան հետ և ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում, դա չի սկսվում ու ավարտվում ինչ որ ամսյակներով։ Ամեն դեպքում էս շրջապատում, որտեղ դու փորձում ես դաստիարակությամբ զբաղվել, հաստատ էդպիսի մարդիկ չկան, դա կարելի է կիրառել, թերևս, մտավոր հետամնաց երեխաների դպրոցում։ Հիմա կասես, որ գետնին աղբ թափողները պարտադիր չի, որ մտավոր հետամնաց լինեն։ Ճիշտ ես, բայց նրանք հաստատ քո դաստիարակելով չեն դաստիարակվի, իսկ այ էդ երեխաների դեպքում հնարավոր է ինչ որ բան փոխել։
    Դե սա քո անձնական կարծիքն է, դու չես հավատում, որ մարդ դեպի լավը կարող է աճել, իսկ ես հավատում եմ մարդու լավ կողմին ավելի շատ, քան վատին:

    Հիմա գիտես ինչքան մարդա կարդում թեման, հո անպայման չի գրեն, որ մասնակցում են, կամ գրեն, որ ես թափում էի, բայց էլ չեմ թափի և այլն

    Թեման իր գործն անում է, դուք հանգիստ կացեք
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.06.2009)

  24. #45
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միամսյա մաքրության ակումբակ

    Մեկ էլ իմ կարծիքով շատ կարևոր է իմանալ, թե որ տեսակի աղբը ինչ աստիճանիվնաս է տալիս, ինքնստինքյան հիշում եմ մի դեպք, երբ մի ջղայն ձաձա իմ վրա խոսաց, երբ ես խոտերի մեջ նետեցի կերածս եգիպտացորենի մնացուկը, իսկ այդտեղ կովեր թե խոզեր, չեմ հիշում, բայց արածում էին: Ուինչքան ես նրան փորձում էի բացատրել, որ դա բնական աղբ է և բացի փտելուց նաև կեր է անասունների համար, որ ես ցելոֆանից հանեցի ու նոր գցեցի այնտեղ,միևնույնն է չհասկացավ, կամ չէ չլսեց:

    Ասածս որն է, որ արևածաղիկի կճեպից վնաս չկա, դա մրջուններն էլ են հավաքում/խոսքը շաաաատ քանակության մասին չէ, ասենք մի 20 հոգով նույն տեղում, որչրթեն վատ կլինի/ բայց պոլիէթիլենային տոպրակները, սիգարետը բացելուց առաջացած զիբիլը, կոնֆետի մոմած թուղթը, գարեջրի կոլայի և այլի շշերը, դրանք բնությանը վնաս են տալիս:

    Հետո շատ կուզեի, որ մոտակա քաղաքից-դուրս տարածքները հիմիկվա վիճակում չլինեին, որ մարդիկ տարրական կուլտուրայի դրսևորում ցուցաբերեին և ուտուշ-խմուշից հետո գոնե իրենց աղբը հավաքեին:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (26.06.2009)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր մաքրության քաղաքական կոմբինացիաներ
    Հեղինակ՝ aragats, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.06.2011, 13:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •