Apsara ջան, ճիշտն ասած քանի օր է լուռ կարդում եմ էս թեման, և ասեմ, բավականին ուրախություն է ինձ պատճառել։ Մեկ–մեկ էսպիսի թեմաներ էլ են պետք ակումբին մթնոլորտի ընդհանուր լարվածությունը մեղմելու համար
Երբեմն անիմաստ թեմաներն էլ իրենց հմայքն ու գեղեցկությունն են ունենում
Բայց էլ չեմ դիմանում, ես էլ իմ կարծիքը հայտնեմ։ Կարծում եմ, թեև Մարկիզը սխալ է հասկացել, բայց իր հասկացածի մեջ ավելի շատ իմաստ կա, քան քո առաջարկածի մեջ։ Որովհետև ուրիշների հետևից աղբ հավաքելու միամսյակը էլի մի քիչ տեղավորվում է սովորական տրամաբանության շրջանակներում, էդ էլ էդպիսի ակցիա ա, բայց աղբը գետնին չթափելու միամսյակը նորմալ մարդկանց համար կարծում եմ էդքան էլ տրամաբանական առաջարկ չէ։ Ցանկացած նորմալ մարդ աղբը գետնին չի թափում, և դա հատուկ դաստիարակելով չի, դա մարդու միջից է։ Դա՝ տարրական կուլտուրան, մարդու մեջ մտնում է արյան հետ և ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում, դա չի սկսվում ու ավարտվում ինչ որ ամսյակներով։ Ամեն դեպքում էս շրջապատում, որտեղ դու փորձում ես դաստիարակությամբ զբաղվել, հաստատ էդպիսի մարդիկ չկան, դա կարելի է կիրառել, թերևս, մտավոր հետամնաց երեխաների դպրոցում։ Հիմա կասես, որ գետնին աղբ թափողները պարտադիր չի, որ մտավոր հետամնաց լինեն։ Ճիշտ ես, բայց նրանք հաստատ քո դաստիարակելով չեն դաստիարակվի, իսկ այ էդ երեխաների դեպքում հնարավոր է ինչ որ բան փոխել։
Էջանիշներ