Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Խնդիրը նրանում ա, որ պետք ա օլիգարխին համոզես, որ ավելի լավ ա մի գազի կալոնկա քիչ սարքի, էդ փողերը ներդնի գիտատար արդյունաբերության մեջ ու մի քանի տարի հետո ավելի մեծ շահույթ ստանա:
Ինչպե՞ս է ստանալու այդ մեծ շահույթը. էլեկտրոնային համակարգի միջոցով հարկեր վճարելո՞վ: Կոնկրետ մեխանիզմը ո՞րն է, որ սեփականատերը հետաքրքրվի:

Իսկ ընդհանրապես, տանը համակարգիչ ունենալը միշտ էլ խթանում է երեխայի մտածողության զարգացմանը:
Ոչ միշտ: Աշակերտների/ուսանողների մի մասը սկսում է մտածել, որ համակարգիչը կարող է փոխարինել մտածողությունը և սկսում է անտեսել կարևոր մասնագիտական առարկաները: Եթե լուրջ կրթական կազմակերպությունների առարկայացանկը նայենք, մեծ մասը կազմում են հենց տեսական հիմնարար գիտելիքներ տվող առարկաները, որոնք համալրվում են լուրջ գործնական առաջադրանքներով: Ցավոք, մեզ մոտ շեշտը կամ առաջինի վրա է (ԵՊՀ) կամ երկրորդի (ՀՊՃՀ), և հավասարակշռությունը խախտվում է:

Ճիշտ ա, սկզբում բոլորը մենակ խաղ են խաղում ու երգ լսում, բայց միևնույն ժամանակ էլ ծանոթանում են բոլոր համակարգչային տերմիններին ու որոշ ծրագրերի, որոնք հետագայում օգնում են հեշտ ընդգրկվել ՏՏ ոլորտ:
Սա, անշուշտ լավ է, բայց ՏՏ ոլորտ չեն ընդգրկվում, այլ դառնում են ՏՏ ապրանքների ժամանակակից օգտագործողներ:

Գիտելիքը միշտ էլ գնահատվում է, բայց չի բարձրացնում վարկանիշը:
ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) մտածելակերպով կազմակերպություններում, իհարկե, ոչ, բայց նորմալ տեղերում՝ այո:
Իսկ վարկանիշը բարձրացնում է հենց բրենդը: Էսօր ամենամեծ վարկանիշ ունեցող ֆիրման` Մայքրոսոֆտը, Բիլլ Գեյտսի գիտելիքների շնորհիվ չի հասել այդ մակարդակին, այլ Մայկրոսոֆտ բրենդի ճիշտ գովազդման շնորհիվ:
Նորից եմ կրկնում՝ օգտագործողների շրջանում, այլ ոչ մասնագետների: Օրինակ, միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոն CERN-ում ոչ մի ինձ հայտնի մշակում (հաշվարկներ, ծրագրավորում) չի կատարվում MS-արտադրանքի հիման վրա: Նույնը, օրինակ, բժշկական, սեյսմաբանական բնագավառներում շատ երկրներում:

Հ.Գ. Երևի մենք տարբեր կողմերից ենք մոտենում ՏՏ հասկացությանը. դու՝ ավելի շատ օգտագործողի, ես՝ մշակողի տեսանկյունից: