User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 16 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը

  1. #16
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը

    Տարածաշրջանում ինտերնետի ամենաբարձր գինը Հայաստանում է
    Երեւան /Մեդիամաքս/. Երկիշխանությունը մեծածախ ինտերնետի շուկայում հանգեցրեց նրան, որ Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը տարածաշրջանում ամենացածրն է, իսկ գինը` ամենաբարձրը:
    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության գործունեության մասին` Կրթությամբ զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development – AED) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության (USAID) զեկույցում:

    Զեկույցը ներկայացվել է հուլիսի 4-5-ին Դիլիջանում կայացած ՀՀ ՏՏ առաջնորդների ֆորումում:

    Զեկույցի համաձայն, Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 5.8%-ը, մինչդեռ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 12.7%, Վրաստանում` 8.9%, Իրանում` 34.9%, իսկ Թուրքիայում` 36.9%:

    ADSL տեխնոլոգիայով վայրկյանում 1 մեգաբիտ արագությամբ անսահմանափակ ինտերնետի ամսավճարը Հայաստանում կազմում է $80, Վրաստանում` $10, Ադրբեջանում` $40, իսկ Թուրքիայում` $28:


    Զեկույցի հեղինակներն առաջարկում են, որպեսզի սակագները կարգավորի ՀԾԿՀ-ն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ հետ համատեղ:

    «Բացի այդ, պրովայդերները պետք է հնարավորություն ստանան վարձակալել «ԱրմենՏելի» ռեսուրսները ինքնարժեքով հիմնավորված գներով եւ այդպիսով կազմակերպեն իրենց ելքը դեպի միջազգային կապուղիներ», - նշվում է զեկույցում:

    Զեկույցի հեղինակները մատնանշում են նաեւ այն, որ ՀԾԿՀ-ի կիրառած պատժամիջոցները կախված չեն օպերատորների եկամուտներից եւ խախտումների շտկման ժամկետներից` խորհուրդ տալով կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի տուգանված լինելու վտանգը ետ կանգնեցնի օպերատորներին հաճախակի եւ շարունակական խախտումներից:

    Զեկույցում նշվում է,որ օպերատորների եւ պրովայդերների միջեւ վեճերը պարբերական բնույթ են կրում եւ հաճախ մնում են չլուծված: Արդյունքում ՀԾԿՀ-ի կողմից շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանում` արբիտրաժային վեճերի կարգավորման ընթացակարգերի մշակման նպատակով:

    Զեկույցի հեղինակները մատնանշում են նաեւ Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման (Mobile number portability - MNP) գործառույթի ներդրման անհրաժեշտությունը եւ ՀԾԿՀ-ին առաջարկում են սկսել քննարկումներ MNP ներդրման ժամկետների վերաբերյալ:
    Սա էլ էն ոլորտնա, որը արդեն 5 տարուց ավել ճանաչվելա "գերակա":Սա ևս ցույց ա տալսի էս իշխանությունների քաղաքական սնանկությունը, որը Հայաստանում ոչ մի ոլորտում առաջընթաց ապահովել չի կարողանում ու ցանկություն էլ չունի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ahik (08.07.2009), Chuk (07.07.2009), davidus (07.07.2009), Grieg (08.07.2009), ministr (09.07.2009), Yellow Raven (07.07.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.09.2010, 23:48
  2. ՀՀ արդյունաբերությունը` որպես հզոր տնտեսության անհրաժեշտ նախապայման:
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 117
    Վերջինը: 07.07.2009, 18:18
  3. Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2009, 07:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •