Քանի որ շատ աներես ու քանի որ անսահման ուրախ եմ էս պահին, դրա համար էլ ինքս եմ իմ թեման բացում...
Արդեն կարող եք ինձ շնորհավորել, որովհետև.
1. Ավարտել եմ...
2. Հերիք չի ավարտել եմ, մեկ էլ ԲԺՇԿԱԿԱՆՆ եմ ավարտել
3. Հերիք չի բժշկականն եմ ավարտել, մեկ էլ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄՈՎ
4. Հերիք չի կարմիր դիպլոմով, մեկ էլ բոլորը ԻՄ ՈՒԺԵՐՈՎ
Ու ընդհանրապես, էսօրվանից՝ բժշկուհի Իշխանյան:
Որպես հետգրություն՝ վերջին քննությունս էլ Գագիկ Բեգլարյանի մոտ պատասխանեցի:
Էջանիշներ