Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
Ես հարգանք ու վախ բառերն իրար հետ կապում եմ, իսկ «հարգանք» բառն ընդհանրապես աշխատում եմ չօգտագործել: Ոչ ոքի էլ չեմ հարգում. մեկին սիրում եմ, մյուսին արժևորում, մեկին ընդունում, մյուսի հետ պահում հավուր պատշաճի հարաբերություն:
Երևի չեմ հասկանում «հարգել» բառի իմաստը,
խնդրում եմ բացատրեք
Ինչ որ տեղ համաձայն եմ քեզ հետ, օրինակ ես, չեմ կարող ասել էս մարդուն շատ եմ սիրում ու հարգում, երբ սիրում եմ, ուրիշ զգացմունքի համար տեղ չի մնում, ամբողջը սեր ա ու վերջ, սիրել ու հարգելը չեմ հասկանում, նույնիսկ եթե դա վերաբերում է ասենք դասախոսի կամ ուսուցչի, եթե ես նրան շատ եմ սիրում, վերջ, էլ հարգել բառը կամ հասկացությունը կողքից չեմ դնում, նույն ձևի սարսափում եմ ամուսինների միմյանց հարգելուց, ամուսինների մեջ պետք է սեր լինի, իսկ եթե սեր չկա ու զուտ հարգանք է, ավելի լավ է իրար հետ չապրեն, էնքան հարգեն միմյանց, որ առանձին ապրեն: