Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես միայն նշեցի, որ բացառապես պոտենցիալ օգտակար մարդկանց (ծանոթ կամ անծանոթ) հարգելը շա՜տ հետաքրքիր հոգեբանություն է:

Սարգսյանից հետո Ուլուանան էր, կարծեմ, մեկ անգամ նշեց, որ ամեն մարդ իր ձևով է մեկնաբանում այդ «հարգանք» ասածը: Ես դա չեմ էլ ժխտել երբևէ: Ավելին՝ նաև նպատակ չեմ ունեցել գտնելու «հարգանք»-ի որևէ ունիվերսալ սահմանում: Թեմայում տրված երկու հարցերին պատասխանելով՝ ամեն մեկն ինչ-որ չափով պատասխանում է այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում հարգքանը կոնկրետ իր պատկերացմամբ: Ինձ շատ հետաքրքրում է յուրաքանչյուրիդ անհատական մոտեցումն այս հարցին, հարգանքի մասին ձեր ունեցած պատկերացումները, այլ ոչ՝ այստեղից կամ այնտեղից մեջբերած հատվածներ կամ բառարանային որևէ սահմանում: Սկզբում թեման հարցման ձևով էի ուզում բացել, հետո որոշեցի առանձին-առանձին ծանոթանալ ֆորումում կարծիք արտահայտող մարդկանց հետ:

Ինչու՞ եմ այս ամենի մասին գրում:

Յոժիկի հետ կապված՝ հարգանք ասելով ի նկատի եմ ունեցել հենց այն, ինչ ի նկատի էր ունեցել հեռվից իրեն «ուժ» հաղորդող անծանոթի նկատմամբ հարգանք տածողը «հարգանք» ասելով: Եթե այդ տողերի հեղինակն ի նկատի ուներ հարգանքը, այլ ոչ՝ «ցուցադրական հարգալից վերաբերմունքը», ուրեմն «պետք չէ շփոթել հարգելը և հարգալից վերաբերմունքը, դրանք լրիվ տարբեր բաներ են» տիպի աննպատակ խոսակցություններն ավելորդ էին, իսկ եթե այդ խոսքերը գրելով՝ մարդն ի նկատի ուներ «ցուցադրական հարգալից վերաբերմունքը», առավել ևս՝ ավելացնելու բան չունեմ:
Նորից եմ ասում՝ ես միայն նշեցի, որ բացառապես պոտենցիալ օգտակար մարդկանց (ծանոթ կամ անծանոթ) հարգելը շա՜տ հետաքրքիր հոգեբանություն է:

Որմիզդուխտ ջան, էլի ասեմ , որ դու իմ օրինակը սխալ ես ընկալել Իրոք անտեղին էր խոսակցությունը, բայց աննպատակ չէր : Ես գտնում եմ անմտություն ամեն մեկին առանց ճանաչելու հարգելը, իսկ իմ հիմար օրինակը այն բանի մասին էր, որ կան մարդիկ, որոնց մենք չենք ճանաչում ու պետք էլ չի ճանաչենք, եթե ճանաչենք նրանց գուցել լավ մարդիկ չլինեն, հարգանքի անարժան, բայց իրենց գործունեության շնորհիվ կամ չգիտեմ ինչի շնորհիվ հարգանքի են արժանի, հիմար էր քանի , որ դու նշել էիր որոշ չափով առնչվող մարդիկ, ես սխալ օրինակ էի բերել: , Արիադնան ավելի լավ բացատրեց այն, ինչ ես ուզում էի ասեի, մեկ էլ կասես բացառապես պոտենցիալ օգտակար մարդը որն ա՞

Հ.Գ. Մեկ էլ խնդրում եմ իռոնյայով վերնագրեր մի դիր