*e}|{uka
Կներես, իհարկե, բայց քո ասած «ընդհանրապես մարդ իր նկատմամբ հարգանքը պետք ա վաստակի» խոսքերն ընդհանրապես ժխտում են անծանոթ մարդկանց նկատմամբ հնարավոր հարգանքը: Ուրեմն, եթե մարդուն չենք ճանաչում կամ նա չի հասցրել մեր կարծիքով «վաստակել» կամ «արժանանալ» ՄԵՐ հարգանքին, ուրեմն կարելի է նրա նկատմամբ ի սկզբանե անհարգալից վերաբերմունք ցուցաբերե՞լ:
Ու դու, երևի, համարում ես, որ եթե մարդկանց չճանաչելով ենք հարգում, ուրեմն՝ միմիայն (հեռվից ) «ուժ» հաղորդողների՞ն: Բայց ասեմ, որ միայն ուժեղների հարգելը շա՜տ հետաքրքիր հոգեբանություն է:

Իսկ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ի սկզբանե պետք է մոտենալ հարգանքով:

Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
Անփոխադարձ հարգա՞նք.....

Հնարավոր ա Եթե հեռվից նայում ես մեկին, հիանում ես նրանով, հեռվից քեզ ինքը ուժ ա տալիս, դու էլ էտ ուժը գողանում ես ու ավելացնում քո կյանքի սնուցման աղբյուրին, բա կհարգես, բա ինչ կանես , իսկ ինքը քեզ չի ճանաչում, էականը դա էլ չի, քեզ պետք էլ չի որ ճանաչի կամ հարգի
Գրառմանդ այս հատվածն էլ թեմայից դուրս է, քանի որ հարցը վերաբերում է միայն այն մարդկանց հարգել-չհարգելուն, որոնց հետ որևէ կերպ առնչվում եք: