Փոքր ժամանակ, երբ ես հաճախում էի դպրոց, ես իմ բոլոր ուսուցիչներին հարգում էի` անկախ նրանից ես սիրում էի նրանց, թե ոչ: Շատ ուսուցիչներ ինձ չէին սիրում և շատ անգամներ վիրավորում էին ինձ, սակայն ես ուրիշ իմ դասարանցիների նման չէի կարող նրանց պատասխանել և անգամ վիրավորել, դրա համար էլ ստիպված գլուխս կախ նստում էի, շատ դեպքերում էր նաև լալիս...Սակայն երբ խոսքը վերաբերում է ոչ ուսուցիչներին, ես երբեք չեմ շփվի այն մարդկանց հետ որոնք ինձ չեն հարգում, շատ դեպքերում էր կարող է և "հակահարված" տամ, սակայն բացառություն են կազմում ինձնից բավական տարիքով մեծ մարդիք, որոնց դեպքում ես մի բառ էլ չեմ արտասանի, չեմ հակաճառի մեծերին, եթե նույնիսկ ես լինեմ ճիշտ:
Վախի մասին կարող մե ասել, որ եթե դու վախում ես մեկից, չեմ կարծում դու կհամարձակվես մի բան անել, որ այդ մարդուն անհանգստություն պատճառի, սակայն խիզախները միշտ էլ գտնվում են: Ես ինքս, երևի, իմ բոլոր ուսուցիչներին հարգել եմ վախից դրդված, քանի որ եթե ես նրանց պատասխանեի, կարող էին ծնող կանչել, տանել տնօրենի մոտ և այլն...
Էջանիշներ