1. Կարո՞ղ եք հարգել մի մարդու, որը Ձեզ չի հարգում: Խոսքն այն մարդու կամ մարդկանց մասին է, որոնց հետ որևէ կերպ առնչվում եք:
2. Արդյո՞ք «վախը» դիտարկում եք որպես հարգանքի բաղկացուցիչ մաս:
1. Կարո՞ղ եք հարգել մի մարդու, որը Ձեզ չի հարգում: Խոսքն այն մարդու կամ մարդկանց մասին է, որոնց հետ որևէ կերպ առնչվում եք:
2. Արդյո՞ք «վախը» դիտարկում եք որպես հարգանքի բաղկացուցիչ մաս:
Կարող եմ մի բան ասել: Անփոխադարձ, վախից դրդված հարգանքը ատելություն է ծնում:
Փոքր ժամանակ, երբ ես հաճախում էի դպրոց, ես իմ բոլոր ուսուցիչներին հարգում էի` անկախ նրանից ես սիրում էի նրանց, թե ոչ: Շատ ուսուցիչներ ինձ չէին սիրում և շատ անգամներ վիրավորում էին ինձ, սակայն ես ուրիշ իմ դասարանցիների նման չէի կարող նրանց պատասխանել և անգամ վիրավորել, դրա համար էլ ստիպված գլուխս կախ նստում էի, շատ դեպքերում էր նաև լալիս...Սակայն երբ խոսքը վերաբերում է ոչ ուսուցիչներին, ես երբեք չեմ շփվի այն մարդկանց հետ որոնք ինձ չեն հարգում, շատ դեպքերում էր կարող է և "հակահարված" տամ, սակայն բացառություն են կազմում ինձնից բավական տարիքով մեծ մարդիք, որոնց դեպքում ես մի բառ էլ չեմ արտասանի, չեմ հակաճառի մեծերին, եթե նույնիսկ ես լինեմ ճիշտ:
Վախի մասին կարող մե ասել, որ եթե դու վախում ես մեկից, չեմ կարծում դու կհամարձակվես մի բան անել, որ այդ մարդուն անհանգստություն պատճառի, սակայն խիզախները միշտ էլ գտնվում են: Ես ինքս, երևի, իմ բոլոր ուսուցիչներին հարգել եմ վախից դրդված, քանի որ եթե ես նրանց պատասխանեի, կարող էին ծնող կանչել, տանել տնօրենի մոտ և այլն...
Արևհատիկ (13.09.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
1. Իսկ ինչ կապ ունի դիմացինը ինչ է անում, կարևորը դու ես և քո միջի ընդունակությունը հարգել և սիրել բոլորին, անկախ ամեն ինչից:
հ.գ. ի դեպ չհարձակվեք վրաս, հարգել և սիրել ներքուստ չի նշանակում այդ մասին ասել բոլորին, որ գիտեեեեես ես քեզ սիրում ու հարգում եմ, կամ նշաններ ցույ տալ:
2. Ոչ,
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Chilly (29.07.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Հին ասացվածք կա` Հարգիր, որ հարգվես:
Եթե չի հարգում ինչի պետք ա հարգանքի արժանացնեմ? Ես հո մազոխիստ չեմ:
Հարգելու մեջ հաճախ լինում է և վախի բաժին, բայց իհարկե ոչ բոլոր դեպքերում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Որմիզդուխտ (23.06.2009)
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
armena (25.06.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Չե էդքան էլ տենց չի կամ ոնց ասում են նայած թե որ կողմից նայես:
Սկզբիվ մարդուն վերաբերվում ես հարգանքով, իսկ եթե տեսնում ես, որ էդ մարդը հարգանքով չի վերաբերվում քեզ, ապա պատասխանում ես փոխադարձ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Որմիզդուխտ (28.06.2009)
Որմիզդուխտ (23.06.2009)
Այո, էդպիսի դեպքեր եղել են, կան, ու, կարծում եմ, դեռ կլինեն։ Ինձ համար ոչ հարգանքը, ոչ էլ սերը կախված չէ փոխադարձությունից։ Կարող եմ հարգել մեկին, ով ինձ չի հարգում, կարող եմ և չհարգել մեկին, ով ինձ հարգում է։ Հարգանքը զուտ բանականության, փաստերի վրա հիմնված վերաբերմունք է, ու եթե մեկին հարգում ես, ապա հստակ գիտես, թե ինչի համար։ Իսկ եթե կան որոշակի հատկանիշներ, որոնց համար տվյալ մարդուն հարգում ես, ապա մի՞թե դրանք հօդս են ցնդում, երբ իմանում ես, որ նա ինքը քեզ չի հարգում։ Անձամբ ես նման իրավիճակում հակված եմ համարելու, որ տվյալ մարդն ինձ ամենայն հավանականությամբ դեռ բավականաչափ չի ճանաչում, գուցե ինչ–ինչ հանգամանքների բերումով թյուր պատկերացում է ձևավորել իմ մասին, դրա համար էլ չի հարգում։ Իսկ զուտ այդ հանգամանքն ինձ համար դժվար թե երբևէ հիմք դառնա տվյալ մարդու նկատմամբ հարգանքս կորցնելու համար։
Ոչ, համոզված եմ, որ վախն ու հարգանքն ընդհանրապես անհամատեղելի բաներ են, պարզապես մարդիկ տվյալ դեպքում վախ ասելով ուրիշ երևույթ նկատի ունեն։ Ի դեպ, հայերենում մի լավ բառ կա այդ երևույթը բնորոշող՝ ակնածանք։ Հենց ակնածանքն է, որ ներառում է հարգանք ու նաև մի տեսակ քաշվածություն, ամոթխածություն, տվյալ մարդու ներկայությամբ ավելի «ձիգ» լինելու ներքին մղում։ Օրինակ, երբ մեկին հարգում ես, ինքնըստինքյան կաշխատես այդ մարդու մոտ քեզ հնարավորինս լավ պահել, պատշաճ պահվածք դրսևորել, բայց ոչ թե վախից, որ հակառակ դեպքում նա քեզ կպատժի կամ վատություն կանի կամ նման մի բան, այլ որովհետև չես ուզենա տվյալ մարդուն հիասթափեցնել, որովհետև նրա կարծիքն ու վերաբերմունքը քեզ համար մեծ նշանակություն ունեն։2. Արդյո՞ք «վախը» դիտարկում եք որպես հարգանքի բաղկացուցիչ մաս:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.06.2009, 20:34:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chilly (29.07.2009), Jarre (27.06.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Սարգսյան, հարցս ձևակերպված է հստակ և անհրաժեշտություն չեմ տեսնում քննարկելու հարցի լավ կամ վատ ձևակերպված լինելը: Յուրաքանչյուրը ձևակերպված հարցին մոտենում է ըստ իր աշխարհընկալման և հարգ(վ)ելու կամ չհար(վ)գելու մասին ունեցած իր պատկերացումներից ելնելով: Ինձ քեզանից ոչինչ պարզել պետք չէ: Եթե քեզ մոտ է անհրաժեշտություն առաջացել պարզելու, թե ինչ ասել է «Ձեզ չի հարգում» գրվածը, ուրիշ հարց:
Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 22.06.2009, 20:41:
Ան, չհարգել ասելով ի՞նչ նկատի ունես:
Օրինակ` ես էնպիսի մարդ չգիտեմ, որ ինձ անհարգալից է վերաբերվում: Կան, որ անտարբեր են, հատուկ հարգանքի նշաններ չեն ցույց տալիս, բայց հենց որ Չհարգեն, չկա էդպիսի մարդ: Ու նույն կերպ էլ չեմ պատկերացնում, թե քեզ ով պիտի չհարգի:
Չհագելը ինձ համար բավական կոպիտ բառ է` նույնպիսի նշանակությամբ:
Կարո՞ղ է մի բան սխալ եմ հասկանում...
Երվանդ (22.06.2009), Կաթիլ (23.06.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Կարծում եմ անփոխադարձ հարգանք հասկացողություն որպես այդպիսին գոյություն չունի, երբ մարդու հարգում ես, դա նշանակում ա որ հասկանում ես ընկալում ես իրեն որպես մարդ , այսինքն մարդկային տեսակով ինչ որ ընդհանրություններ հաստատ կունենաք, եթե էտ թվարկածս չես զգում, այսինքն տեսակով տարբեր եք, կարող ես զգալ անտերբերություն, երբեմն նաև չես հարգի, բայց հարգանք չես զգա, ու ինքն էլ բնականաբար նույնը կզգա քո հանդեպ, ոչ թե նրա պատճառով որ կզգա որ դու իրեն չես հարգում, այլ նրա որ ոնց որ ինքն ա քո համար, նույնն էլ դու իրա համար, կյանքումս չեմ հանդիպել մարդու որ հարգի մեկին որը իրեն չի հարգում:
Կյանքում կարան տենց դեպքեր լինեն, որ մեկը մյուսին չհարգի, բայց այդ չհարգվողը հարգի իրեն չհարգողին:
Лучше Гор могут быть только Горы.
Որմիզդուխտ (23.06.2009)
Դե, չհարգել ասելով՝ ես նկատի չունեի հատուկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Չգիտեմ, երևի «չհարգել» բառը մի քիչ ուժեղ է ասված, ես նկատի ունեի՝ առանձնապես նկատելի հարգանք չցուցաբերել։ Օրինակ, մարդիկ կան, որոնց ես հարգում եմ, բայց, ասենք, չեմ նկատել, որ իրենք իմ նկատմամբ հատուկ հարգանք ունենան, բայց միաժամանակ ոչ էլ կարող եմ ասել, որ ինձ չեն հարգում, քանի որ դրա նշաններ էլ չեմ տեսել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որմիզդուխտ (23.06.2009)
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Երվանդ (23.06.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ