1. Կարո՞ղ եք հարգել մի մարդու, որը Ձեզ չի հարգում: Խոսքն այն մարդու կամ մարդկանց մասին է, որոնց հետ որևէ կերպ առնչվում եք:
2. Արդյո՞ք «վախը» դիտարկում եք որպես հարգանքի բաղկացուցիչ մաս:
1. Կարո՞ղ եք հարգել մի մարդու, որը Ձեզ չի հարգում: Խոսքն այն մարդու կամ մարդկանց մասին է, որոնց հետ որևէ կերպ առնչվում եք:
2. Արդյո՞ք «վախը» դիտարկում եք որպես հարգանքի բաղկացուցիչ մաս:
Կարող եմ մի բան ասել: Անփոխադարձ, վախից դրդված հարգանքը ատելություն է ծնում:
Փոքր ժամանակ, երբ ես հաճախում էի դպրոց, ես իմ բոլոր ուսուցիչներին հարգում էի` անկախ նրանից ես սիրում էի նրանց, թե ոչ: Շատ ուսուցիչներ ինձ չէին սիրում և շատ անգամներ վիրավորում էին ինձ, սակայն ես ուրիշ իմ դասարանցիների նման չէի կարող նրանց պատասխանել և անգամ վիրավորել, դրա համար էլ ստիպված գլուխս կախ նստում էի, շատ դեպքերում էր նաև լալիս...Սակայն երբ խոսքը վերաբերում է ոչ ուսուցիչներին, ես երբեք չեմ շփվի այն մարդկանց հետ որոնք ինձ չեն հարգում, շատ դեպքերում էր կարող է և "հակահարված" տամ, սակայն բացառություն են կազմում ինձնից բավական տարիքով մեծ մարդիք, որոնց դեպքում ես մի բառ էլ չեմ արտասանի, չեմ հակաճառի մեծերին, եթե նույնիսկ ես լինեմ ճիշտ:
Վախի մասին կարող մե ասել, որ եթե դու վախում ես մեկից, չեմ կարծում դու կհամարձակվես մի բան անել, որ այդ մարդուն անհանգստություն պատճառի, սակայն խիզախները միշտ էլ գտնվում են: Ես ինքս, երևի, իմ բոլոր ուսուցիչներին հարգել եմ վախից դրդված, քանի որ եթե ես նրանց պատասխանեի, կարող էին ծնող կանչել, տանել տնօրենի մոտ և այլն...
Արևհատիկ (13.09.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
1. Իսկ ինչ կապ ունի դիմացինը ինչ է անում, կարևորը դու ես և քո միջի ընդունակությունը հարգել և սիրել բոլորին, անկախ ամեն ինչից:
հ.գ. ի դեպ չհարձակվեք վրաս, հարգել և սիրել ներքուստ չի նշանակում այդ մասին ասել բոլորին, որ գիտեեեեես ես քեզ սիրում ու հարգում եմ, կամ նշաններ ցույ տալ:
2. Ոչ,
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Chilly (29.07.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Հին ասացվածք կա` Հարգիր, որ հարգվես:
Եթե չի հարգում ինչի պետք ա հարգանքի արժանացնեմ? Ես հո մազոխիստ չեմ:
Հարգելու մեջ հաճախ լինում է և վախի բաժին, բայց իհարկե ոչ բոլոր դեպքերում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Որմիզդուխտ (23.06.2009)
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
armena (25.06.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Չե էդքան էլ տենց չի կամ ոնց ասում են նայած թե որ կողմից նայես:
Սկզբիվ մարդուն վերաբերվում ես հարգանքով, իսկ եթե տեսնում ես, որ էդ մարդը հարգանքով չի վերաբերվում քեզ, ապա պատասխանում ես փոխադարձ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Որմիզդուխտ (28.06.2009)
Որմիզդուխտ (23.06.2009)
Սարգսյան, հարցս ձևակերպված է հստակ և անհրաժեշտություն չեմ տեսնում քննարկելու հարցի լավ կամ վատ ձևակերպված լինելը: Յուրաքանչյուրը ձևակերպված հարցին մոտենում է ըստ իր աշխարհընկալման և հարգ(վ)ելու կամ չհար(վ)գելու մասին ունեցած իր պատկերացումներից ելնելով: Ինձ քեզանից ոչինչ պարզել պետք չէ: Եթե քեզ մոտ է անհրաժեշտություն առաջացել պարզելու, թե ինչ ասել է «Ձեզ չի հարգում» գրվածը, ուրիշ հարց:
Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 22.06.2009, 20:41:
Որմիզդուխտ (23.06.2009)
Անփոխադարձ հարգա՞նք.....
Հնարավոր աԵթե հեռվից նայում ես մեկին, հիանում ես նրանով, հեռվից քեզ ինքը ուժ ա տալիս, դու էլ էտ ուժը գողանում ես ու ավելացնում քո կյանքի սնուցման աղբյուրին, բա կհարգես, բա ինչ կանես , իսկ ինքը քեզ չի ճանաչում, էականը դա էլ չի, քեզ պետք էլ չի որ ճանաչի կամ հարգի
Փաստորեն դուրս ա գալիս , որ դու անփոխադարձ հիանում ես իրանով, հարգում ես որպես մարդ, իսկ այն դեպքում, երբ շատ ես առընչվում մեկի հետ , բայց նա քեզ չի հարգում, դու էլ ասում ես՝ դե որ չես հարգում , ես էլ քեզ չեմ հարգի
, դուրս ա գալիս՝ դու ինձ կհարգես, ես էլ քեզ: Ընդհանրապես մարդ իր նկատմամբ հարգանքը պետք ա վաստակի, եթե չեն հարգում խնդիրը քո մեջ է: Իսկ եթե դիմացինդ այնքան ցածր է, որ իրեն չհարգելով չի հարգում ոչ մեկի , ուրեմն դուրս է գալիս , որ դու այդպիսի մադու հարգանքին ես սպասում , իսկ դա խոսում է քո մեջի խնդրի շատ շատ մեծ լինելու մասին : Էս էլ թեման ուրիշ տեսանկյուններից:
![]()
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 30.06.2009, 21:38:
Чеширский КотЭ
Ambrosine (30.06.2009)
*e}|{uka
Կներես, իհարկե, բայց քո ասած «ընդհանրապես մարդ իր նկատմամբ հարգանքը պետք ա վաստակի» խոսքերն ընդհանրապես ժխտում են անծանոթ մարդկանց նկատմամբ հնարավոր հարգանքը: Ուրեմն, եթե մարդուն չենք ճանաչում կամ նա չի հասցրել մեր կարծիքով «վաստակել» կամ «արժանանալ» ՄԵՐ հարգանքին, ուրեմն կարելի է նրա նկատմամբ ի սկզբանե անհարգալից վերաբերմունք ցուցաբերե՞լ:
Ու դու, երևի, համարում ես, որ եթե մարդկանց չճանաչելով ենք հարգում, ուրեմն՝ միմիայն (հեռվից ) «ուժ» հաղորդողների՞ն:Բայց ասեմ, որ միայն ուժեղների հարգելը շա՜տ հետաքրքիր հոգեբանություն է:
Իսկ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ի սկզբանե պետք է մոտենալ հարգանքով:
Գրառմանդ այս հատվածն էլ թեմայից դուրս է, քանի որ հարցը վերաբերում է միայն այն մարդկանց հարգել-չհարգելուն, որոնց հետ որևէ կերպ առնչվում եք:![]()
Առաջարկում եմ վերջ տալ անիմաստ վեճին։
Որմիզդուխտ, ինձ թվում է՝ Սարգսյանի հարցի մեջ ոչ մի վրդովեցնող կամ տարօրինակ բան չկար։ Ինչպես պարզվեց որոշ գրառումներից, իսկապես տարբեր մարդիկ մի քիչ տարբեր բաներ են հասկանում «հարգել» ու «չհարգել» ասելով։ Իսկ եթե մարդը թեմա է բացում, ապա, բնականաբար, նրան հետաքրքրում է որոշակի հարց, որն էլ ուզում է պարզել տվյալ հարցադրումով։ Իսկ երբ մարդիկ խոսում են տարբեր բաների մասին, համաձայնիր, որ հարցի պարզումն այդպիսով այնքան էլ հաջող չի իրագործվում։ Դրա համար, կարծում եմ, դժվար չէր պատասխանել այն հարցին, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել այս կամ այն արտահայտությունն օգտագործելիս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որմիզդուխտ (23.06.2009)
Այո, էդպիսի դեպքեր եղել են, կան, ու, կարծում եմ, դեռ կլինեն։ Ինձ համար ոչ հարգանքը, ոչ էլ սերը կախված չէ փոխադարձությունից։ Կարող եմ հարգել մեկին, ով ինձ չի հարգում, կարող եմ և չհարգել մեկին, ով ինձ հարգում է։ Հարգանքը զուտ բանականության, փաստերի վրա հիմնված վերաբերմունք է, ու եթե մեկին հարգում ես, ապա հստակ գիտես, թե ինչի համար։ Իսկ եթե կան որոշակի հատկանիշներ, որոնց համար տվյալ մարդուն հարգում ես, ապա մի՞թե դրանք հօդս են ցնդում, երբ իմանում ես, որ նա ինքը քեզ չի հարգում։ Անձամբ ես նման իրավիճակում հակված եմ համարելու, որ տվյալ մարդն ինձ ամենայն հավանականությամբ դեռ բավականաչափ չի ճանաչում, գուցե ինչ–ինչ հանգամանքների բերումով թյուր պատկերացում է ձևավորել իմ մասին, դրա համար էլ չի հարգում։ Իսկ զուտ այդ հանգամանքն ինձ համար դժվար թե երբևէ հիմք դառնա տվյալ մարդու նկատմամբ հարգանքս կորցնելու համար։
Ոչ, համոզված եմ, որ վախն ու հարգանքն ընդհանրապես անհամատեղելի բաներ են, պարզապես մարդիկ տվյալ դեպքում վախ ասելով ուրիշ երևույթ նկատի ունեն։ Ի դեպ, հայերենում մի լավ բառ կա այդ երևույթը բնորոշող՝ ակնածանք։ Հենց ակնածանքն է, որ ներառում է հարգանք ու նաև մի տեսակ քաշվածություն, ամոթխածություն, տվյալ մարդու ներկայությամբ ավելի «ձիգ» լինելու ներքին մղում։ Օրինակ, երբ մեկին հարգում ես, ինքնըստինքյան կաշխատես այդ մարդու մոտ քեզ հնարավորինս լավ պահել, պատշաճ պահվածք դրսևորել, բայց ոչ թե վախից, որ հակառակ դեպքում նա քեզ կպատժի կամ վատություն կանի կամ նման մի բան, այլ որովհետև չես ուզենա տվյալ մարդուն հիասթափեցնել, որովհետև նրա կարծիքն ու վերաբերմունքը քեզ համար մեծ նշանակություն ունեն։2. Արդյո՞ք «վախը» դիտարկում եք որպես հարգանքի բաղկացուցիչ մաս:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.06.2009, 20:34:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chilly (29.07.2009), Jarre (27.06.2009), Որմիզդուխտ (23.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ