User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գիտությու՞ն է արդյոք պատմությունը.

Քվեարկողներ
40. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    24 60.00%
  • Ոչ

    16 40.00%
Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Պատմությունը գիտությու՞ն է

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Պատմությունը գիտությու՞ն է

    Հետաքրքիր կլինի կարդալ ձեր հիմնավորված պատասխանները այս հարցի կապակցությամբ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (24.06.2009)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Սկզբից կասես, թե ինչու ես կասկածում դրանում?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (21.06.2009), Արամ (21.06.2009), Լեո (21.06.2009), Լեռնցի (22.06.2009), Լուսաբեր (21.06.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Այո - «Պատմություն»-ը դա միանշանակ գիտություն է, որը ունի գիտություն համարվելու համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Այլ հարց է, որ «Պատմություն»-ը, թերևս ամենաշատը այլ հումանիտար գիիտությունների մեջ, կրում է իր մեջ քաղաքականացման, հետևաբար նաև սուբյեկտիվ տարրեր: բայց որ «Պատմություն»-ը գիտություն է, դա միանշանակ է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Պատմությունը գիտություն է այնքանով, որքանով որ եվրոտեսիլը -ը երգի մրցույթ է: Կամ այնքանով է գիտություն, ինչքանով որ Հայաստանում ընտրությունները ընտրություն են և այլն...:

    Իրականում ուսումնասիրելու ու հայտնաբերելու ահագին բան կա: Գիտական որոշակի աշխատանք կատարվում է, բայց պատմությունը խեղաթյուրում են, գրում են ոնց ուզում են ու արդյունքում հին ճշմարտությունն է դառնում բնութագրիչ. «պատմությունը գրում են հախթողները»:
    Ասածիս ամենափայլուն օրինակը ռուս-վրացական պատերազմն է: Վրաստանի պատմության մեջ մի բան գրվեց այդ պատերազմի մասին, ռուսների՝ մեկ ուրիշ: Իսկ արդյունքում աշխարհը կունենա մի պատմություն՝ ուժեղի գրած պատմությունը: Իսկ ճշմարտությունը ականատեսների հետ կմեռնի:
    Չի գիտություն:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (21.06.2009), Enigmatic (21.06.2009), Norton (21.06.2009), Rammstein (24.06.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Չէ, Elmo ջան, ամեն ինչ չէ, որ այդքաբ ողբերգական է: Բա մարդկային խելքը. տրամաբանությունն ու համեմատական պատմագիտությունն ինչի՞ համար են: Տես - ասում ես պատմությունը գրում են հաղթողները, չէ՞: Տիգրանակերտի ճ-մ-ում հաղթած հռոմեացին գրել է պատմությունը, որ հայերի հետևակից սպանվեց 100.000 մարդ, իսկ 55.000 հեծելազորից քչերը փրկվեցին, այն դեպքում, երբ հռոմեացիները կորցրին ընդամենը... 5 մարդ: Բայց հիմա հաստատապես հայտնի է, որ դա սուտ է:

    Մեկ այլ օրինակ - նույն «հաղթողը» գրում է, որ Արտաշատի մոտից Լուկոլլոսը նահանջեց, քանի որ սեպտեմբերի ամսին Հայաստանում սկսվել էին սառնամանիքներ... Բայց մեկ այլ "հաղթող" (Դիոն Կասսիոսը) ուղղակիորեն խոսում է հռոմեական բանակի պարտության մասին:

    "Պատմություն" կոչված գիտության նպատակն էլ հենց այս է - ոչ թե կուրորեն կրկնել արդեն գրվածը, այլ փորձել վեր հանել ու հասկանալ ճշմարտությունը: Հենց սա է այս գիտության ամենակարևոր խնդիրը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (21.06.2009), Լեռնցի (22.06.2009)

  11. #6
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Եկեք պարզենք ինչ եք հասկանում ասելով գիտություն, նոր գնահատենք պատմության` գիտություն լինել-չլինելը: Միթե միայն ճշգրիտ գիտությունները իրավունք ունեն գիտություն համարվելու?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (21.06.2009), ministr (21.06.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Իհարկե ոչ: Այդ դեպքում փիլիսոփայությունը ընդհանրապես գիտություն չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (21.06.2009)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից կասես, թե ինչու ես կասկածում դրանում?
    էն պարզ պատճառով, որ պատմության մասին խոսակցությունների/վեճերի հիմնական թաքնված առանցքը սա է:
    մեկը ասում է որ օրինակ բարսերը ասենք ծագել են հայերից, մյուսը ասում է որ հայերը ծագել են ազերիներից և այլն…
    իսկ օրինակ որ որոշակի սահմաններում F=m*a , կարծեմ դրան ոչ մեկը աշխարհում չի կասկածում ու բոլորը այս հարցում համակարծիք են :
    Հարցը հենց սա է, թե ոնց կարող է գիտություն կոչվածը ասենք մի ժողովրդի մոտ լինի ուրիշ, մյուս ժողովրդի մոտ ուրիշ: Սրանից հետևում, որ դա գիտություն չի, քանի որ գիտությունը ՝ համամարդկային է, այլ ոչ թե մեն մի մարդկային ցեղ, ազգ, կուսակցություն ունի իր մաթեմաթիական, ֆիզիկան… և այլ:

    կարծում եմ՝ բացատրեցի հարցի ծագման ակունքը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (21.06.2009)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ոչ: Այդ դեպքում փիլիսոփայությունը ընդհանրապես գիտություն չէ...
    իհարկե: Աստվածաբանությունը նույնպես
    Ֆանտաստիկան նույնպես: Չնայած էս բոլորից /գիտական կոչված/ ֆանտաստիկան երևի ամենաշատն է "աշխատել" իրական գիտության համար:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (21.06.2009)

  19. #10
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Ըստ էության, պատմությունը չպետք է լինի գիտություն: Պատմությունը փաստերի հաջորդականություն պետք է լինի: Բայց դե բոլորս էլ գիտենք, որ ցանկացած ժամանակ լինում են այսպես ասած վայ-պատմաբաններ, որոնք եղած փաստերը խեղաթյուրելով ու իրենց տգիտությանն ու ֆանտազիային զոռ տալով՝ մատուցում են ստացված տխմարությունը մարդկանց: Այ այդպիսի բաներից հետո էշը ցեխից հանող պատմաբաններին հաստատ հասնում է գիտնական կոչումը, որովհետև պետք է մարդ լինի լավագույնս տեղյակ լինի տվյալ ժամանակաշրջանի պատմական ընթացքին, մտածելակերպին, քաղաքական իրավիճակին և քաղաքականությանն ընդհանրապես, որպեսզի էն վերը նշված տխմարների գրածները հերքի: Այ այդ տեսանկյունից պատմաբաններին գիտական կոչում շնորհելը ճիշտ է, բայց պատմությունը ինքն իրենով գիտություն չէ ու չի կարող լինել:
    Лучше Гор могут быть только Горы.

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (21.06.2009), Elmo (21.06.2009)

  21. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    dvgray, դու խոսում ես ճշգրիտ գիտությունների մասինոչ ոք չի պնդում, որ պատմությունը, փիլիսոփայությունը, իրավագիությունը ճշգրիտ գիտություններ են:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  22. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էն պարզ պատճառով, որ պատմության մասին խոսակցությունների/վեճերի հիմնական թաքնված առանցքը սա է:
    մեկը ասում է որ օրինակ բարսերը ասենք ծագել են հայերից, մյուսը ասում է որ հայերը ծագել են ազերիներից և այլն…
    իսկ օրինակ որ որոշակի սահմաններում F=m*a , կարծեմ դրան ոչ մեկը աշխարհում չի կասկածում ու բոլորը այս հարցում համակարծիք են :
    Հարցը հենց սա է, թե ոնց կարող է գիտություն կոչվածը ասենք մի ժողովրդի մոտ լինի ուրիշ, մյուս ժողովրդի մոտ ուրիշ: Սրանից հետևում, որ դա գիտություն չի, քանի որ գիտությունը ՝ համամարդկային է, այլ ոչ թե մեն մի մարդկային ցեղ, ազգ, կուսակցություն ունի իր մաթեմաթիական, ֆիզիկան… և այլ:

    կարծում եմ՝ բացատրեցի հարցի ծագման ակունքը
    Յուրաքանչյուր գիտության մեջ կան բացառություններ, և գիտնականների գործն է բացատրել բացառությունները, վեր հանել ճշմարտությունը: Սրանից շատ տարիներ առաջ, ոչ ոք չէր կասկածում, որ երկրագունդը հարթ է, բայց հետո պարզվեց որ կլոր է, կամ մինչև Ֆրենելի ալիքային տեսության ստեղծումը, մարդիկ փորձում էին մի շարք երևույթներ բացատրել Նյուտոնի մասնիկային տեսությամբ, որը ոչ բոլոր դեպքերում է կիրառելի: Հիմա նույնն էլ պատմության մեջա: Պատմաբանը պետքա նստի քրքրի, տվյալ ժամանակաշրջանի պատմիչների թողած նյութերը, համադրի փատերը, փորձի կապել տարբեր փաստեր իրար, ելնելով շատ փաստերից ու ունենալով բավականին լուրջ անալիտիկ կարողություններ: Արդյունքում, կարող են պարզվել շատ բաներ, որ մենք գիտեինք լրիվ այլ կերպ, բայց դա չի նշանակում, որ պատմությունը դա սուտ գիտություն է, կամ ընդհանրապես գիտություն չի: Կրկնում եմ դա կարող է պատահել ցանկացած գիտության ճյուղում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (21.06.2009), REAL_ist (21.06.2009), Լուսաբեր (22.06.2009)

  24. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ էության, պատմությունը չպետք է լինի գիտություն: Պատմությունը փաստերի հաջորդականություն պետք է լինի: Բայց դե բոլորս էլ գիտենք, որ ցանկացած ժամանակ լինում են այսպես ասած վայ-պատմաբաններ, որոնք եղած փաստերը խեղաթյուրելով ու իրենց տգիտությանն ու ֆանտազիային զոռ տալով՝ մատուցում են ստացված տխմարությունը մարդկանց: Այ այդպիսի բաներից հետո էշը ցեխից հանող պատմաբաններին հաստատ հասնում է գիտնական կոչումը, որովհետև պետք է մարդ լինի լավագույնս տեղյակ լինի տվյալ ժամանակաշրջանի պատմական ընթացքին, մտածելակերպին, քաղաքական իրավիճակին և քաղաքականությանն ընդհանրապես, որպեսզի էն վերը նշված տխմարների գրածները հերքի: Այ այդ տեսանկյունից պատմաբաններին գիտական կոչում շնորհելը ճիշտ է, բայց պատմությունը ինքն իրենով գիտություն չէ ու չի կարող լինել:
    Իսկ կասես քո կարծիքով պատմությունը ինչ է ուսումնասիրում, որ համարում ես դա գիտություն չի?
    Ոնց եղավ, որ էդ գործով զբաղվող մարդը գիտնական ա, բայց էն ինչով զբաղվումա գիտություն չի?????
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  25. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray, դու խոսում ես ճշգրիտ գիտությունների մասինոչ ոք չի պնդում, որ պատմությունը, փիլիսոփայությունը, իրավագիությունը ճշգրիտ գիտություններ են:
    Ոչ, Ռեալիստ ջան
    Խոսքը նրա մասին է, որ գիտությունը չի կարոող լինել ազգային: Նայիր, որպես զտարյուն հայեր //, մենք վստահ ենք որ երբ որ մենք գիր ու գրականություն ունեինք /… և այլն/, ազերիները սկի ծառ հելնելու մտադրություն էլ չունեին, քանի որ հողի տակ էին հավանաբար //: իսկ ազերիները որպես իստենիյ ազերիեց, վստահ է, որ լրիվ հակառակն է: Մեկս ասում ենք որ Շուշին եղել ա մեր բնօրիանը /վստահաբար ու ազգովին/ , մյուսը ասում ա որ Երևանը ազերիական ա /նույնպես վստահաբար ու ազգովի/:
    Հիմա սրա գիտություն կարող՞ է արդյոք կոչվել:
    կարծում եմ ոչ:

    ուրիշ հարց է, որ ինչի է սենց. որ քաղաքական ու ռազմական գործիչները պատմությունը ծառայեցնում են իրենց նպատակին և այլն… սա ուրիշ հարց է: բայց որ գիտություն չէ, դա փաստ է ըստ իս:

  26. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    էն պարզ պատճառով, որ պատմության մասին խոսակցությունների/վեճերի հիմնական թաքնված առանցքը սա է:
    մեկը ասում է որ օրինակ բարսերը ասենք ծագել են հայերից, մյուսը ասում է որ հայերը ծագել են ազերիներից և այլն…
    իսկ օրինակ որ որոշակի սահմաններում F=m*a , կարծեմ դրան ոչ մեկը աշխարհում չի կասկածում ու բոլորը այս հարցում համակարծիք են :
    Հարցը հենց սա է, թե ոնց կարող է գիտություն կոչվածը ասենք մի ժողովրդի մոտ լինի ուրիշ, մյուս ժողովրդի մոտ ուրիշ: Սրանից հետևում, որ դա գիտություն չի, քանի որ գիտությունը ՝ համամարդկային է, այլ ոչ թե մեն մի մարդկային ցեղ, ազգ, կուսակցություն ունի իր մաթեմաթիական, ֆիզիկան… և այլ:

    կարծում եմ՝ բացատրեցի հարցի ծագման ակունքը
    Դրա համար էլ ասում են - ճշգրիտ գիտություններ:

    Հիմա սրա գիտություն կարող՞ է արդյոք կոչվել:
    կարծում եմ ոչ:
    Այս գիտության առանձնահատկությունն էլ սա է: Ու ոչ-ոք չի ասում, որ այստեղ հնարավոր չէ ճշմարտության հասնել: Ուրիշ բան է, որ որոշ ազգեր, քաղաքական դրդապատճառներից ելնելով, երբեք չեն ընդունի այդ ճշմարտությունը: Բայց դա չի նշանակում, որ պատմության մեջ ճշմարտություն չկա:

    Պարզ օրինակ - տասնհինգ թվի իրադարձությունները - այստեղ հայերը ճի՞շտ են - միանշանակ. թուրքերը կընդունեն այդ ճիշտը, երբեք, դրանից հայրը դադարեցի՞ն ճիշտ լինել - ոչ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 21.06.2009, 18:35:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  3. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •