User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գիտությու՞ն է արդյոք պատմությունը.

Քվեարկողներ
40. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    24 60.00%
  • Ոչ

    16 40.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Պատմությունը գիտությու՞ն է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ասում եմ իմ կարծիքը
    Ֆիզիկը էս քանի դար է, իրա հացը աշխատում է ոչ քաղաքական դաշտում: իրա "արտադրանքը" ծախում է պաբլիք սեկտրի ինժեներական մասին կամ "վայեննի" սեկտրի զինվորական ինժեներական մասին:
    Իսկ պատմաբանը ուրիշ ելք չունի: Իրա միակ վճարողը քաղաքակն-պետական ապարատն ա: ու ինքը չի կարա չխաբի, եթե պատվերը խաբելու վրա է:
    Օրինակ: կարող՞ ես ասել մի հայ պատմաբան, որը գրել է նրա մասին, թե ոնց են հայերը թուրք կոտորել: չես կարա: Որովհետև այպիսի բան չի եղել չէ՞
    Ապեր էդ ի՞նչ կապ ունի ում է ծախում իր ապրանքը. պատմությունը նախ էդ իրա "ստեղծագործությունը" չի… ու սա չի վկայում որ պատմությունը գիտություն չի…եթե չի, բա ի՞նչ է… արվե՞ստ

    Դիվ ջան եթե հայ պատմաբանները "թաքցնում են" ինձնից իմ պատմությունը և աղավաղում դարձնելով այն "գեղեցիկ" ես դրանց պատմաբան չեմ համարում, դրանք շառլատաններ են ոնց որ վատ բժիշկն ու վատ իրավաբանը… ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ իմ ժողովրդի ու նրա պատմության մասին, դա ինձ համար կենսական է… ես ուզում եմ ինձ ճանաչել…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (22.06.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր էդ ի՞նչ կապ ունի ում է ծախում իր ապրանքը. պատմությունը նախ էդ իրա "ստեղծագործությունը" չի… ու սա չի վկայում որ պատմությունը գիտություն չի…եթե չի, բա ի՞նչ է… արվե՞ստ

    Դիվ ջան եթե հայ պատմաբանները "թաքցնում են" ինձնից իմ պատմությունը և աղավաղում դարձնելով այն "գեղեցիկ" ես դրանց պատմաբան չեմ համարում, դրանք շառլատաններ են ոնց որ վատ բժիշկն ու վատ իրավաբանը… ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ իմ ժողովրդի ու նրա պատմության մասին, դա ինձ համար կենսական է… ես ուզում եմ ինձ ճանաչել…
    էտ ուզենալը շատ քիչ է: Ես էլ եմ ուզում իմանալ, ինչքան էլ դա դաժան ու վատը լինի: Իմանալ ճիշտը: Բայց հավատա, որ իմ ու քո պես ուզողները բացարձակ փոքրամասնություն են: Վկա բերեմ "Մատրիցա" ֆիլմը, որտեղ Մորֆեուսը ասում էր որ Մատրիցաից դուրս բերածներից մեծագույն մասը ցանկանում էր վերադառնալ Մատրիցա ու մոռանալ "ճշտի" մասին
    Սա համարում եմ գիտական մոտեցում այս հարցին

  4. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ ուզենալը շատ քիչ է: Ես էլ եմ ուզում իմանալ, ինչքան էլ դա դաժան ու վատը լինի: Իմանալ ճիշտը: Բայց հավատա, որ իմ ու քո պես ուզողները բացարձակ փոքրամասնություն են: Վկա բերեմ "Մատրիցա" ֆիլմը, որտեղ Մորֆեուսը ասում էր որ Մատրիցաից դուրս բերածներից մեծագույն մասը ցանկանում էր վերադառնալ Մատրիցա ու մոռանալ "ճշտի" մասին
    Սա համարում եմ գիտական մոտեցում այս հարցին
    ապեր, ինչքան էլ քիչ լինեն ուզողները… Պատմաբանի գործը պատամական դեպքերը հնարավորինս ճիշտ վերականգնելն է, իսկ ում դուրը դա չի գալիս էդ իրենց պրոբլեմն է… պատմությունը պատվերով համերգ չի… ինչ, եթե ժողովրդի մեծամասնության դուրը չգա որ 5+5=10 ոuրեմն պտի ասենք 5+5=12 է՞…

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, ինչքան էլ քիչ լինեն ուզողները… Պատմաբանի գործը պատամական դեպքերը հնարավորինս ճիշտ վերականգնելն է, իսկ ում դուրը դա չի գալիս էդ իրենց պրոբլեմն է… պատմությունը պատվերով համերգ չի… ինչ, եթե ժողովրդի մեծամասնության դուրը չգա որ 5+5=10 ոuրեմն պտի ասենք 5+5=12 է՞…
    շատ լավ էլ ասացիր ՝ "պատվերով համերգ":
    արի տեղափոխվենք ռեալ կյանք, քանի որ պատմությունը աբստրակտ մի բան չէ: Օրինակ, դու կարող՞ ես ասել մի հայ պատմաբան, որի մշակումները քո համար գիտություն են: /ինչի եմ ասում հայ, որովհետև արի խոսանք մեր իմացածից, իսկ որ մյուս ազգերի մոտ էլ նույն պատկերն է, ես մի վարյկայն անգամ չեմ կասկածում /

  6. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ լավ էլ ասացիր ՝ "պատվերով համերգ":
    արի տեղափոխվենք ռեալ կյանք, քանի որ պատմությունը աբստրակտ մի բան չէ: Օրինակ, դու կարող՞ ես ասել մի հայ պատմաբան, որի մշակումները քո համար գիտություն են: /ինչի եմ ասում հայ, որովհետև արի խոսանք մեր իմացածից, իսկ որ մյուս ազգերի մոտ էլ նույն պատկերն է, ես մի վարյկայն անգամ չեմ կասկածում /
    կարող եմ ասել, Մովսես Խորենացի… նա եղել է օբյեկտիվ, բայց ոչ ճշգրիտ, որովհետև նրա հնարավորություններն են այդպիսին եղել…

    Թորոս Թորամանիյան… նա եղել է հայկական ճարտարապետության պատմության հեղինակ, նաև Վարազդատ Հարությունյանը…

    Մյուս ազգերն ունեն անաչառ պատմաբաններ և նրանք վեր են հանում իրենց պատմության մութ էջերը, մեզպեսները չունեն (Ադրբեջան, Թուքմենստան, Թուրքիա, Ուզբեկստան… և այլն և այլն)

  7. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Ինչպես կեղծել պատմական փաստերը

    Կամ ադրբեջանական քարոզչության հնարքները

    Ֆրանկֆուրտի տոնավաճառում ամիսներ առաջ վաճառվել եւ նույնիսկ քարոզչական նպատակով մարդկանց անվճար բաժանվել են Ադրբեջանի արտգործնախարարության հովանավորությամբ հրատարակված մեծ քանակությամբ գրքեր՝ մի քանի լեզուներով: «Ադրբեջանցիները պետական հովանավորությամբ գիրք են հրատարակում եւ կազմի վրա, ասենք, Գառնիի տաճարն է, Ամբերդի ամրոցը, Երեւանի պարսկական մզկիթը, որ նորից ադրբեջանցիների հետ կապ չունի,- մտահոգված պատմում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը եւ շարունակում,- Էջմիածնի մայր տաճարը հայ-թուրքական եկեղեցի է ներկայացվում, Գանձասարի վանքը՝ աղվանա-թուրքական եկեղեցի եւ այլն, եւ այլն: Գրքերը հրատարակել են նույնիսկ անգլերեն ու ֆրանսերեն: Մեր այն օղակները, որ առնչվում են այս խնդրին, պետք է տեղյակ լինեն այս մասին: Մենք փոխանցել ենք գրքերը մշակույթի ու արտգործնախարարներին, պետք է Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իմանա այս մասին: Մինչեւ հիմա ոչինչ չի ձեռնարկվում: Ամենազավեշտալին այն է, որ ադրբեջանցիները պետական մակարդակով քարոզչություն են անում, սակայն այդ ամենն անում են ոչ պրոֆեսիոնալ ձեւով, մակերեսային, կեղծ փաստարկներով ու հիմնավորումներով»: Այսպես՝ ադրբեջանցիների հրատարակած գրքերում բոլոր տեղանունները այնպես են, ինչպես մինչեւ 20-30-ական թվականները. այսպես՝ Վարդենիսի փոխարեն գրված է Բասարգեչար, Արարատի փոխարեն՝ Դաղալու, Վանաձորի փոխարեն՝ Բիյուք Ղարաքիլիսա (Մեծ Ղարաքիլիսա), իսկ Հայաստանի Հանրապետության անունը չկա, փոխարենը գրված է Արեւմտյան Ադրբեջան, եւ գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» («Les Monuments Azerbaտdjan d'Ouest»): «Նորավանքի դեպքում, օրինակ, գրված է՝ «թուրք օղուզների հուշարձան, 13-րդ դար, Ամաղու գյուղում,- ներկայացնում է Ս. Կարապետյանը:- Այսինքն՝ մինչեւ հիմա ամբողջ գրականությունը շեշտում է, որ հայկական է, հիմա սրանք ասում են՝ «թուրք օղուզների եկեղեցի», եթե այդպիսի մի բան լիներ, այդ ուսումնասիրություններից գոնե մեկում թուրք օղուզ կլիներ, չէ՞, մինչեւ հիմա: Իրենց հրատարակությունների մեջ եթե մի տեղ գրում են Հայաստան, ուրեմն չակերտների մեջ են տալիս»:

    Վերջին 50-60 տարիներին ադրբեջանցիները, ըստ Ս. Կարապետյանի, քարոզչական մի հնարք մեջտեղ բերեցին: Նրանք սկսեցին իրենց հորինած կեղծ պատմությունը, կեղծ փաստերը, մի խոսքով՝ ողջ ապատեղեկատվությունը լայնորեն հրապարակել տարբեր ձեւերով ու տարբեր երկրների գիտնականների միջոցով: Արդյունքում ստացվում է՝ իրենք տեր են դառնում մի ողջ պատմության. չէ՞ որ դա են «վկայում» այսինչ ու այնինչ գիտնականները: Դա արվում է նաեւ մեր հայկական խաչքարերի պարագայում: Ադրբեջանցիները պնդում են, որ խաչքարերը ալբանական ծագում ունեն:

    Այս առնչությամբ Սամվել Կարապետյանն ասում է, որ քրիստոնեական մշակույթի վերագրումն իրենց ազգին, ինչպես նաեւ շատ պատմական փաստերի աղավաղումը, ադրբեջանցիներն սկսեցին 1960-ականներից. «Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք, որ այդքան վաղուց կաք իբր, լավ, ասենք՝ մի ազգ եք, որ ամեն 100 տարին մեկ անուն է փոխում, ինչպե՞ս եղավ, որ ընդամենը 1960-ականներից հանկարծ գլխի ընկաք, որ այդ մշակույթը ձերն էր, դրանից առաջ ինչո՞ւ չէիք ասում այդ մասին: Մենք այդ հուշարձանների ստեղծման պահից գիտենք, որ մերն է, այդ հուշարձանները դարերով այդ հողի վրա կանգնած էին, դուք հանկարծ քնից զարթնեցիք, ու՝ վա՜յ, այդտեղ խաչքար էլ կա՛... էստեղ մեր պետությունն է, մեր ազգն է ստեղծել: Այդպես չի լինում»:

    Ինչ վերաբերում է «Արեւմտյան Ադրբեջան» անվանմանը, դրա շրջանառումը հաջորդ հնարքն է: Ադրբեջանական շատ կայքէջերում մեր պատմական հուշարձաններն ամբողջությամբ վերագրված են Ադրբեջանին, նրանց վրա գրված է՝ Արեւմտյան Ադրբեջան: Մեր այս նկատառմանը պրն Կարապետյանը այսպես արձագանքեց՝ «Ընդհանրապես, եթե մի բան այսօրվա Հայաստանին է վերաբերում՝ գրված է Արեւմտյան Ադրբեջան: Կանցնի մի 40 տարի, մեկ էլ կտեսնենք, որ 100 գիրք է ստեղծվել, որոնք վկայում են, թե սա ոչ թե Հայաստանն է, այլ Արեւմտյան Ադրբեջանը: Այս նույն ձեւով ադրբեջանցիները աշխատում են ալբանական թեզի վրա: Նրանք չեն հոգնում ասել, որ խաչքարերը ալբանական ծագում ունեն: Ալբանակա՞ն եք ասում, շատ լավ, ալբանները ապրում էին Նախիջեւանո՛ւմ, ալբանները ապրում էին Թիֆլիսո՛ւմ, Գարդվանի շրջանի Թելետ գյուղո՛ւմ: Ամեն տեղ ալբաննե՞ր էին ապրում... Իսկ հայերեն արձանագրություննե՞րը՝ «Սուրբ խաչս բարեխոս է Յակոբին (Հակոբին) թվին ՌՃԼե 1681 թիվ..»:
    Հա մենք տեղներս նստենք թե մեկա մերնա: Սա էլա պատերազմի ատրիբուտ, ու էս մասով պետքա կռվեն պատմաբանները` զինված պատմությամբ ու իրենց գիտելիքներով:

    http://new.aravot.am
    Վերջին խմբագրող՝ ministr: 22.06.2009, 18:55:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (22.06.2009)

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կարող եմ ասել, Մովսես Խորենացի… նա եղել է օբյեկտիվ, բայց ոչ ճշգրիտ, որովհետև նրա հնարավորություններն են այդպիսին եղել…

    Թորոս Թորամանիյան… նա եղել է հայկական ճարտարապետության պատմության հեղինակ, նաև Վարազդատ Հարությունյանը…
    Եվ վերջ՞: Ինձ թվում է, որ հայ ժողովրդի պատմությունից հազարավոր գրքեր են գրվել: Եվ ընդամենը այս երեքին ես դու համարում գիտնականներ՞: Իսկ ինչ՞ չափանիշով ես շաչժվում: Ինչ՞ գիտտես, որ Խորենացին եղել է օբեկտիվ: Միգուցե նա եղել է բացառապես սուբեկտիվ՞ ու հեքիաթասաց՞:
    Բա մնացածը պատմիչները՞ ու ժամանակակից պատմաբանները:
    օրինակ, մեր նորորյա 1988-1991 թվերի պատմական դեպքերի վերաբերյալ ինչ՞ աղբյուրներն ես համարում գիտական:

  10. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ վերջ՞: Ինձ թվում է, որ հայ ժողովրդի պատմությունից հազարավոր գրքեր են գրվել: Եվ ընդամենը այս երեքին ես դու համարում գիտնականներ՞: Իսկ ինչ՞ չափանիշով ես շաչժվում: Ինչ՞ գիտտես, որ Խորենացին եղել է օբեկտիվ: Միգուցե նա եղել է բացառապես սուբեկտիվ՞ ու հեքիաթասաց՞:
    Բա մնացածը պատմիչները՞ ու ժամանակակից պատմաբանները:
    օրինակ, մեր նորորյա 1988-1991 թվերի պատմական դեպքերի վերաբերյալ ինչ՞ աղբյուրներն ես համարում գիտական:
    Դիվ, էդ ի՞նչ կապ ունի, Հայաստանը կարող է ընդհանրապես չունենալ ոչ մի պատմաբան, բայց դրանից Պատմությունը չի դառնում արվեստ կամ խաբեություն…

    Ապեր, հդկերեն չգիտեմ թե չէ հնդկերեն կգրեի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  3. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •