Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, արագ–արագ մի կարծիք գրեմ ու գնամ։ Ուրեմն պատմությունը գիտություն է։ Դա մենակ ես չեմ ասում, դա բոլոր ուսումնական հաստատություններում ու ինստիտուտներում այդպես են համարում Եթե սահմանեք, թե ի՞նչ բան է գիտությունը, ապա դրանից միանգամից կհետևի պատմության գիտություն լինելու ապացույցը։ Իսկ այն, որ տարակուսանքների տեղիք տվող հակասություններ կան պատմության մեջ, ապա նույն տիպի հակասություններ ու անորոշություններ հենց հիմա էլ կան ֆիզիկայում, մասնավորապես միջուկային ֆիզիկայում, ֆիզիկոսների մի մասը կարող է մի բան ենթադրել, մյուսը լրիվ այլ բան, դրանից ֆիզիկայի գիտություն լինելը հարամ չի լինում։ Գիտությունը դա որևէ ոլորտում ճանաչողական գործունեությունների համակարգված ամբողջությունն է։
Նույնը կենսաբանության շուրջ, էվոլյուցիոն տեսությունը որոշ "խելացիներ" դեռ կասկածի տակ են դնում իսկ որոշ քաղաքական գործիչներ օգտագործում իրենց շահերի համար… Սոցիոլոգին նույնպես գիտություն է, բայց Ադիբեկ Ահարոնյանի նման "սոցիոլոգները" այն դարձնում են քաղաքական ճնշման գործիք… և այսպես շարունակ