Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Դա ճշմարտություն չէ, դա ընդամենը ճշմարտության քո սուբյեկտիվ ընկալումն է, որն, ի դեպ ասեմ, և իրավական, և բարոյական առումով կարող է լինել և որակվել որպես վիրավորանք: Ես ինքս ևս քո մասին կարծիք ունեմ, որը եթե բարձրաձայնեմ, քեզ կարող է հաճելի չլինել: Բայց ես դա չեմ անում կամ անում եմ միայն ամենածայրահեղ դեպքերում, դիմացինին խելքի բերելու, նրան թափ տալու և ուշքի բերելու համար: Վիրտուալ շփումը մարդկային շփման տեսակներից մեկն է և պետք չէ դրա ընթացքում անտեսել այդ շփման տարրական կանոնները: Եթե ես ու դու հիմա իրար դիմաց, պիվի բաժակի շուրջը նստած զրուցեինք, չեմ կարծում, որ դու ինձ կվիրավորեիր: Ու հարցը նրանում չի, որ կվախենայիր կամ չէիր վախենա - ուղղակի դա դու քեզ թույլ չէիր տա, կարծում եմ կհամաձայնես: Արդ ինչու ես դա քեզ թույլ տալիս հիմա, վիրտուալ շփման պարագայում?

Եվ վերջում - լավ կլիներ չհրաժարվեիր քո խոսքերից, այլ դրանց պատասխանատվությունը տղամարդավարի քո վրա վերցնեիր - սա, իմ համեստ կարծիքով, տղամարդուն բնորոշ հատկանիշներից մեկն է:

Եվ այսպես, դու չգիտես, ինչն է ապացույցը կամ իրեղեն ապացույցը հիքսոսների պարագայում և ինձ առաջարկում ես ապացույց բերել - դու կարծում էս դա կառուցողական մոտեցում է? Էդ նույնն է, որ մեկի հետ խոսես, բայց իր լեզուն չհասկանաս...
ապեր ես միայն ճշմարտությունն եմ ասում իսկ քո ստերը, կներես հորինվածքները էս պատմության բաժինը ողողել են…

կարաս բարձրաձայնես Լիոն ջան… ինչքան սիրտդ ուզի… ինձ ստեղ ճանաչում են ու իմ մասին դատողություն քեզնով չեն անի ոնց որ պատմությունը քո գրածով չեն սովորի…

բայց հարգում եմ քեզ քո տիտանական աշխատանքի համար ուղղակի ափսոս (փառք տիրոջը) գնահատող չկա…

բայց լավ սաղ հեչ… եթե պատմագիտությունը գիտություն ա ուրեմն պտի ենթարկվի գիտության կանոններին չէ՞… ուրեմն հենց էդ կանոններով էլ ապացուցի, ու իրեղեն ապացույցներ բեր…