Այո
Ոչ
Ի՞նձ Դեմ եմ: Ինձ գիտական կոչումները ընդհանրապես չեն հետաքրքրում:
Անցնում ենք փիլիսոփայության ոլորտ: Այս հարցը շատ ենք քննարկել - դատավարության ժամանակ հնարավո՞ր է վերականգնել օբյեկտիվ իրականությունը թե ոչ, նույնիսկ եթե կան վկաների հարյուրավոր ցուցմունքներ, վիդեոկադրեր - մասնագետների մեծամասնությունն այնուհանդերձ այն կարծիքի է, որ «օբյեկտիվ իրականություն» կոչվածը երբեք ենթակա չէ վերականգման...ոչ… հասնի իրականության օբյեկտիվ վերարտադրմանը
Վերջին խմբագրող՝ Lion: 21.06.2009, 19:43:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արդեն տավթալոգիա սկսվեց: Հումանիտար գիտությունը ճշգրիտից տարբերվումա հենց դրանով, որ ճշգրիտ չի, բայց այնումանենայնիվ գիտությունա: Ով համարումա, որ հումանիտար գիտությունները գիտություն չեն կարող ա համապատասխան դիսերտացիա գրել.. մեկ էլ տեսար Նոբելյան մրցանակ տվին: Էսքան բան:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ճիշտ է: Արտաքին քաղաքական նպատակների համար քաղաքական-պետական գործիչները բռնաբարում են անցյալը, իսկ ներքին քաղաքական խնդիօրների ժամանակ հիմնականում օգտվում են "սոցիոլոգիա" կոչվող աբսուրդից:
Հիմա կարող է ապացուցեք, որ սոցիոլոգիան էլ է գիտություն՞, երբ մի լավ աճպարար քաղաքական-հռետոր գործիչ մի կես ժամվա մեջ կարող է տարբեր մեթոդներով ամենամոլի լևոնական սոցիումին դարձնել լրիվ հակառակը: Խոսքը վերաբերվում է "Սոցիումին", այլ ոչ թե նրա մեջ մտած տարբեր խմբերին:
…
Սոցիոլոգին տաֆտալոգի է: իրենց հարցումներն էլ աչքակապություն:
Օրինակ, ենթադրենք որ դուք բադրջան չեք սիրում: միշտ էլ կարելի է գտնել այնպիսի հարցեր բազմություն, որոնց պատասխանելուց հետո դուրս կգա, որ դուք բադրջանի մոլի երկրպագու եք
Ոչ, ճշգրիտը հավաստի լինելու հետ չի կապված, այլ բնույթի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
«Ոչ ճշգրիտ» նշանակում է, որ երբեք հնարավոր չէ ասել հարյուր տոկոսանոց ճշմարտությամբ: Թեկուզ ե տասնյակ աղբյուրներ վկայեն նույն բանը, դա հուշի նաև տրամաբանությունը և այլն - հնարավոր է, որ որևէ իրադարձություն առաջացած լինի այնպիսի մի պատճառից, որ ոչ մի պատմիչ դա չի արձանագրել և նույնիսկ չի էլ իմացել դրա մասին...
Բայց, կրկնում եմ, ոչ ճշգրտությունը ու հավանական սխալի բարձր տոկոսը հիմնականում վերաբերվում է մանր հարցերին: Խոշոր հարցերում հետևությունը սովորաբար շատ մոտ է հարյուր տոկոս ճշնմարտությանը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ըստ իս պատմությունը կարելի է և գիտություն համարել, և ոչ: Գիտություն է, երբ գործունեություն էն ծավալում պրոֆեսսիոնալները, որի ընթացքում, որոշակի գիտական բացահայտումների և եզրահանգումների են գալիս:
Իսկ տվյալ դրությամբ, գիտություն չեմ համարում, քանի որ , ըստ էության գիտությունը ծառայում է, որպես քաղաքականության ծառա, ավելի կոնկրետ որպես քաղաքական գործիք, իսկ այդ դեպքում լուրջ գիտության մասին խոսելն ավելորդ է:
Չնայած այսքանին պատմության ուսումնասիրությունը համարում եմ կարևոր պետության կյանքում:
Ադիբեկը որ շառլատան է դա չի նշանակում որ սոցիոլոգիան շառլատանություն է… վատ բժիշկներ էլ կան, բայց դա չի նշանակում որ բժշկությունը վատ բան է կամ խաբեություն է… վատ ու կարիերիստ քիմիկոսներ էլ կան, որ քիմիան ծառայեցնում են իրենց նպատակներին, դա չի նշանակում որ քիմիան խաբեություն է…
Պատմության նպատակը անցյալի իրողությունների ճշգրիտ և օբյեկտիվ վերականգնումն է… սա գիտություն է միանշանակ … պատմությունն օգտվում է տարբեր գիտություններից, քիմիայից, աշխարհագրությունից, մարդաբանությունից, կենսաբանությունից, արվեստից, գրականությունից, փիլիսոփայությունից, ճարտարապետությունից (հատկապես) և այլնից որպեսզի կարողանա հնարավորագույնս ճշգրիտ վերականգնել անցյալի իրականությունը… եթե դուք սրա համար ուրիշ անուն ունեք, խնդրեմ ասեք…
Սոցիոլոգիան նույնպես գիտություն է, այն կոչված է հնարավորագույնս ճշգրիտ նկարագրել, պարզել հասարակության վերաբերմունք որևէ երևույթի նկատմամբ…
հիմա եթե որոշ սոցիոլոգներ ու պատմաբաննր քյանդրբազություն են անում, դա չի նշանակում որ սոցիոլոգին ու պատմությունը քյանդրբազություններ են…
եթե տենց են մտածում ուրեմն մասնագետների մեծամասնության խոսքին պետք չէ հավատալ և նրանց պետք է որակազրկել… ուրեմն էլ ինչու՞ են զբաղվում այդ գործով եթե հնարավոր չի … իհարկե ենթակա է վրականգնման, բա մասնագետների գործն էլ ո՞րն ա, հեքիաթ պատմելը՞… էդ ոնց որ բիժշկն ասի որ առողջությունը վերականգնման ենթակա չէ…
օբյեկտիվ իրականություն գոյություն ունի… և դա միայն մեկն է
սա ավելի շատ աշխարահայացքային-փիլիսոփայական հարց է: Ըստ իս /ու օրինակ Կուրոսավայի/ օբեկտիվ իրականություն չկա, կա ընդամենը մեր զգայարաններով ընկալածը:
Պատկերացրու, որ մարդու զգայարաններն ավելանար նաև մեկը, օրինակ զգայարան, որը զգար 50000 հց-100000 հց տատանման հաճախականությամբ էլեկտրոմագնիսական ճառագայթումը: մեր "օբեկտիվ" ընկալումը վստահ եմ որ կփոխվեր: հնարավոր է նույնիսկ 180 աստիճանով:
Lion (22.06.2009)
խոսքը անձնավորված չի: Այսինքն լավի ու վատի մասին չի, այլ այդ անձնավորածների պրոդուկտի՝ պատմության: այդ պրոդուկտը հսկելու ոչ մի տրամաբանված սիստեմ, կուռ մեթոդների համակար գոյություն չունի. ըստ այդմ էլ այդ պրոդուկտը "հավատքից" ոչնչով չի տարբերում:
Օրինակ, հրեաները հավատում եմ, որ նացիստները իրենց կոտորել են: իսկ նացիստները հավատում են, որ հրեանեն են իրենց բնաջնջել: Ահա և քեզ "Պատմությունը":
իսկ մենք գլուխ ենք թափահարում նրա պատմածին, ով որ ավելի շատ ու ավելի զոռբա ձևերով է պատմում:
այո, բայց կզգար եղած տատանումները ոչ էե չեղածները… իսկ եղածը առանց մեր զգայարանների էլ կա… ուզում ես զգա ուզում ես մի զգա… դա իրականությունը չի փոխում … սա է օբյեկտիվ իրականությունը… մեր զգայարանները երկիրը տափակ են ցույց տալիս, բայց երկիրը միշտ գնդաձև է եղել (եռաչափ) ու տենց էլ մնալու է մինչև վերանա… դու ոնց ուզում ես զգա…
գիտությունը հիմնված է փաստերի և նրանց ուսումնասիրությունների վրա… հավատքը փաստերի բացակայության վրա… դու ընտրում ես հավատալ կամ չհավատալ, որովհետև փաստ չկա, քանի որ եթե կա, ուրեմն քո հավատալ կամ չհավատալը անիմաստ է, դու կարող ես գրավիտացիային չհավատալ ու չընդունել, բայց դրանից գրավիտացիան չի անհետանա, ընդհակառակը քո շահերից է բխում որ ընդունես դրա գոյությունը…
պատմությունը խեղաթյութողները շատ են եղել կան և կլինեն քաղաքական նպատակներից ելնելով, բայց դա չի նշանակում որ պատմությունը հենց դա է՝ անցյալի խեղաթյուրում… որ կուզես իմանալ, յուրաքանչյուր ժաղովրդի շահերից է բխում իմանալ իրենց պատմությունը որքան հնարավոր է ճիշտ ու օբյեկտիվ, որքան էլ որ դառն ու ցավալի լինի այն… դա նույնն է որ հիվանդին ասես որ առողջ ես ու ոչինչ չձեռնարկես հիվանդության դեմ, կամ առողջ մարդուն ասես որ հիվանդ ես ու դեղեր ու բուժում նշանակես…
մի հատ հարց… լավ և վատ պատմաբանի տարբերությունը ո՞րն է… միայն խնդրում եմ որքան հնարավոր է կոնկրետ պատասխանես հարցս հռետորական չի, սպասում եմ պատասխանի
Lion (22.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ