Հայերեն տեքստ գրելիս ANSI ե՞ք գործածում, թե՞ Յունիկոդ:
Ես միա անգամից ասեմ, որ կտրականապես դեմ եմ ANSI-ին, քանի որ դա համարում եմ ոչ թե նորմալ գրել, այլ «էշը ցեխից հանել»: Ես էլ եմ երբեմն օգտվում ԱՆՍԻ-ից, իհարկե այն դեպքերում, եթե տվյալ ծրագիրը չի ճանաչում յունիկոդը
(Օրինակ՝ ArchiCAD 12-ը չի ճանաչում, ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն յունիկոդերը):
Մեկ էլ կարող է ANSI օգտագործեմ, եթե սարքում եմ գրաֆիկական ինչ-որ բան (օրինակ՝ Photoshop-ում) ու պետք է ֆոնտ, որը Յունիկոդում չկա:
Մնացած բոլոր դեպքերում աշխատում եմ օգտագործել Յունիկոդ ու կարծում եմ, որ ANSI-ի մասին վաղ թե ուշ բոլորը կմոռանան:

Էջանիշներ