_Հրաչ_ (21.06.2009)
Տեքստեր հավաքելուց միշտ ել կողմ եմ եղել ANSI -ին, կարող ես գրել տարբեր տառատեսակներով ձևավորել տեքստը, ու նորմալ աշխատել նրա հետ, իսկ unicode-ը մնում է միայն ինտերնետի համար..
Իրոք, որ: Sylfaen, Tahoma (Armenian). Կարգին, սիրուն նայվող ու հարմար ա շատ յունիկոդը: Ու մենակ ինտերնետի համար չէ: Windows-ի սիստեմն էլ ա յունիկոդ նշաններով աշխատում: Հեռախոսների սիստեմները` նույնպես:
blablabla (22.06.2009)
Ճիշտն ասած Sylfaen-ը ես չեմ սիրում։ Ավելի եմ հավանում Tahoma Armenian-ը(չնայած դա էլ իդեալական չի)։
Այո, ու դրա պատճառը պարզ է` Հայերեն Յունիկոդը հենց բուն հայերեն տառերն են, իսկ ԱՆՍԻ-ն` անկապ նշաններ ու տառեր են (օրինակ` ³Û ë»Ýó ÑÇÙ³ñ ï³é»ñ »Ý), որոնց տվյալ ֆոնտը ձեւափոխում է հայերեն տառերի։ Դրա համար էլ եթե հայերեն ԱՆՍԻ-ով գրելիս Word-ի մեջ նախադասությունը սկսվու է «Ֆ» տառով, ինքը ավտոմատ, որպես գլխատառացում այդ «Ֆ»-ն դարձնում է «Ն», քանի որ ԱՆՍԻ-ում Ֆ=ü, իսկ Ն=Ü։![]()
Yellow Raven (12.11.2009)
Փաստորեն ստեղ ոչ մեկ հիշողություն չի խնայում![]()
Կառավարությունը պետական բոլոր կառույցներից կպահանջի օգտագործել Unicode կոդավորումը
Երեւան (Մեդիամաքս). ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ Է կատարել պետական գործավարության կարգում, որոնք նախատեսում են անցում Unicode կոդավորմանը թվային փաստաթղթաշրջանառությունում եւ պաշտոնական կայքերում:
Ինչպես նիստում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, IT-ոլորտում մի շարք կազմակերպություններ դիմել են կառավարությանը`նշելով, որ պաշտոնական որոշ կայքերն ու փաստաթղթաշրջանառությունը հասանելի չեն Unicode կոդավորմամբ, ինչը դրանց օգտագործման հետ կապված բարդություններ է առաջացնում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այդ խնդիրը բարձրացրել են նաեւ հասարակական կազմակերպություններն ու BarCamp եւ Digitec ֆորումների մասնակիցները:
«Unicode կոդավորումը Հայաստանում միակն է, որը համապատասխանում է մեր օրենսդրության չափանիշներին, եւ պետական բոլոր կառույցները պարտավոր են կիրառել այն»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է գրավոր ծանուցում ուղարկել բոլոր պետական կառույցներին` Unicode կոդավորմանը պարտադիր անցման մասին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Աղբյուր` itel.am
davidus (05.07.2010), Hda (05.07.2010), REAL_ist (05.07.2010), Yellow Raven (05.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ