Մեջբերում blablabla-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ եմ ներվայնանում Arial Armenian ու դրա նման ուրիշ ֆոնտերից.. sylfaen-ը համ ավելի գեղեցիկ ֆոնտա համ էլ գրետե բոլոր տեղերում աշխատումա:
Ճիշտն ասած Sylfaen-ը ես չեմ սիրում։ Ավելի եմ հավանում Tahoma Armenian-ը(չնայած դա էլ իդեալական չի)։

Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
Ու մենակ ինտերնետի համար չէ: Windows-ի սիստեմն էլ ա յունիկոդ նշաններով աշխատում: Հեռախոսների սիստեմները` նույնպես:
Այո, ու դրա պատճառը պարզ է` Հայերեն Յունիկոդը հենց բուն հայերեն տառերն են, իսկ ԱՆՍԻ-ն` անկապ նշաններ ու տառեր են (օրինակ` ³Û ë»Ýó ÑÇÙ³ñ ï³é»ñ »Ý), որոնց տվյալ ֆոնտը ձեւափոխում է հայերեն տառերի։ Դրա համար էլ եթե հայերեն ԱՆՍԻ-ով գրելիս Word-ի մեջ նախադասությունը սկսվու է «Ֆ» տառով, ինքը ավտոմատ, որպես գլխատառացում այդ «Ֆ»-ն դարձնում է «Ն», քանի որ ԱՆՍԻ-ում Ֆ=ü, իսկ Ն=Ü։