Ան ջան, կներես, բայց իմ կարծիքով հեչ նման չի ստացվելԵս առաջին հայացքից կուրսիս աղջկան նմանացրի ու զարմացա, թե որտեղից իրեն գիտես
![]()
Ան ջան, կներես, բայց իմ կարծիքով հեչ նման չի ստացվելԵս առաջին հայացքից կուրսիս աղջկան նմանացրի ու զարմացա, թե որտեղից իրեն գիտես
![]()
I may be paranoid but no android!

Ես միանգամից ճանաչեցի: Սաթն ա, Սաթը
:
Սաթին ես նկարել, որ անհարմար զգա ու չդատափետի, չէ՞:
DIXIcarpe noctem

Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար։![]()
Սաթ ջան, տենց մենակ շնորհակալությամբ չպրծար, է՞, գոնե քեզնից ես անկեղծ ու հնարավորինս հանգամանալից գնահատական եմ ակնկալում։![]()
Ըստ քեզ, ո՞ր մասերն են հաջող, ո՞ր մասերն՝ անհաջող։ Գրի, հա՞, անպայման ուզում եմ իմանալ։
Թե չէ որ ուրիշներին էի նկարում, իրան կոտորում էր ինձ դատափետելով, չէ՞։Հայկօ-ի խոսքերից
Ճիշտն ասած՝ իմ համեստ կարծիքով, հենց աչքերը նկարի ամենահաջողված մասն է։Ճիշտ է, Սաթենիկին իրականում չեմ տեսել, որոշ նկարների հիման վրա եմ նկարել, բայց նրա հայացքում համ աղջնակին բնորոշ չարաճճիություն եմ նկատել, համ էլ մի տեսակ տխրություն։ Էդ առումով բավական հետաքրքիր հայացք ունի։ Ես որ էդպես եմ տեսնում ու, ինձ թվում է, էդ պահը հենց էդպես էլ պատկերել եմ, չգիտեմ...
Բայց կան մասեր, որ էնքան էլ հաջողված չեմ համարում, ուղղակի մինչև դրանց մասին խոսելն ուզում եմ նախ Սաթենիկի կարծիքը լսել, հետո նոր ես ինքս ինձ կդատափետեմ, ասել Հայկօյի։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.05.2010, 19:57:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չգիտեմ, գուցե դու իրավացի ես: Ամեն դեպքում սպասենք Սաթենիկի կարծիքին: Եթե ինքը կընդունի, որ նման է ես կհամաձայնվեմ: Պարզապես մեր բրազիլացի ընկերոջ դիմանկարը տեսնելով առանց վարանելու ճանաչեցի, իսկ ԿԳԴ-ի դեպքում մի տեսակ չի ստացվում: Բայց պետք ա նշեմ, որ քո մոտ ստացվում ա նկարելը, կարողանում ես ճիշտ նկարագրել: Ես ինքս զարմացա էս մեկի վրա, որովհետեւ մինչ հիմա հանդիպածս առաջի դեպքն էր երբ չէի նմանեցրել:Ուլուանա-ի խոսքերից
Ճիշտն ասած՝ իմ համեստ կարծիքով, հենց աչքերը նկարի ամենահաջողված մասն է։ Ճիշտ է, Սաթենիկին իրականում չեմ տեսել, որոշ նկարների հիման վրա եմ նկարել, բայց նրա հայացքում համ աղջնակին բնորոշ չարաճճիություն եմ նկատել, համ էլ մի տեսակ տխրություն։ Էդ առումով բավական հետաքրքիր հայացք ունի։ Ես որ էդպես եմ տեսնում ու, ինձ թվում է, էդ պահը հենց էդպես էլ պատկերել եմ, չգիտեմ...
Բայց կան մասեր, որ էնքան էլ հաջողված չեմ համարում, ուղղակի մինչև դրանց մասին խոսելն ուզում եմ նախ Սաթենիկի կարծիքը լսել, հետո նոր ես ինքս ինձ կդատափետեմ, ասել Հայկօյի։
ԿԳԴ (12.05.2010)
Ասում եք դատափետեմ հա՞:Չէ, ազնիվ խոսք, հենց տեսա նկարը միանգամից ճանաչեցի ինձ,
ինձ բնորոշող բոլոր գծերը կան, թե աչքերս, թե կզակիս փոսիկը, թե վարսերս,
և թե քթիս վրայի պեպենները: Եթե սկսեմ փորփրելը դատափետելու կարողա շատ բան գտնեմ, բայց կարևոր բանը Անահիտը ստացելա, էն, որ ես ու շատերդ ինձ ճանաչեցինք:
Իսկ հիմա խորհուրդ հետագա աշխատելու համար,մի վախեցիր նկարելիս, ռիսկով փչացրու նկարը, մատիտը փոխարինի ածուխով, ռետին քիչ օգտագործի, համարձակ եղի, քո մոտ ամենակարևորը կա՝ դու կարողանում ես տեսնես:
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Ա՜՜՜՜՜ն. ու՜խխխխ... շատ լավ են ստացվել Հոնդայի ու Սաթի նկարները:
Ուրեմն էն քո ոճը, որ աչքերը բնականից մեծ ես նկարում, էնքան եմ սիրում: Նկարվողները ստացվում են բնականից բարի(նեղանալ չկա, քանի որ բարիության չափը հեքիաթայինի չափ է ստացվում: ):Ու էդ էնքան ա սազում բոլորին: Միանգամից ճանաչեցի երկուսին էլ, ու ժպիտ հայտնվեց դեմքիս: Ոչ մի թերություն չնկատեցի:
Շատ ապրես:![]()

Շնորհակալ եմ։Հազիվ ես էլ խորհուրդների արժանացա
, թե չէ բոլոր նկարողներին խորհուրդ էիր տալիս, ինձ՝ չէ։
![]()
Լավ, հիմա ես ասեմ, թե իմ կարծիքով ինչն էնքան էլ հաջող չի ստացվել։ Կարծում եմ՝ բերանը մի քիչ էն չի. ճիշտն ասած՝ չգիտեմ էլ՝ ինչ ձևի պիտի լիներ, որ ճիշտ լիներ, քանի որ էդ աստիճանի լավ չգիտեմ Սաթենիկին, բայց զգում եմ, որ մի բան էն չի բերանի հետ կապված. գուցե դիրքը, գուցե ձևը... Մեկ էլ հնարավոր ա, որ դեմքը մի քիչ լայնոտ ա ստացվել, թեև համոզված չեմ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ԿԳԴ (12.05.2010)

Խորհուրդ չէի տալիս, որովհետև քո առաջ դրված խնդիրդ լուծում էիր,,,բայց նայի հա, որ մի հատ սկսեցի արդեն հա էլ խորհուրդներ եմ տալու,դու քեզ պիտանիները կվերցնես մնացածը կշպրտես:
Ասեմ բերանի մասը խի չի ստացվել,,,Քանի որ իմ կզակը առաջ եկած չի, իսկ քո մոտ հակառակնա ստացվել,հարկավոր էր կզակից վերև ստվերի մեջ մի փոքր խորություն ստեղծել, աշխատի լույս ու ստվերին ուշադրոություն դարձնես ու կնկատես ծավալները:
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Ուլուանա (12.05.2010)

Սա յոթ տարի առաջ եմ նկարել. վաղուց Ակումբի ինչ–որ «փախած» թեմայում տեղադրել էի էս նկարը, բայց դե հիմա վրան չորս տարվա փոշի է նստել, թեման էլ գնացել է պատմության գիրկը, ես էլ որոշեցի իմ թեմայում էլ դնել.
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.02.2013, 06:57: Պատճառ: Չերևացող նկարի վերականգնում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ընդհանուր շատ նմանա, ապրես,հայացքը, կզակի ու բերանի հատվածը հատկապես: Մի քիչ խախտումներ կան համաչափությունների մեջ, բայց քո առաջ դրված խնդիրը լուծել ես, ստացել ես ընդհանուր Ուլուանայի տպավորությունը:
Գույնով էլ աշխատի էլի,համոզված եմ ավելի ազատ կլինես գույնի մեջ ու լավ կստացվի, պարտադիր չի դիմանկար անես, փորձի ցանկացած առարկա, կամ կենդանի շունչ:
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Ո՞վ ա, ժող![]()
Շինարար (17.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ