Շատ ճիշտ եք ասում, պետք է պրոպագանդել:
Ցավոք, ազգագրական, ժողովրդական երաժշտության ոլորտում շատ քիչ են ստեղծվում էնպիսի արժեքներ,որոնք արժանի են ուշադրության եւ պրոպագանդման:
Կան ազգագրական համույթներ, որոնց գործունեությունը շատ քիչ է լուսաբանվում: Կան հարուստ պոտենցիալով ու շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք, ցավոք, օրվա ապրուստ վաստակելու նպատկով նորից ընկնում են ռեստորանային ճահիճը ու փչացնում են համ իրանց ճաշակը, համ էլ իրենց մատուցած երաժշտությունը:
Ուժերիս ներածին չափով կփորձեմ պրոպագանդել այն, ինչը ըստ իս, քիչ թե շատ արժանի է ուշադրության:
Ուզում եմ ներկայացնել Գոհար Հովհաննիսյանի <<Սասնա Աղջիկ>> տեսահոլովակը, այս երգչուհու կատարումից հայկականի հոտ է գալիս: Տեսահոլովակը այնքան էլ հաջող չէ, գործիքավորումը բավականին թույլ է, բայց կատարումը լավն է: Հուսով եմ, որ Գոհարիկը այսուհետ ավելի լուրջ կմոտենա իր աշխատանքին, կփորձի ավելի որակյալ գործիքավորմամբ երաժշտություն մատուցել:
Էջանիշներ