ես էսօր կարճ ասեցի, որ "չեմ ասի", ու "ապտակ մը" կերա… հիմա մի քիչ երկարաշունչ բացատրեմ, թե ինչու չեմ ասի:
Նախ, ինչ՞ է նշանակում ցածրաճաշակ-բարձրաճաշակ![]()
վախտին, երբ որ եվրոպական երկրներում կամ Ռուսաստանում կային ազնվականներ ու մնացածները, ապա օգտագործելով այդ բառը /ցածրաճաշակ/, որոշակի վերաբերմունք էր ներմուծվում հասարակության խավերի իմաստով:
հիմա Հայաստանում՞ այս բատի մեջ ինչ՞ իմաստ է ներմուծվում: Այ սա կուզերի հասկանաինք առաջին հերթին: Որ՞ է "ցածրաճաշակի" սահմանում հայկական իրականության մեջ:
…
իսկ խանգարելու ու նեռվերի վրա ազդելու իմաստով
խանգարել կարող է ինչպես ռաբիզ երաժշտություն, այնպես էլ կլասիկը կամ ռոկ/ռեփ/ֆոլկ և այլն: Հարցը այն է, որ բարձր ձայնով երաժշտություն պետք է հնչի միայն փակ վայրերում և դա պետք է խստորեն հսկվի: ու այդ ձայնը չպետք է դուրս գա այդ տարածքից:
այս է այս խնդրի լուծումը: իսկ կրթական ու դաստիրակչական խնդիրը՝ դա ընտանիքի, նախակրթարանների ու կրթարանների խնդիր է: Ով ոնց ուզի![]()
Էջանիշներ