Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
Բա Հախվերդյան լինելուց առաջ իր ունկնդիրը չի ունեցել, ուզում ես ասել. «Կրթություն չունի, չաջակցենք, բայց որ արդեն ունկնդիր ունի, էլ ի՞նչ անենք, պետական օժանդակության կարիք չունի:» Մոտավորապես էս է դուրս գալիս:
Դե գոնե նրանց, ում մասին կարող են վստահ լինել, որ կարող է որակով գործ անել, աջակցեն, իսկ բնության հղկած քարերի մասին հետո կմտածեն: Ասենք ովքեր զբաղվում են աշուղական երաժշտության տարածմամբ, ովքեր Կոմիտասի տարածմամբ կամ ժողովրդական երգերի տարածմամբ են զբաղվում, գոնե առայժմ նրանց թող օգնեն, դա որ անեն, կսկսենք պահանջել, որ օգնեն մեր սիրած երաժիշտներին էլ Ասացի պահանջներս այնպես ձևակերպեմ, որ միանգամից աչքները չվախեցնեմ:
Մենք այստեղ վիճաբանում ենք, իրանք այնտեղ Թաթուլ են լսում, չալաղաջ են ուտում, բղկում են ու Թաթուլին մի քանի հազար դոլար շաբաշ են տալիս, իսկ պետական ինչ-որ երգչախմբի վոկալիստի ամսեկան մի քանի հազար դրամ աշխատավարձն էլ ուշացնումեն