Չուկ ջան, հարցը ուրիշների կարծիքի հետ հաշվի նստելու մասին չէ, հիմա որ հնդիկները իրենց մշակույթը պահպանում են հնարավորինս անաղարտ, ուրիշների կարծիքին հագուրդ տալու ցանկությամբ դրդվա՞ծ են անում: Իհարկե ոչ:
Հակառակը, հնդիկները անգամ սեփական կինոմշակույթն են ողողել ազգային երգարվեստով:
Իսկ մենք ասում են, դե բան չկա հիմա սրտները ուզում ա թող թուրքական լսեն, թող թուրքական երգեն:
Ի դեպ, հնդիկները այնքան ամուր են կանգնած իրենց մշակութային հիմքերի վրա, որ փոքր շեղումները, ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ ողջ մշակույթի աղավաղմանը, հակառակը, հլը մի բան էլ օտարինը վերցնում ու սեփական ազգամշակութային ելևեջներով են մշակում:
իսկ մենք կանգնած ենք մշակութային ձուլման շեմին, հասարակ քաղաքացին ունակ չէ տարբերելու թե որն է ազգայինը և որն է ոչ ազգայինը:
Էջանիշներ