Պատ. Ասենք ո՛չ ապազգային և ցածրաճաշակ երաժշտությանը
Elmo-ի խոսքերից
Սիրուն աղջիկ, արի ընդունի, որ ժողովրդականը այն է, ինչ ժողովրդի մոտ հասարակայինություն ու հեղինաություն է վայելում: Թաթա-ր չի, հենց Թաթա-է, առանց Ր-ի:
Թաթան ունի շատ ճաշակով, ռիթմիկ, առանց օտարալեզու բառերի ու ժարգոնի երգեր: Երգերն էլ շատ սիրուն, իմաստ արտահայտող ու հանգավորված երգեր են:
Իսկ երաժշտության մասին կարող եմ ասել, որ արվեստը ազգային ու կրոնական սահմաններ չի ճանաչում: Տենց լինի Մոցարտին էլ չենք լսի, որպես այլազի երաժշտություն:
Չէ, ժողովրդականը այն չէ, ինչ մասսայական է, ժողովրդականը քո ազգի հոգևոր ժառանգության մի մասնիկն է, որը դարերի հետ է եկել: Հիմա եթե Թաթան ժողովրդական է, նշանակում է, Կոմիտասի հետ նույն մակարդակի վրա պետք է դասենք, չէ որ Կոմիտասն էլ է ժողովրդական: Աբսուրդ է, չէ՞:
Էջանիշներ