Դե Ասածս էնա Գալաթեա ջան, որ մեր մշակութային գործիչները ակնածանքով վերաբերվեն ազգային մշակույթին, մի լավ հղկվեն, մշակվեն, եփվեն իրենց գործում նոր իրենց թույլ տան հանդես գալ հանրության առաջ:Չամիչ ջան, հիմա ասածդ ի՞նչ ա։
Էնքան բանի ես անդրադարձել, դեսուդեն ընկել, որ մի տեսակ ամփոփում կուզենայի տեսնել։
Եթե կարեղ ես՝ 2-3 նախադասության սահմաներում։
Ասածս այն է որ գուսանականը լսելիս գուսանականի համ ու հոտ գա, որ ազգագրականը լսելիս ազգագրականի համ ու հոտ գա, որ պահպանեն զուլալությունը, եվ չպղտորեն թուրսկապարսկախառն ելեվեջներով:
Ասածներս սխալ մեկնաբանողների համար հատուկ կրկնեմ որ գնահատում եվ ընդունում եմ ցանկացած ազգի մշակույթ իր անաղարտությամբ: Թող յուրաքանչյուր մշակութային գործչի գիտակցությունը եվ ներքին կուլտուրան այնքան բարձր լինի որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մի լավ ծանր ու թեթեվ անեն, քանի որ իրենց գործունեությամբ սերունդ, եվ մի անբողջ ազգ են կրթում:
Էջանիշներ