Քույրս դաշնակահար է. նրա ռեպերտուարում հատուկ տեղ են գտել Բախի, Բրամզի, Բեթովենի գործերը։ Շատերն են հիանում նրա կատարումով. վերջերս Ամերիկացիները ցնծվել էին քրոջս դաշնամուրային կատարման վրա. նա կատարում էր Առնո Բաբաջանյանի Վեց Պատկերներ գործը։ Այս պատմելով ներկայացրեցի երաժշտության ավարտական տեսքը. ամեն ինչ լավ, գերազանց։

Բայց կա նաեւ նախնական վիճակը, որը եթե պատմեմ այստեղ, դուք հաստատ դասական երաժշտություն չեք սիրի։ Այն պարզապես ուղեղը գժվացնելու հասնցող ճժվզ է, որը կրկնում ու կրկնում է, մաս առ մաս… մի խոսքով, եթե հիշեք ձեր հարեւանին, որը ջութակահար էր, ու հիշեք նրա վարժությունները, ապա կհամաձայնվեք ինձ հետ, որ այն այդքան էլ հաճելի չէր։

Բայց դե էլի, մարդ կա սիրում է այս վարժություններում կրկնվող տեմպերը, մարդ էլ կա չի սիրում այն.

Մարդ կա սիրում է անճաշակ երաժշտություն. մարդ էլ կա սիրում է ճաշակով…

Իմ կարծիքով, տվյալ դեպքում, Հայկական իրականության մեջ տեղ գտած ցածրաճաշակ երաժշտությունը ետ է մղում Հայ ազգին ներկա կյանքից. ներկան պետք է լինի անթերի. էլ սխալվելու տեղ չկա. նույնիսկ ազգը ներկայացնող անդամների՝ տղա, աղջիկ, մասին երգերը պետք է լինեն հազար անգամ չափված։ Օրինակ, Ռաբիզ երաժշտության մեջ կա՞ ռոմանտիկա. թե՞ միայն սեքսի բաներ են։