Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Ծանոթ ունեի որը ամեն ամառ գնում է անթալիա հանգստանալու

Այդ մարդը պատմում էր որ թուրքիայի ակումբներում հնչում է բացառապես թուրքալեզու ակումբային երաժշտություն: Պատմում էր թե որքան են թուրքերը պաշտում «սեփական մշակույթը»:

ես շատ կուզեի որ Հայաստանի ակումբներում մեկումեջ հնչեր ինչպես հայ դիջեյների երաժշտությունը, արտասահմանյան դիջեյների երաժշտությունը, այնպես էլ մեր շախով շուխով պարերը թեկուզ ժամանակակից մշակմամբ:

Իսկ ազգային պարեր հնչելու ժամանակ ժողովուրդը կարողանար միահամուռ, մեկ մարդու պես, ոգեշնչված պարել մեր անկրկնելի պարերը:

Լուսաբերը շատ ճիշտ ասաց, հերիք է մարդը մեկ անգամ փորձ անի մուտք գործել հայկական պարարվեստի աշխարհ, որ հասկանա թե ինչ վարակիչ են մեր պարերը:
Չամիչ ջան ես շատ լավ հասկանում եմ քո մտահոգությունները, բայց գնահատակններդ ճիշտ չեն: Ասելիքդ էլ խառը խուռը: Խոսքը միայն այս գրառմանդ մասին չէ այլ այս թեմայում մնացած բոլոր գրառումենրիդ: Գիտես ոնց հայրենասիրությունն ու ազգասիրությունը այլ մշակույթները ատելով փնովելով չեն ապացուցում: Ոչ էլ կոնկրետ ազգ ատելով: Եթե մերը պատշաճ կերպով կարողանանք ներկայացնել դա էլ բավական կլինի:
Բոլոր պարերը պարեցինք մնաց ակումբների հարցը , նույնիսկ հասաք գիշերային ակումբներին: Իսկ մտածում էք ընդհանրապես այդ գիշերային ակումբներն ու դիսկոտեկները հայավայել են, որ միահատ էլ նեղվում էք էնտեղի ոչ հայկական երաժշտությունից: Բաներ կան որ իսկզբանե հայկական ու մեր մշակույթին վայել չեն: Ու դրանց «հայաֆիկացումը» առավել ևս ծիծաղելի կլինի:
Թուրքերը ուզում են պաշտեն ուզում են իրանց կոտորեն իրանց թանկարժեք մշակույթի համար: Մեզ ի՞նչ : Եկեք մենք մերը անենք : Ավելի լավ անենք անկախ այդ բոլոր ազդեցություններից: Չատելով ու չարհամարելով:

Վերջ տվեք էլի էս ազգայնամոլական բաներին:
Թե չէ արդեն դուրսա գալիս բոլոր Անթալիա գնացողներին ազգի դավաճաններ պետքա համարենք: