Հարգելի Կտրուկ , իմ պայքարը անձերի դեմ չի ուղված միանշանակ, այլ երեվույթի:
Ռեստորանի բեմը նույնպես բեմ է, եվ հավատա կրթում է շատ շատերին, ինչպես նշեցի, երաժիշտները Հայաստանում չունենալով ինքնադրսեվորման այլ ասպարեզ, հիմնականում ապրուստ հայթայթելու համար գնում են ռեստորան:
Արմեն Գոնդրաչյանի անունը չէի հիշատակել, ամեն դեպքում եթե հիշատակեցիր ապա իմ կողմից ավելացնեմ, որ Արմենը իր երգելավոճում փորձում է «կապիրովկա» անել Արամ Ասատրյանին ով համոզված եմ իր ոգեշնչումը նույնպես ստացել է ստամբուլից:
Դա քո իրավունքն է կարող ես երկրպագել ում ցանկանաս, ես փորձում եմ հայտնել իմ անձնական մտահոգությունը եվ լույս սփռել շատ անցանկալի երեվույթների վրա:
Ինձ համար իսկապես ողբերգություն է որ երկար տարիներ մարդիկ իրենց ուրախ միջոցառումների քեֆ ուրախությունը ապահովելու համար այլ ընտրանք չեն ունեցել քան ձեռք բերել Արամ Ասատրյանի ձայնագրությունները:
Հարգելի Կտրուկ Արամ Ասատրյանի կարյերայի բուռն ծաղկման տարիներին Գրիգորիչը դեռ դպրոցական էր:
Հարգելի Կտրուկ, եթե տեղեկացված չես ասեմ, էստրադան դա առանձին ժանր է, որը որեվէ կապ չունի ժողովրդական ժանրի հետ, ամեն մի ժանր առանձնանում է միայն այդ ժանրիտ հատուկ մելիզմներով, ռիթմիկ ստրուկտուրայով,հարմոնիկ կառուցվածքով: Ազգային էստրադաս որն էր՞՞՞՞Ասում ես Անդրեն ազգային երաժշտություն չի ներկայացնում այլ էստրադա։ Այսինքն ո՞նց ազգային էստրադա չպետք է լինի՞ ։Դու դա ասելով ի նկատի ունես ազգագրակա՞ն երգերը։Այդ դեպքում ասեմ. որ Արմենչիկն էլ չի ներկայացնում ազգային երգ։Նա ներկայացնում է իր ստեղծագործությունները։
Ասում ես Անդրեն ազգային չի ներկայացնում։Բա ով եվրոտեսիլի բեմից անհաջող տիպիկ թուրքական կլկլոցի փորձ արեց ՙըյու ըյու ըյու ու ու՚ ի տեսքով։էս գերանները թողած ընկել ես շյուղերի հետևի՞ց։Քո նշած Արսեն գրիգորյանը ռաբիս չի՞ իսկ Արմանը ռաբի՞ս ա։
Ինչ վերաբերվում է Արմենչիկին, նա ինքը չի հերքում որ ռաբիսի ներկայացուցիչ է, արդեն բազմիցս խոսվեց որ ռաբիսը թուրքամեդ ուղություն է, որը ներկայացնում է ոչ թե հայկական երգելավոճը այլ թուրքապարսկականը:
Շերամը հայազգի գուսան է, բայց ռաբիսը իր կատարման մաներայով Շերամի երգը մոտեցնում է թուրքական երգելավոճի հնչողությանը, որը միանշանակ անընդունելի է:
Եվ Արսենը եվ Արմանը երկուսն էլ ավարտել են ժող բաժինը, բայց Արսենը Գրիգորյան միանշանակ իր երգելավոճով ավելի մոտ է մաքուր հայկական հնչերանգին,պետք է շատ ուժեղ լսողություն ունենաս որ Արմանին Սպիտակցուց տարբերես:
Էջանիշներ