Ոչ միայն արեւելեան մուղամով, այլեւ՝ արեւմտեան «մուղամով» հայերէն, բայց ոչ հայկական երաժշտութիւն է մատուցւում:
Ինչո՞ւ օտար արեւելեանից անհանգստացողները, հաւասարապէս չեն անհանգստանում. օտար արեւմտեանից:
Իսկ ո՞վ ասեց որ չենք անհանգստանում: Մի ժամանակ դուր գալու, հաջողություն ունենալու եվ այսպես ասած որակ ցույց տալու համար, ամբողջ երգի թատրոնը երգում էր անգլերեն լեզվով:
Հենց նույն Նունե Եսայանը իր կարյերան սկսեց Ուիտնի Հյուսթոնի երգացանկից երգ կատարելով:նրա սերդնակից բոլոր երգիչ երգչուհիները ՝ Շուշան Պետրոսյանը, Արամոն, Արթուր Իսպիրյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարդուհի Վարդանյանը, բոլորն էլ այն ժամանակվա մոդային տեղիք տալու համար կատարում էին արտասահմանյան երգեր:
Բայց նրանք Ուտնի Հյուստոնի, Սթիվի Ուոնդերի, երգերը չէին թարգմանում հայերեն եվ ներկայացնում որպես հայկական, երգերը կատարվում էին իրենց օրիգինալ տարբերակով: 7 տարեկան երեխան անգլերեն լեզվով կատարված երգը երբեք չի ընդունի հայկականի տեղ:
Իսկ նույն 7 տարեկան երեխան որի տանը անընդմեջ հնչում է Արմենչիկ, Թաթուլ, կամ Սպիտակցի Հայկո, այլնտրանք չունի քան մտածել որ հենց սա է հայկական երաժշտությունը:
Թաթուլը կամ Սպիտակցին համալիր չեն լցնում, իսկ Արմենչիկի գործունեությունը այլ կերպ չի կարելի որակավորել քան ապազգային:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ուլուանա ջան, թեման վերնագրել եմ ոչ թե «Ասենք ոչ ապազային եվ անճաշակ երաժշտությանը» այլ «ասենք ոչ ապազգայինին եվ անճաշակությանը»
Երաժշտությունը մնում է երաժշտություն,երաժշտությունը չի կարող լինել ապազգային, իսկ երաժշտությունը սեփական նպատակներին օտագործողների գործունեությունը կարելի է հանգեստ համարել ապազգային:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
…Սպիտակցին, Հայկոն, իրօք թուրքական երգեր է երգում, թուրքի ոճով, թուրքի ոգով ու յաճախ թուրքի բառերով՝ կրկներգում: Բայց նոյն Հայկոն, երբ Գուսան Աշոտի «Օջախում» երգն է երգում, արդէն նրա թրքական ոճը իջնում է մինչեւ 10 %: Նրա, եւ մանաւանդ Արմէնի ձայնը, չափազանց ուժեղ է: Ափսոս որ վատնում են ռաբիզով:
Ըստ իս, նրանք աւելի անկեղծ են, քան մեր նորօրեայ փոփջիները, քանզի մենք Արեւելքում ենք ապրել, հազարամեակներով (հարցրէ'ք, Lion-ը գիտի), ու թուրքերի հետ ապրում ենք աւելի քան 700 տարի: Իսկ, անգլոսաքսոնների հետ, քանի՞ տարի է ապրում ենք:
Հայ ազգային երգարուեստը, ուրոյն արեւելեան է: Մոնղոլ-թաթարների աշխարհաւեր արշաւանքներից ի վեր, Արեւելքը զիջել է աշխարհում, քաղաքակրթական իր առաջնակարգ դիրքը: Այնուհետ, արեւելցի լինելուց մի ամաչէք:
Այժմ, քաղաքական պատճառներով, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համարում են Եւրոպա: Սակայն, Անդրկովկասը միշտ արեւելք է ճանաչուել-Ասիա: Պատմական Հայաստանը, նոյնպէս արեւելք է ճանաչուել, Ասիոյ,-հետագայում «Փոքր Ասիա» վերանուանուած,- տարածքի արեւելքում:
Քանի որ քրիստոնէութիւնը, քրիստոնէական ազգերը արեւելքում նոսրացել-անհետացել են, ոմանք կարծում են, «արեւելք» ու «արեւելեան մշակոյթ» անպայման նշանակում է իսլամ, ինչ որ սխալ է:
Մեզանից շատ աւելի արեւմուտում գտնուող ազգերը, բալկանեան ժողովուրդները, շատ հանգիստ են վերաբերում իրենց ազգային երգարուեստում առկայ արեւելեան տարրերին: Նրանցից էլ աւելի արեւմուտք գտնուող իսպանացիները, նմանապէս ապրում ու երգում են իրենց արեւելեան երգարուեստը, ու մեզանից ոչ ոք, չի կարող երեւակայել Իսպանիան, առանց ֆլամենկո երաժշտութեան, որի ակունքը Հնդկաստանն է:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Դժբախտաբար լսել եմ թե Սպիտակցին ինչպես է փչացնում Գուսան Աշոտի « Օջախում» երգը:
Գոյություն ունի գուսանական, ժողովրդական, ազգագրական երգեր երգելու հայկական մաներա, որն ի դեպ իր յուրահատուկ մելիզմատիկայով կատարելը շատ ավելի բարդ է քան թուրքական մելիզմատիկան:
Լինելով երաժշտության բնագավառում ոչ օտար մարդ, բավականին ուսումնասիրել եմ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական, հունական,արաբական, իսպանական, հնդկական մելիզմատիկան: Պարսկակ մելիզմատիկան դեռ չեմ ուսումնասիրել:
Թուրքական մելիզմատիկան ի տարբերություն հայկականի բավականին պարզեցված պրիմիտիվ է, եվ ոկալիստների համար շատ ավելի հեշտ յուրացնելի է, մինչդեռ հայկական մելիզմատիկան պահանջումէ բավականին ճկուն կոկորդ:
Իսկ Սպիտակցու կատարմամբ ցանկացած գուսանական կամ ժողովդրական երգ ձեռք է բերում թուրքական հնչերանգ, նրա ոկալ եվ կոկորդային տվյալները թույլ են տալիս տիրապետել հայկական զուլալ մելիզմներին, իսկ ինտելեկտը ոչ:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 20.06.2009, 16:26:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Արի դու էլ մի ասա, թե ինչ անեմ:
Դա ծաղր չի, այլ իրական փաստերի շարադրանք:
Եթե ինչ-որ մեկին թվում ա, որ ասել-խոսելով կարելի է մարդկանց համոզել, որ իրանց սիրած Արմենչիկին չլսեն, չարաչար սխալվում ա:
Ու ընդհանրապես մի իրավիճակ եմ պատկերացնում միանգամից. արջը ծառի տակ մեկին գզում ա, մյուսն էլ ծառի վրայից նստած փորձում ա խորհուրդներ տա. "Մի քիչ աջ խփի, մի քիչ ձախ, ոտը կծի, ոտը~" :
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Տենց բան չկա: Ոչ մի արվեստագետ էլ բնավ իր վրա մասսաների "լուսավորման" միսիա չի կարող վերցնել: Ամեն մարդ էլ մտածում է փող աշխատելու մասին: Դա հանցանք ?
Ու ինչ շնորհի մասին է խոսքը? Էն, որ արաբական ու ադրբեջանա-ամերկյան հիթերը վերցնում "դզում-փչում" ռաբիզ ա սարքում?
Մեր ռաբիզ երաժիշտների մեծ մասը զբաղված ա բացարձակապես աշխարհի հիթերի "թարգմանությամբ": Ինչ տաղանդի մասին կարա խոսքը գնա?
ՈՉ ոք իրավունք չունի գրաքննություն իրականացնի ու ինչ-որ բան արգելի: Մոռացեք սովետները, դա բնապետության տարր է:Պետք է լինի պետական մակարդակով հատուկ վերահսկողություն որը արգելի նման խարեբների ծլում ծաղկումը
Ով ա պաշտոնյան, որ պետք ա որոշի մարդու փոխարեն, թե ինքը ինչ լսի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ