…Սպիտակցին, Հայկոն, իրօք թուրքական երգեր է երգում, թուրքի ոճով, թուրքի ոգով ու յաճախ թուրքի բառերով՝ կրկներգում: Բայց նոյն Հայկոն, երբ Գուսան Աշոտի «Օջախում» երգն է երգում, արդէն նրա թրքական ոճը իջնում է մինչեւ 10 %: Նրա, եւ մանաւանդ Արմէնի ձայնը, չափազանց ուժեղ է: Ափսոս որ վատնում են ռաբիզով:
Ըստ իս, նրանք աւելի անկեղծ են, քան մեր նորօրեայ փոփջիները, քանզի մենք Արեւելքում ենք ապրել, հազարամեակներով (հարցրէ'ք, Lion-ը գիտի), ու թուրքերի հետ ապրում ենք աւելի քան 700 տարի: Իսկ, անգլոսաքսոնների հետ, քանի՞ տարի է ապրում ենք:
Հայ ազգային երգարուեստը, ուրոյն արեւելեան է: Մոնղոլ-թաթարների աշխարհաւեր արշաւանքներից ի վեր, Արեւելքը զիջել է աշխարհում, քաղաքակրթական իր առաջնակարգ դիրքը: Այնուհետ, արեւելցի լինելուց մի ամաչէք:
Այժմ, քաղաքական պատճառներով, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համարում են Եւրոպա: Սակայն, Անդրկովկասը միշտ արեւելք է ճանաչուել-Ասիա: Պատմական Հայաստանը, նոյնպէս արեւելք է ճանաչուել, Ասիոյ,-հետագայում «Փոքր Ասիա» վերանուանուած,- տարածքի արեւելքում:
Քանի որ քրիստոնէութիւնը, քրիստոնէական ազգերը արեւելքում նոսրացել-անհետացել են, ոմանք կարծում են, «արեւելք» ու «արեւելեան մշակոյթ» անպայման նշանակում է իսլամ, ինչ որ սխալ է:
Մեզանից շատ աւելի արեւմուտում գտնուող ազգերը, բալկանեան ժողովուրդները, շատ հանգիստ են վերաբերում իրենց ազգային երգարուեստում առկայ արեւելեան տարրերին: Նրանցից էլ աւելի արեւմուտք գտնուող իսպանացիները, նմանապէս ապրում ու երգում են իրենց արեւելեան երգարուեստը, ու մեզանից ոչ ոք, չի կարող երեւակայել Իսպանիան, առանց ֆլամենկո երաժշտութեան, որի ակունքը Հնդկաստանն է:
Էջանիշներ