Նախագիր: Չգիտես ինչի` նախորդ գրառումս ջնջվել աԱյ քեզ բան !
Իրավունք չունեմ մի լավ բան ասել ռաբիս արվեստի համար?
Սիրելի թեմայակիցներ
Մենք ապրում ենք ազատ շուկայական պայմաններում եւ միակ կարգավորող մեխանիզմը, թե ինչ է լսելու ժողովուրդը, հենց ժողորդի պահանջմունքն է:
Եթե ինչ-որ մեկը հույսեր է փայփայում (c)Artgeo որ մարդկանց պետք է ճիպոտով տանեն սիմֆոնիկի համերգներին /երևի` շփոթելով Սիրուշոի համերգներին` հանրահավաքների ժամանակ ճիպոտով գնալու պրակտիկայի հետ/ , ապա սխալվում է:
Թե եթե ռաբիզը վերացրեցին, մարդիկ կսկսեն Կոմիտաս սիրել?
Մի հատ նայեք, թե դասական երաժիշտները ի~նչ ջանքեր են թափում, որ գոնե կես դահլիճ լցնեն: Եւ դա միայն Հայաստանում չէ այդպես, ամբողջ աշխարհում էլ դասականի նկատմամբ պահանջարկը բազմապատիկ անգամներ ավելի քիչ է, քան այլ ցանկացած երաժշտության նկատմամբ:
Ընդ որում, դասականը աշխատում է խիստ սահմանափակ շրջանակների` մտավոր էլիտայի վրա:
Ուրիշ բան` որ կարելի է աջակցել, օժանդակել, պահպանել որակյալ երաժշտությունը: Դա էլ պետության առաքելությունն է արդեն, ոչ թե` անհատների:![]()
Էջանիշներ