Ընդհանրապես ապազգայինի որոշման չափանիշ կա, չեմ հասկանում?
Թե ում որ երգիչը դուր չի գալիս, ասում ա ` ապազգային ա?

Իսկ դուք գիտեք, որ Կոնսերվատորիայում արդեն քանի տարի է ժող գործիքների բաժինը ոչ մի հոգի ընդունվող չկա:
Նույն վիճակն է երաժշտական դպրոցներում: Ոչ միայն ժող գործիքների, այլ ընդհանրապես երաժշտական կրթության նկատմամբ պահանջ չկա:
Կարծում եմ` հենց սա է սկզբնապատճառը: Եթե ընդհանուր երաժշտական գրագիտություն ունեցող ու բարձրաճաշակ երաժշտությամբ զբաղվող մարդկանց թիվ պակասում է, պարզ է, որ պետք է ընդհանուր մակարդակը ընկնի:

Իսկ այսօր ազգային երաժշտությունը ու երաժշտական կրթության ինստիտուտը գոյատևում է զուտ էնտուզիաստների ու անձնազոհ մանկավարժների հաշվին, որովհետև պետությունը ոչինչ չի անում ոլորտին աջակցելու համար: