Անճարությունից շնչահեղձ եմ մինում:
Չգիտեմ, ինչպե՞ս կարելի է պայքարել էս խառնաշփոթի դեմ:
Քիչ է մնում սրտի կաթված ստանամ Թաթայի էս վերջին՝ համազգային հիթ դարձած արաբա-պարսկախառն գործիքավորմամբ երգից:
Հիմա կասեք, ոչ ոք չի ստիպում լսել: Բառիս բուն իմաստով ստիպում են: Երեւանի փողոցներում գործող բոլոր՝ դիսկերի վաճառքի կետերում օրեր շարունակ, ժամեր շարունակ անընդմեջ հնչում է այդ երգը: Լավ սա էլ մի կողմ, բայց, երբ վերնիսաժու՛մ է հնչում այս խայտառակությունը, դա արդեն ստիպում է վերջնականապես հուսահատվել:
Վերնիսաժը այն վայրն է, որտեղ ներկայացված է հայկական մշակույթը, բազմաթիվ օտարազգիներ մեծ հաճույքով գալիս ծանոթանում են մեր արհեստավորների գործերին: Անցնելով տաղավարից տաղավար, արտասահմանցին անընդմեջ լսում է ռաբիս երաժշտություն եւ հավանաբար մտածում է, որ սա էլ է հայկական մշակույթի մի մաս: Չգիտեմ սա արդեն բարբարոսություն է, պետական մակարդակով, գոնե վերնիսաժում պետք է արգելվի այդ՝ երաժշտություն կոչվածի հնչեցումը:
Հատակպես դաշնակներին կուզեի ուղղել կոչս, մի անգամ որեւէ գործնական քայլ ձեռնարկած կա՞ք այս բարբարոսության դեմն առնելու, թե՞ ձեր բոլոր գործողությունները բխում են սեփական շահերից դրդված ՝ սրան կամ նրան վարկաբեկելու ուղղությամբ: Մի անգամ մտահոգված կա՞ք թե սփյուռքի՝ ազգայիննին կարոտ մեր հայրենակիցները ինչ աղբով են սնվում:
Էջանիշներ