Այս ամենը տխուր է, բայց հույս ունեմ սրա վերջը կգա մի օր
Ընդհանրապես ազգային մտածելակերպով մարդիկ հասրակության մեջ շատ քիչ են ու այդպես միշտ է եղել ու կլինի:Սա ուղղակի տխուր փաստերից մեկն է:
Ինձ դեռ մանկուց տանը արգելել են Ասատրյան-ու ական լսել, ուղղակի չենք լսել ու վերջ: Ծանոթ եմ եղել միայն խնջույքների ժամանակ հնչեցվելու ժամանակ:
Կես տարի կլինի, որ շատ մոտիկից ծանոթանում եմ մեր ազգային պարերինհիանալի ու անկրկնելի զգացումներ, անգամ տեսնելուց: Իսկ, երբ դրա մասնակիցն ես լինում ու զգում ես սեփական մաշկիդ վրա դա արդեն անբացատրելի մի զգացումա: Ու ինչ ենք պարզում. որ մեր պարած այսպես ասած «հայկականը» դա ուղղակի ոնց ասեմ, որ լավ լինի, ուղղակի թյուրիմացությունա ու ծանոթանալուց հետո միայն խորը հիասթափություն կարող ես ապրել
Էլ չասեմ, որ մարդիկ դեռ չեն տարբերում ազգայինը ժողովրդականից
![]()
Լրիվիդ խորհուրդ կտամ, այս ուրբաթ ամսի 26ին, համեցեք «Նարեկացի» կենտրոն ու ձեր աչքով կտեսնեք որքան հրաշալիա ազգայինը ու որքան ծիծաղելի ենք մենք, երբ ազգի մեծ մասը գիտի որ քոչարին հայկական պար է, բայց ցավոք պարել չգիտի, պարելուց էլ ինչ-որ անհասկանալի ու սխալ շարժումներ է անում:
Պետք չի համեմատել ակումբային երաժշտությունը և Կոմիտասը ու իբր ծիծաղելի դրության մեջ փորձել գցել ակումբում Կոմիտաս հնչեցնելով: Այս ձևով ինքներդ եք ծիծաղելի դրության մեջ հայտնվում
Պահենք մեր ազգայինը, այն ինչ մերն է, թե չէ բացում ենք երաժշտական գործիքների գիրք, որը միջազգային ճանաչում ունի, ու թերթելով գտնում ես ապշահար, որ մենք հայերս, այսքան հին ժողովուրդ ունենք ընդամենը մեկ ազգային նվագարան: Իսկ այն ինչ մերն է չգիտես ինչ ձևով հայտնվում է հարևան ազգերի մոտ: Իսկ դա ինչի՞ց է, կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք
Ամեն մարդ իր գործով թող զբաղվի, գրի իր երաժշտությունը, կատարի այն, բայց պետք չի ազգային անվան տակ ներկայացնել մեզ օտարը, այն ինչ այսօր արվում է ժողովրդական մեծ ճանաչում վայելելով:
Ուղղակի դեռ մանկուց մարդու մեջ պետք է սերմանել ազգային արժեքները ու պահպանել այնԱյսքան բան....
Էջանիշներ