Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
Եվ նա սկըսեց… թուրքերեն երգել:

Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,
Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,
Հունի մեջ մտավ
Ու գնա՜ց-գնա՜ց:

Կաթողիկոսը մթագնեց մնաց:
Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած
Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝
Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:
Առաջի՛ն անգամ,
Առաջի՜ն անգամ
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,
Սրբապղծորեն թուրք երգ է մխում…
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,
Հովվապետն ինքը ականջ է կախում
Ինչ-որ մանկան անօրեն երգի…

Մեջբերումը՝ Անլռելուց
Վայ, էս ի՜նչ սիրուն տողեր էին...

Առակդ ի՞նչ կցուցանե, եղբայր