User Tag List

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 271 հատից

Թեմա: Ասենք ո՛չ ապազգային և ցածրաճաշակ երաժշտությանը

  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ասենք ո՛չ ապազգային և ցածրաճաշակ երաժշտությանը

    Ցավոք, մոդերատորները ռաբիսի մասին թեման փակեցին:

    Ստիպված եմ նոր թեմա բացել, որտեղ կփորձեմ արտահայտել իմ մտահոգությունը՝ վերջերս Հայաստանում ապազային երաժշտության տրիումֆիալ հաղթարշավի վերաբերյալ:

    Կարծում եմ այս ամենը մեծ վտանգ է ներկայացնում, ովքեր որ չեն գիտակցում, թող փորձեն հարցին մոտենալ ազգային շահի տեսակետից, այլ ոչ թե կուռք սարքեն նրանց, ովքեր իրենց գործունեությամբ հարստացնում են սեփական գրպանը եվ աղքատացնում, սննկացնում , առանց այն էլ խղճալի վիճակում գտնվող ազգային մշակույթը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.06.2009), Lion (19.06.2009), Sagittarius (18.10.2009), sharick (20.06.2009), Yevuk (22.06.2009), երեքնուկ (04.07.2009), Լուսաբեր (19.06.2009), Հակոբ Գեւորգյան (18.10.2009)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Իսկ եթե խնդրեմ, չեք կոնկրեետացնի ձեր /գուցե նաև մեր բոլորի հետագա/ բողոքի հիմնական պատճառը: Եկեք հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում ցածրաճաշակ ու ապազգային երաժշտություն ասելով:
    Նախապես շնորհակալ եմ:

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Չամիչ ջան, լիովին կիսում եմ քո մտահոգությունը Հայաստանում ապազգային ու ցածրաճաշակ երաժշտության տարածման մասին:

    Սակայն նախկինում եղած փորձը հաշվի առնելով, վստահ չեմ, որ այստեղ քննարկումները նորմալ առաջ կգնան ու չեն արժանանա "Ռաբիս. արվե՞ստ թե՞..." թեմայի բախտին:

    Թեման առայժմ չեմ փակում, սակայն զգուշացնում եմ, եթե քննարկումները նորից վերածվեն անձնական վեճերի ու վիրավորանքների, թեման կփակվի:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.06.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Ցավով պետք է արձանագրեմ, բայց Հայաստանի ամենամեծ դահլիճը ՝ Համալիրը վերջրս լցնում են կամ միայն օտարազգի երաժիշտները կամ հայազգի այն ցածրորակ երաժիշտները որոնք իրենց «արվեստով» պրոպագանդում են օտարը:

    Պարզապես խայտառակություն է Արման Հովհաննիսյանի եվ Արմենչիկի այդ հաղթարշավը:

    Անձամբ ես դժվարությամբ եմ տարբերում Արման Հովհաննսյանին Սպիտակցի Հայկոյից: Արման Հովհաննիսյանը մշտապես նմանակելով Սպիտակցու երգելավոճը, առանց անհարմար զգալու չունենալով սեփական ձեռագիրը ժողովրդի մեջ տարածում է նույն այն որակի երաժշտություն որը սովորաբար ընդունված չէ պրոպագանդել հեռուստաալիքներով համարվելով օտարամոլ եվ ապազգային:

    Հրանտ Թոխատյանը իր հաղորդմանն է հրավիրում Արմենչիկին եվ էնպիսի վերաբերմունքի է արժանացնում կարծես հյուրնկալել է ազգային հերոսի, այնինչ հենց Հրանտի կարգի ինտելեկտուալ մարդիկ իրենց քայլերով պետք է նպաստեն որ այս խայտառակության վերջը վերջպապես դրվի:

    Ինչե՞ս կարող եմ չքննադատել մեկին ով տեսնում է թե ինչ կարգի ժողովրդականություն է վայելում, բայց էնքան ինտելեկտ չունի որ սեփական փառքը օգտագործի ազգային մշակույթը բարձրացնելու համար այլ ոչ պղծելու եվ ամեն ինչ ապականելու համար:

    Համոզված եմ որ մեր տաղանդավոր երգահանները, Արսեն Գրիգորյանը, Արամ Ավագյանը, Մանե Հակոբյանը, Վահրամ Պետրոսյան, բոլորն էլ պատրաստ են մեծ սիրով ստեղծագործել Արմենչիկի համար, բայց նա կարծես չի ուզում շեղվել հաջողության հասնելու էժանագին ճանապարհից:

    Նա առանց անհարմար զգալու շարունակում է թուրք - պարսկական երաժշտությունը թարգմանել, եվ տարածել հայերի մեջ: Հասկացանք մեկ տարի երկու տարի, ինչքա՞ն կարելի է մնալ ճ մակարդակի վրա:

    Ամենայն պատասխանատվությամբ Արմենչիկի գործունեությունը համարում եմ ապազգային: Նա հանուն սեփական շահի պատրաստ է ոտի տակ տալ ցանկացած բարոյական արժեք եվ ազգային շահ:

    Հերիք է հարստացնենք ՕՏԱՐԻ գրպանը եվ սննկացնենք մեր ազգայինը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (22.06.2009)

  8. #5
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Ռուֆուս ջան, նախորդ թեմայում խոստովանեցի որ էությամբ լինելով մելոման, ժամանակին ես էլ եմ հրապուրված եղել Արմենչիկով:

    Երաժշտությունը հանդիսանում է իմ ոգեշնչման մշտական աղբյուրը, Ես անընդհատ փնտրում եմ եվ գտնում եմ նորը, շատ հաճախ երաժշտությունը ինքն է ինձ գտնում:

    Արմենչիկի պարագայում հենց այդպես էլ եղավ, տարիներ առաջ անցնելով ձայնագրման կետի կողքով ականջիս հասավ նրա կատարումը որը այդ պահին ինձ ոգեշնչեց, ինչ արած արեվելքը գերում է, գիտակցելով որ այդ երաժշտությունը օտարածին է այնուամենայնիվ մի որոշ ժամանակ ես նույնպես չկարողացա մնալ անտարբեր:

    ամեն ինչ անցողիկ է, ժամանակը անցնում է եվ փնտրում ես ոգեշնչման նոր աղբյուրներ:
    Շատ բաներ կարող ես անտեսել երբ քեզ ինչ որ բան իրոք ոգեշնչում է, բայց տարիները անցնում են, հասունանում ես, եվ հիմա զգում եմ որ էս մարդը ամենակոպիտ ձեվով օգտագործում է մեզ հայերիս:Իսկ ժողովուրդն էլ կարծես մեծ հաճույք է ստնում օգտագործվելուց:

    Թեման առայժմ չեմ փակում, սակայն զգուշացնում եմ, եթե քննարկումները նորից վերածվեն անձնական վեճերի ու վիրավորանքների, թեման կփակվի:
    Միանգամայն համամիտ եմ, Առանց այն էլ Դար Ակումցիներս այնքան էլ շատ չենք, եկեք յուրաքանչյուր թեմա օգտագործենք մեզ մտահոգող հարցերի պատասխանները գտնելու այլ ոչ թե սեփական բառապաշարի հարստությունը ցուցադրելու համար:

    Ամեն անգամ ցավում եմ երբ փակվում են թեմաներ որոնք հետաքրքրություն են առաջացնում, բուռն քննարում են ծավալում, նոր անդամներ են ներգրավում:

    Կան թեմաներ որոնք իսկապես շատ ակտուալ են եվ չարժի որ անժամանակ փակվեն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  9. #6
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,825
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ որ մեր տաղանդավոր երգահանները, Արսեն Գրիգորյանը, Արամ Ավագյանը, Մանե Հակոբյանը, Վահրամ Պետրոսյան, բոլորն էլ պատրաստ են մեծ սիրով ստեղծագործել Արմենչիկի համար, բայց նա կարծես չի ուզում շեղվել հաջողության հասնելու էժանագին ճանապարհից:
    Համաձայն էի ամբողջ գրառման հետ, բացի այս կետից: Ես քո նշած երգահաններից, բացի Արամ Ավագյանից, ոչ մի բանով չեմ տարբերում Սպիտակցի Հայկոյից: Եվ անգամ ռաբիսներն ինձ համար առավելություն ունեն: Այն պատճառով, որ ռաբիսներն ընդունում են, որ իրենք ռաբիս են, իսկ նշված երգահանները «էստրադա են»:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.06.2009), davidus (21.06.2009), Enigmatic (19.06.2009), Ռուֆուս (19.06.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Ֆրեյա ջան, Արամեն, Շուշանը, Անդրեն ներկայացնում են հայկական էստրադան, այլ ոչ թե ազգային երաժշտությունը:

    Մենք կարիքը ունենք կատարողների որոնք ազգագրական ոճը, գուսանական, աշուղական արվեստը կներկայացնեն բարձր մակարդակով, եվ մենք ստիպված չենք լինի քեֆերի, հարսանիքների ժամանակ բավարարվել Սպիտակցի Հայկոյով կամ Արմենչիկով:

    Մենք ունենք իսկապես հզոր պարարվեստ, ունենք հզոր պարային ազգագրական երաժշտություն, բայց չունենք հզոր կատարողներ:

    Շանթ հեռուստաալիքը, Ժողովրդական երգիչ նախագծի ժամանակ ի հայտ բերեց ժող ոճը ներկայացնող բազմաթիվ հրաշալի երիտասարդների, որոնք նախագծի ավարտվելուց հետո կրկին մնացին ստվերի տակ, նրանց թողած, ժողովուրդը կրկին շարունակում է լսել Արմենչիկ, եվ Արմանչիկ:

    Շատ կուզեի որ համալիրը լցնեին Արմենը, Սեվակը, Գոհարիկը, Հայկուհին, Եվան այլ ոչ թե Արմենչին ու Արմանչիկը որոնք ինչքան գիտեմ մոտ ընկերներ են
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Ինձ ոչ միայն մտահոգում է ռաբիզ երևույթի լայն տարածումը Հայաստանում, այլև հայկական փոփ երաժշտության խիստ ցածր մակարդակը: Հայ երգիչ երգչուհիները նմանակում են ռուսական էստրադային, իսկ ռուսական էստրադան առանձնապես չի փայլում իր ճաշակով:

    Մադոննան էլ է փոփ, Ագիլերան էլ, բայց էս մարդիկ պրոֆեսիոնալ ձևով են իրենց գործը առաջ տանում: Իսկ հայ երգիչների մեծամասնությունը պոպսա է, իրար հետևից երգեր գրելով, բառերը երաժշտությանը մի կերպ հարմարացնելով փող են աշխատում: Հա բան չունեմ ասելու, թող աշխատեն, բայց սրանց անկապ երգերը բռնագրավել են հեռուստատեսությունը ու ռադիոն, ուրիշ ավելի մակարդակով կատարումներ հիմա գրեթե անհնար է լսել....

    Ինչքան քիչ թե շատ նորմալ ձայնային տվյալներ ունեցող երգիչներ ունեինք, Արմենչիկի թեթև ձեռքով ու ազդեցությամբ ռաբիզացան.... Զարմանում եմ, թե սուպերստարի երեխեքին ինչու չեն աջակցում, ախր իրենցից ամեն մեկը մի քանի հատ Սիլվա Հակոբյան, Քրիստինե Պեպելյան, Աիդա Սարգսյան ու Լիլու արժեն....

    Պետական մակարդակով միջամտություն է հարկավոր, թե չէ մեր երիտասարդ սերունդը ռաբիզը արդեն ազգային երաժշտություն է համարում....

    Ցավալի է...
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.06.2009), Jarre (19.06.2009), Yevuk (22.06.2009)

  14. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավով պետք է արձանագրեմ, բայց Հայաստանի ամենամեծ դահլիճը ՝ Համալիրը վերջրս լցնում են կամ միայն օտարազգի երաժիշտները կամ հայազգի այն ցածրորակ երաժիշտները որոնք իրենց «արվեստով» պրոպագանդում են օտարը:
    Ուրիշ երգիչներ չեն էլ կարող Համալիրը լցնել, որովհետև ուրիշ երաժշտության պահանջարկ Հայաստանում բացարձակապես չկա....
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.06.2009), Ambrosine (19.06.2009), Enigmatic (19.06.2009), Jarre (19.06.2009)

  16. #10
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,825
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Ռուֆոս, դու նշեցիր հայկական փոփի (պոպսա) մասին, բայց եթե մի քիչ խորը նայենք ապա կտեսնենք, որ անգամ դա չկա... մանավանդ վերջին ժամանակներում գրեթե բոլորը ակնհայտ ռաբիսի են անցել... էն էլ էն ռաբիսին, որն իսկական ռաբիսը չէ: Իսկական ռաբիսը շատ մաքուր, լավ երաժշտություն ա:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (21.06.2009)

  18. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Նախագիր: Չգիտես ինչի` նախորդ գրառումս ջնջվել ա Այ քեզ բան ! Իրավունք չունեմ մի լավ բան ասել ռաբիս արվեստի համար?

    Սիրելի թեմայակիցներ

    Մենք ապրում ենք ազատ շուկայական պայմաններում եւ միակ կարգավորող մեխանիզմը, թե ինչ է լսելու ժողովուրդը, հենց ժողորդի պահանջմունքն է:

    Եթե ինչ-որ մեկը հույսեր է փայփայում (c)Artgeo որ մարդկանց պետք է ճիպոտով տանեն սիմֆոնիկի համերգներին /երևի` շփոթելով Սիրուշոի համերգներին` հանրահավաքների ժամանակ ճիպոտով գնալու պրակտիկայի հետ/ , ապա սխալվում է:
    Թե եթե ռաբիզը վերացրեցին, մարդիկ կսկսեն Կոմիտաս սիրել?

    Մի հատ նայեք, թե դասական երաժիշտները ի~նչ ջանքեր են թափում, որ գոնե կես դահլիճ լցնեն: Եւ դա միայն Հայաստանում չէ այդպես, ամբողջ աշխարհում էլ դասականի նկատմամբ պահանջարկը բազմապատիկ անգամներ ավելի քիչ է, քան այլ ցանկացած երաժշտության նկատմամբ:
    Ընդ որում, դասականը աշխատում է խիստ սահմանափակ շրջանակների` մտավոր էլիտայի վրա:
    Ուրիշ բան` որ կարելի է աջակցել, օժանդակել, պահպանել որակյալ երաժշտությունը: Դա էլ պետության առաքելությունն է արդեն, ոչ թե` անհատների:
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 19.06.2009, 21:53:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (21.06.2009), Jarre (19.06.2009), Շինարար (18.10.2009), Ռուֆուս (19.06.2009)

  20. #12
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Ժող. էս ի՞նչ մի վայնասունա բարձրացե՞լ էս թեմայով
    Ապազգային երաժշտությունը ո՞րնա:
    Ակնհայտա, որ ռաբիս երաժշտությունը տարածված է, քանի որ պահանջարկ կա, դա ա պատճառը նաև, որ շատ էստրադային երգիչները, էդ ժանրում էն երգում:
    Հիմա չեմ հասկանում, պրոբլեմը ի՞նչումնա, ժամանակի հետ երաժշտական ճաշակը փոխվելու ա, վկայությունը էն, որ հիմա ավելի որակյալ և լավ երաժշտություն է ժողովուրդը լսում, քան ասենք 10 տարի առաջ, մի 10 տարի հետո պատկերը լռիվ ուրիշ կլինի համոզված եմ:
    Թե չէ, ապազգայի՜ն, պետականաքա՜նդ, ազգադա՜վ

  21. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Չասեք՝ քաղաքանացնում է, բայց պարզ չէ՞, որ մինչև Մկի ու մնացածների ճաշակը չբարձրանա ու նրանք չդադարեն լսել անճաշակ երաժշտություն, մենք ազգովի դեռ երկար են գլուխներս տմբտմբացնելու թաթուլի ու մյուսների հոգեպարար կլկլոցի հնչյունների տակ:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.06.2009), Ambrosine (19.06.2009), Enigmatic (19.06.2009), murmushka (19.06.2009), Նարե (19.06.2009), Ռուֆուս (19.06.2009)

  23. #14
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգային եվ ցածրաճաշակ երաժշտությանը

    Ամեն մեկը որ իրա մասին մտածի ու "ազգանվեր" ծրագրերով քիչ տոգորվի, ավելի հանգիստ կապրի /մինիմում/
    Անշնորհակալ գործ ա մեր նման երկրում, որտեղ բնակչության 80%-ը ռաբիս ա լսում, մյուս 19.9%-էլ ` նույն ռաբիսը, բայց կռավաթի տակ ա լսում ու չի խոստովանում, փորձել ինչ-որ թեմա բացել բարձրորակ երաժշտությունից:
    Դեմոկրատիա ա... Մեծամասնությունը ռաբիսի կողմն ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  24. #15
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասենք ո՛չ ապազգայինին եվ ցածրաճաշակությանը

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն էի ամբողջ գրառման հետ, բացի այս կետից: Ես քո նշած երգահաններից, բացի Արամ Ավագյանից, ոչ մի բանով չեմ տարբերում Սպիտակցի Հայկոյից: Եվ անգամ ռաբիսներն ինձ համար առավելություն ունեն: Այն պատճառով, որ ռաբիսներն ընդունում են, որ իրենք ռաբիս են, իսկ նշված երգահանները «էստրադա են»:
    Եվ Արսեն Գրիգորյանը եվ Մանե Հակոբյանը ունեն հրաշալի երգեր որոնք իրենց հնչերանգով չունեն ոչ մի ընդհանուր բան թուրքա- պարսկախառն երաժշտության հետ:

    Թուրքական երաժշտության մեջ մեղեդային գիծը սովորաբար շատ պրիմիտիվ է, իսկ շատ դեպքերում մեղեդի ասվածը առհասարակ բացակայում է:

    Ինչպես Արսենի այնպես էլ Մանեի երգերը աչքի են ընկնում իրենց մեղեդայնությամբ եվ հուզականությամբ, Լսեք Վարդուհի Վարդանյանի կատարմամբ Արսեն Գրիգորյանի գրած Հայաստան երգը, կամ Սիլվա Հակոբյանի կատարմամբ, Մանե Հակոբյանի գրած ՝ զոհված ազատամարտիկներին նվիրված երգը, որոնց մեջ էնքան հայկական հնչերանգ կա, որ խիստ չափազանցություն է նրանց ստեղծագործությունների վերաբերյալ նման կարծիք արտահայտելը:

    Վահրամ Պետրոսյանը իրոք ունի երգեր որոնք ունեն բավական օտար հնչերանգ, բայց ունի նաեվ շատ հրաշալի երգեր որոնք պարզապես գերում են իրենց հայկականությամբ ու մեղեդայնությամբ,օրինակ ՝ Սիրուշոյի եվ Արսեն Սաֆարյանի դուետը: Այդ երգը պարզապես ոտից գլուխ հայկական է:

    Իսկ Արամ Ավագյանի մասին պարզապես խոսք չկա, նրա Հայաստան-ը, արի-արի-ն, որբերում հնչող մայրիկ -ը, բոլորն էլ ինձ համար գլուխգործոցներ են:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sona_Yar (19.06.2009)

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամշտայնյան օր է, ասենք շնորհավոր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 13.01.2012, 13:12
  2. A.r.p.i.-ն ա ծնվել, ասենք շնորհավոր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.12.2010, 15:15
  3. Ասենք ոչ՝ ապազգային ճաշատեսակներին:
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.10.2009, 20:39
  4. Ասենք շնորհավոր AristocraT-ին!!!
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 06.02.2008, 23:01
  5. Ի՞նչ ապագա է սպասում երաժշտությանը
    Հեղինակ՝ Darkness, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.04.2007, 08:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •