Ֆիլմը շուտ եմ նայել կինոթատրոնով, բայց այսքան կարծիք կարդալուց հետո նոր որոշեցի իմն էլ ավելացնել… Իսկապես մեծ աշխատանք էր տարված և ֆիլմը ուղղակի անթույլատրելի է համարել վատը, հատկապես որ մեր կինոմատոգրաֆիայի առաջին քայլերն են… Դերասանական խաղը հիմնականում հավանել եմ, հատկապես շատ տպավորված եմ Խորեն Լևոնյանի խաղով, ապրի ինքը ֆիլմից ֆիլմ ավելի տպավորիչ է դառնում, Նազենին վատ չէր, բայց դե լավն էլ չէր էլի,համաձայն եմ թարմ դեմքեր փնտրելու մտքի հետ և ցավոք, իմ կարծիքով, շատ վատ էր խաղում Նելլի Խերանյանը, ինքը ընդհանրապես ֆիլմերի համար չէ, միայն թատրոն…Չեմ կարող չնշել Միքայելի դերակատար Արթուր Կարապետյանի խաղը, հիասքանչ էր Բա ձայնը...
Ինչպես միշտ փայլուն էր Հայկոն իր երաժշտությամբ…
Հա մեկ էլ հանգիստ թողեք էլի խեղճ Հրաչ Քեշիշյանին, մարդը նորմալ աշխատանքա տարել