User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Դե, ես էլ իմ կինոյից բան չհասկացող կարծիքն ասեմ:
    Նախ ստեղծագործության մասին, դպրոցում կարդացել, չէի հավանել, վերընթերցեցի հիմա, հավանեցի, դե, տիպական պատմություն չի, բացառիկ դեպք է, բայց լրիվ հնարավոր:
    Հիմա կինոյի մասին. արել են այնքան, որքան կարողացել են, էլի ապրեն իրենք, որ մի բան արել են:
    Այդքան փող ծախսելու, տարբեր քաղաքներում նկարահանումների, ժամանակի շունչը վերարտադրել փորձելու փոխարեն կարող էին մեր օրերի Երևան տեղափոխել:
    Սցենարը ահավոր վատն էր, անհամոզիչ էր Սառայի` մահից առաջ Ռուբեն կանչելը, վիպակում այդպես չի, վատը տեսնելուց հետո ես ավելի լավ տարբերակը պատկերացնում եմ, թե ոնց կարելի էր անել, երևի կինոն ստեղծողներն էլ, քննադատելը հեշտ է, ես էլ իմ հեշտ անելիքն եմ անում
    Դերասանները՝
    Ջանիբեկյան- երևում էր, որ մարդը գիտի, թե կինոյում ոնց պետք է խաղալ, ինչն էլ այնքան հաջող չէր, ռեժիսորին հարցրեք, թե ինչու:
    Խորեն Լևոնյան- ինձ դուր եկավ, ինչն էլ այնքան հաջող չէր, նույնը…
    Նազելի- Սառայի կերպարը ինքնին սառած, անհամ աղջկա կերպար է, Նազելին համապատասխան խաղաց, բայց թույլ սցենարը, կերպարի թույլ լինելը ոչ հանճարեղ դերասանուհուն տեղ չէին թողել լավ խաղի:
    Ներսիսյան, Կարապետյան- Խաղում էին դրամատիկական ներկայացման մեջ, ոչ կինոյի, բայց Կարապետյանի ձայնը մի բան արժե, ուղղակի Հրաչ Քեշիշյանը ինձ թվում է հեշտ է համաձայնում դերասանների խաղին, համարձակ ռեժիսոր է պետք, հեղինակություններ հաշվի չառնող, որ դերասանից քամի նրա ողջ պոտենցիալը,
    Մի քիչ հումորը ֆիլմին չէր խանգարի, մանավանդ որ Նար-Դոսի տեքստը հումորի համար, ներողամիտ ժպիտի համար տեղ թողնում էր,
    Ռեժիսորի մասին, լավ է, վատ է, մարդը իր կարողացածն անում է, ով կարող է ավելի լավ անել, թող անի, կասեք՝ հնարավորություններ, ինչու՞ Հայաստանում հնարավորություն ունեցող էլ մարդ չկա՞, մարդը ուզում է լավ կինո նկարել, ինձ թվում է, որ խիստ ռեժիսոր չի, պահանջկոտ չի, մի քիչ որ ավելի համարձակ լիներ, ավելի լավ կինոներ կնկարեր:
    Ֆիլմը չհավանեցի, երկրորդ անգամ նայելու ցանկություն չունեմ, բայց ապրեն իրենք, լավ է լինելու, Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել, կինոյի ասպարեզում աշխատող բոլոր մարդկանց մաղթում եմ դեպի լավը
    Հ. Գ.
    Ես կինոգետ չեմ, գրել եմ այն, ինչ հասկացել եմ, եթե սխալ եմ հասկացել, ներող եղեք, ուղղակի այստեղ գրած չկար, որ միայն մասնագիտական կարծիքներ են թույլատրվում, ես էլ ինձ լավ զգալով ասացի՝ կարող է մեկին էլ իմ կարծիքը հետաքրքրի
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 25.10.2009, 02:15:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղարվեստական գրականության դերն ու նպատակը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.03.2014, 15:06
  2. №1 ահաբեկիչը սպանված է, ԱՄՆ-ն ցնծում է...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 53
    Վերջինը: 04.05.2011, 20:11
  3. Գեղարվեստական և գիտական գրականության նոր կայք:
    Հեղինակ՝ ashot_1987, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2010, 16:34
  4. Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.12.2007, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •