Երեկ ցուցադրեցին ֆիլմի վերջին սերիան, ճիշտն ասած, ամբողջ վերջին սերիայի ընթացքում արցունքներս չեմ կարողացել զսպել: Երբեք չէի մտածի, որ Նոր սերնդի հայ ռեժիսյորի նկարահանած ֆիլմիը կարող է այդ չափ ազդեցիկ լինել: Խորենի Լեւոնյանի խաղը ցնցող էր, բոլորն էլ լավ էին խաղում: Հայկոյի գրած երաժշտությունը ինչպես միշտ անզուգական էր: Ֆիլմի էպիզոդներում հնչում էր նաեւ Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» երգը:
Իհարկե Նազենին շատ լավ դերասանուհի է, բայց այնուամենայնիվ, հուսով եմ, որ հաջորդ ֆիլմերում գխավոր դերակատարման համար կգտնվեն նաեւ ա՛յլ տաղանդաշատ դերասանուհիներ:
Էջանիշներ