Մինչև ֆիլմը պատրաստ չլինի, համեստորեն կլռեմ: Բայց դե ակնկալիքներ ընդհա՛նրապես չունեմ, ոչ թե կասկածում եմ կամ չեմ հավատում: Հիմա, չնայած, Հրաչ Քեշիշյանի պայծառ տաղանդի մասին չեմ խոսի, այլ կանդրադառնամ ընտրված գրական ստեղծագործությանը: Շատ, ահավոր, անտանելի թույլ ստեղծագործություն ա էդ «Սպանված աղավնին», սենտիմենտալ, լղոզված, անիրական, հավատ չներշնչող գործ: Ուղղակի տենց մի քանի բաներ կան, որ, չգիտես ինչու, ահավոր շատ են գովում ու վեր հանում. «Նամուսը», «Պեպոն», «Հին աստվածները» և այլն: Չնայած՝ լատինաամերիկյան սերիալների սցենարներից քիչ բանով ա տարբերվում, որպես կինոյի հենք կարող ա ծառայել:
Էջանիշներ