User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

  1. #46
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Լսել եմ որ արդեն դուրսա եկել Սպանվաղ Աղավնիի DVD տարբերակը, ունեցողներ կան, կամ կարող էլ լինկ տալ?

  2. #47
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Ես դիտել եմ "Սպանված Աղավնին", մի քանի բան կուզենայի ասել,ֆիլմը ընդհանուր առմամբ հավանել եմ, ֆիլմի համն ու հոտը երաժշտությունն էր, ուղղակի հիացած եմ ցնցող էր: Համաձայն եմ երկար էր, չարժեր այդքան ձգել, ես տեղյակ եմ, որ հեռուստատեսությամբ սերիաներով են ցուցադրելու, բայց էկրաններին կարելի էր 2 ժամում տեղավորովել: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ գիրոը հետօ գնալ դիտելու: ՄԻ քանի բան չեմ հավանել, նախ գրքում ավարտը այդպիսին չի ու ավելի լավն է, երկրորդը ֆիլմում չէր նկարվել մի շատ կարևոր բան, գիրք չկարդացողները երևի այդպես էլ չհասկացան ինչու "Սպանված Աղավնի", շատ առանցքային պահ էր, իսկ ռեժիսորը դա չէր նկարահանել և մյուսը Գարեգինը երիտասարդ տղա էր և ընդհանրապես նման չէր Տիգրան Ներսիսյանի ստեղծած կերպարին: Հիացած եմ Լևոնյանի, Ջանիբեկյանի և Միքայելի խաղով:
    P.S. Ինչ-որ մեկը գիտի ով է խաղում ՄԻքայելի դերում

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (23.09.2009)

  4. #48
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2009
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Մեջբերում Alexandra8-ի խոսքերից Նայել գրառումը
    P.S. Ինչ-որ մեկը գիտի ով է խաղում ՄԻքայելի դերում
    Այդ դերասանն է՝ Արթուր Կարապետյանը:
    Համաձայն եմ հիանալի խաղ ցույց տվեցին: Բայց խորհուրդ չեմ տա նախորոք կարդալ ստեղծագործությունը…

  5. #49
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Մի քանի օր առաջ ես էլ դիտեցի ֆիլմը, միակ անհաջող ընտրված դերասանը Նազենին էր, շատ «պառավ» էր այդ դերի համար, չէր սազում: Մնացած դերասանական կազմը հիանալի էր, շատ լավ խաղացին, ֆիլմում ժամանակի լեզվի յուրահատուկ կոլորիտը շատ լավ փոխանցվում է հանդիսատեսին: Երկար լինելը թերություն է, կեսից սկսում ես ձանձրանալ ու շուրջդ նայել, երաժ շտությունը հիանալի էր ընտրված: Վերջնաբանը ինձ էլ դուր չեկավ, վաղուց եմ կարդացել՝ դպրոցական հասակում, բայց հիշում եմ, որ հաստատ այդպես չէր վերջանում:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #50
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Ես էլ տեսա վերջապես այդ ֆիլմը, իսկ ինձ միայն վերջին 30-րոպեն դուր եկավ ինչպես նաև երաժշտությունը /ավելի շատ տպավորված էի վերջում կինոն նայողների արցունքներից քան թե ֆիլմից/ թե չէ սկզբից էնքան էլ չհետաքրքրեց: Իսկ գրքի և համեմատությունների մասին հետո, շատ շուտ եմ կարդացել, ու հիմա նորից կարդալ է պետք գնամ կարդամ գամ

  7. #51
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Մոդերատորական: Թեմայի վերջին գրառումները տեղափոխվել են Փնտրում եմ ֆիլմ թեմա:

  8. #52
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    չեմ նայել, չեմել պատրաստվում, զզվում եմ մեր ես հայկական սերիալներից, .

  9. #53
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ նայել, չեմել պատրաստվում, զզվում եմ մեր ես հայկական սերիալներից, .
    Իսկ ո՞վ է ասել թե սա սերիալ է
    Սա սերիալ չէ, հայկական /համարյա 3 ժամ տևողությամբ/ բավականին հաջողված ֆիլմ է:
    Գիրքը կարդա, հետաքրքիր է

  10. #54
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Երեկ DVD-ն բերեցի տուն ու երեկոյան հանգիստ նստեցի ու նայեցի: Շատ ուժեղ տպավորվեցի: նույն իսկ մինջև էս օր ֆիլմից դրվագներ են գալիս աջքիս առաջ: Շատ լավն էր ինչ ասեմ, եթե չհաշվեմ մի քանի թերություն որոնց պատճառով էի միայն վերադառնում իրականություն, ֆիլմը ես համարում եմ հաջողված: Այնքան էի տարվել կարծես ես ել էի այդ թվերից: Նկարահանումները որակյալ, մոնտաժը գերազանց, երաժշտության մասին անգամ խոսքեր չունեմ որ ասեմ: Մի խոսքով 5+

  11. #55
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Երեկ ցուցադրեցին ֆիլմի վերջին սերիան, ճիշտն ասած, ամբողջ վերջին սերիայի ընթացքում արցունքներս չեմ կարողացել զսպել: Երբեք չէի մտածի, որ Նոր սերնդի հայ ռեժիսյորի նկարահանած ֆիլմիը կարող է այդ չափ ազդեցիկ լինել: Խորենի Լեւոնյանի խաղը ցնցող էր, բոլորն էլ լավ էին խաղում: Հայկոյի գրած երաժշտությունը ինչպես միշտ անզուգական էր: Ֆիլմի էպիզոդներում հնչում էր նաեւ Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» երգը:
    Իհարկե Նազենին շատ լավ դերասանուհի է, բայց այնուամենայնիվ, հուսով եմ, որ հաջորդ ֆիլմերում գխավոր դերակատարման համար կգտնվեն նաեւ ա՛յլ տաղանդաշատ դերասանուհիներ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշխեն (25.10.2009)

  13. #56
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Հենց նոր վերջացրեցի օնլայն դիտել. ուզում եմ փորձել անմիջապես փոխանցել տպավորություններս: Իհարկե բավականին վատ որակով էի դիտում, փոքր էկրանով, բայց ամեն դեպքում կարող եմ ասել` ես տեսել եմ "Սպանված աղավնին":
    Քեշիշյանի կինո-արտադրության շրջանակներում, իհարկե, քայլ առաջ է` մեծածավալ նկարահանումներ, զգեստներ, տարբեր քաղաքներ, հսկայական աշխատանք...
    բայց ակնկալիքներս ողջ ֆիլմից` ընդհանուր առմամբ, չարդարացան:
    Երևի մաս-մաս վերլուծեմ, որովհետև հաջողվածն ու ձախողվածը, որակյալն ու անորակը միասին էի` նույն տեսարաններում...
    Խորենը շատ լավն է, տեղ-տեղ իսկապես պապին է հիշեցնում /մինչև հիմա չէի համաձայնում մարդկանց հետ, ովքեր նմանեցնում էին Խորեն Աբրահամյանին, որովհետև սովորաբար դա ասում էին` ուղղակի Խորիկին մի բան ասելու համար, բայց էստեղ կային ինտոնացիաներ, շեշտեր, որ հատուկ-Խորիկական էին, անմիջապես հիշեցնում էին Խորեն Աբրահամյանին/, բայց ես չեմ ասում, թե սա վատ է: Մի քանի փոքրի տեսարաններում կարծրատիպային շարժումներ, միմիկաներ էր անում, որոնք իր օգտին չէին ու հաստատ դրանց կարիքը ինքը չի էլ զգում:
    Նազենին - շատ կարծրատիպային է խաղում, բայց վերջին տեսարանները իսկապես հաջողված են: Կարծրատիպայինով ուզում եմ ասել` եթե սառը կին է խաղում, պիտի թևերը կտրուկ շարժի, մարմինը ցնցի, ռունգերն ուռացնի... չէ է, Սառան էնքան յուրօրինակ կերպար ա ընդհանրապես և հատկապես հայ գրականությունում, որ իրան պետք էր երկար-երկար կառուցել, մանրակրկիտ ուսումնասիրել ու իրար վրա դարսել էդ բարդ բնավորության մանր աղյուսները: Նազենին կարող էր շատ ավելի լավ աշխատել դերի վրա, կարծում եմ ծուլացել է ու քանի որ մշտական դերասանական աշխատանքի /թատրոն/ մեջ չի, "ֆորմա"-ից դուրս է մի տեսակ... բալիկին սպանելու տեսարանում կարծում եմ շատ համոզիչ էր ու հուզիչ, բայց ռեժիսորն ու օպերատորը ամեն կերպ խանգարում են դերասանուհուն` փոխանցել էդ ողբերգությունն ու ներվը... դրա մասին հետո:
    Տիգրան Ներսիսյանն ու Արթուր Կարապետյանը հիմնականում շատ լավն են /ի դեպ, հենց նոր դիտելիս հասկացա, որ հատուկ Արթուր Կարապետյանին հաշվի առնելով կարելի է Հրանտ Դինքի մասին սցենար գրել` համ շատ նման է, համ շատ լավ դերասան է, համ էլ ֆիլմը կարող է շա~տ ակտուալ լինել/: Կարեն Ջանիբեկյանը /տեղ-տեղ Տիգրանն ու Նելլին էլ/ մեկ-մեկ թատրոնանում էր, բայց վստահ եմ, որ դա բացառապես ռեժիսորի ու օպերատորի /նաև ձայնի/ մեղքն է, որովհետև պետք է շատ ջանք թափել, որ Կարենի պես մեծ դերասանը հանկարծ քո ֆիլմում ոչ համոզիչ թվա:

    Սցենարային փոփոխություններ... արդեն լավ չեմ հիշում գիրքը, բայց էնտեղ կարծեմ նախապատմությունը ի հայտ է գալիս էն պահից, երբ Ռուբենը Միքայելին է տալիս իր պատմվածքը. ֆիլմում կարծում եմ շատ ուշացրին, առաջին մասի վերջրին էլ կարելի էր գոնե հատու ֆլեշբեքեր ներմուծել, թե չէ ֆիլմի մեծ մասն անցնում է, մինչև գործը հասնում է Սպանված աղավնուն. կարելի էր մի քանի փոքրիկ դրվագ խցկել սկզբում` հանգույցը թողնելով խճճված ու անհասկանալի: Վերջում Ռուբենին սպանելը... կարծում եմ լրիվ ֆիլմի տրամաբանության մեջ է ու տեղին: Ու լավ կատարած:

    Ռեժիսորը... թե օպերատորը? Քեշիշյանը թե Ապրեսովը?.. կարծում եմ իրարից առանձին հնարավորի չի քննարկել իրենց դերը ֆիլմում: Իրենց աշխատանքը լրիվ փոխկապակցված է ու կարծում եմ իրենք հավասարապես մեղավոր են բոլոր մասնագիտական թերությունների մեջ: Ես առանձնացնում եմ Քեշիշյան-պրոդյուսերին, որովհետև պրոդյուսինգը լավ է արված, ինքը շատ մեծ փորձ ունի ու էսօր լավագույններից է Հայաստանում: Բայց խոսենք ֆիլմից... լույս-ձայն-համադրություն. այսինքն Ապրեսով/օպերատոր/-Հայկո/կոմպոզիտոր/-Քեշիշյան/ռեժիսոր/. Ինչքան նկարահնումները մեծածավալ են ու լուրջ, էնքան էս մարդկանց աշխատանքը պիտի շատ ու ավելի մանրակրկիտ լինի... ինձ շատ դուր եկավ "Վարդը" երգի օգտագործումը` որպես երգ, որպես երաժշտություն, որպես խաղալիքի նվագ: Սիրուն էր ու շատ ճիշտ ֆիլմում: Բայց ինչ վերաբերում է ֆիլմի հիմնական սաունդտրեկին... գուցե մաս-մաս նայելուց էդպես չի զգացվում, բայց որ էսպես ամբողջությամբ նայեցի, հոգնեցնում է, անւնդհատ նույն մեղեդին, փոքր-ինչ փոփոխություններով, բայց շատ-շատ է կրկնվում: ՈՒ, կարծում եմ ՇԱՏ անտեղի էր էս մեղեդին շատ տեսարաններում. Սառայի` բալիկին սպանելու տեսարանը, Սառայի` Միքայելին կրակելու ու Գարեգինի ու Ռուբենի հանդիպման դրվագները շատ ու շատ ավելի հետաքրքիր օպերատորական աշխատանք ու երաաժշտություն են պահանջում! Սրանք հիմնական կուլմինացիոն հատվածներն են, բայց ոչ երատության, ոչ վիդեոյի մեջ ներվ չկա, ուզում ես իսկապես հուզվել, մտնել էդ ողբերգության մեջ, իսկ կամերան հանգի~ստ լող ա տալիս, երաժշտությունը դանդա~ղ ծոր ա տալիս... Մեդեայից պոկված տեսարան է` մայրը զավակին է սպանում, էնքան շատ կադրեր պիտի լինեին իրար հետևից, էնքան սարսափ պիտի լիներ էդտեղ, կարելի էր Ջանիբեկյանին էլ ցույց տալ` դռան ետևում անորոշ տագնապի մեջ, իսկ ռեժիսորը որոշել էր հանդիսատեսի խղճին ազդել Աստվածամուր ու Մանուկ Հիսուսի պատկերով, որը կաշխատեր, շատ հետաքրքիր կդիտվեր, եթե լիներ ճիշտ մոնտաժված, ու պատկերն էլ` կարծում եմ, Սառային ավելի մոտ դրված:
    Հա կամերայի լող տալը... Ոչինչ չի մնայի մեջ մի տեսակ դեռ նորմալ էր, որովհետև գիտես պիեսը, փորձում ես որոշ թատերականն պայմանականություններ հաշվի առնել, բայց էստեղ ախր էսպիսի սիրուն գրականություն է էկրանավորվում, սա պիտի ԻՍԿԱԿԱՆ կինո լիներ` անտեսելով տեխնիկակայի բացակայությունը: Ապրեսովի օպերատրությունը մնում է Հ1-ի շրջանակներում` հեռուստատեսային, ոնց որ ուղիղ եթերների ժամանակ են պատահական ընտրում կամերաներից ստացված պատկերներից էդ պահի համար ամենալավերը, էնպես էլ էստեղ` չպատճառաբանված խոշոր պլաններ ու դրանց բացակայություն, երբ ուզում ես հերոսի աչքերի մեջ նայել, լողացող-ճախրող կադրեր, երբ ամեն ինչ էնքան երկրային է ու ծանր, մոմեր-մոմեր, որ մինչև հիմա Անդրեի Եվրատեսիլի տեսահոլովակն են հիշեցնում... ու, կարծում եմ, ֆիլմի մեծագույն թերությունը` ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, բացառապես հեռուստատեսային, դեռ հաճախ` վատ հեռուստատեսային լույս է. ու ախր դա է որոշում ամբողջ տեսարանի հավաստիությունը. մասնագետի աչքը որսում է, ոչ մասնագետն էլ նայում է ու պարզապես զգում, որ ինչ-որ բան ճիշտ չի տեսարանում. նայում ես, փոքր սենյակ է, չորս կողմը պատեր են, պատուհանները, ենթադրաբար, պատերի վերին հատվածում են, բայց դերասանների վրա չգիտես որտեղից էնպիսի ուժեղ ճակատային լույս է ընկած ու էնպիսի շեշտված ստվերներ է գցում պատերին, որ քեզ թվում է ֆոտո-ստուդիայում են: Կամ կլիպային կապույտ ֆոները` պալմաների տերևներով. ախր կարելի էր էսքան լուրջ աշխատանք անելուց նաև հաշվի առնել, որ պետք ա հրաժարվել էդ շտամպերից, որոնք ամեն օր տեսնում ենք սերիալներում ու կլիպերում: Որոշ ինտերիերներ կարող էին ավելի լավը լինել, հատկապես Սառայի տան տեսարանները խիստ թատերային են` բեմի խորությամբ տարածք, մեջտեղում անհասկանալի վարագույր, դաշնամուր, դաշնամուրի կողքին այգու նստարանի պես մի բանի վրա պառկած Սառա, սեղան` բոլորը մի գծի վրա, առանց խորության, իսկ առաջին պլանում Տիգրան Ներսիսյանն է, ու ամբողջ տեսարանը ընթանում է էդ մի գծով, աջ ու ձախ չկա /որովհետև, ենթադաբար, աջ ու ձախ պատերը չկան/, Կարեն Ջանիբեկյանն էլ էդ անհասկանալի նստարան-մահճակալից Տիգրանի մոտ է վազում, աննորմալ միզանսցեն, որ նույնիսկ Կարենի կատարմամբ է տարօրինակ թվում... նույնսիկ անտառի տեսարանում, որ շատ գեղեցիկ գույներ են, հագուստներ, ամեն ինչ էդքան բնկանան է, թե ոնց են հաջողացրել տենց անբնական լույս դնել, չեմ հասկանում, ուղիղ Նազենիի դեմքին:

    Ուրախ եմ, որ կա էս ֆիլմը: Բայց հաջորդ աշխատանքն իսկապես պիտի իսկական ԿԻՆՈ լինի, որովհետև էս թիմն արդեն բավականին ջանք ու գումար է ծախսել էքսպերիմենտների վրա... այսինքն, կարծում եմ` ժամանակն է հասկանալ, թե էս թիմում ով է կինոյից գլուխ հանում, ով չէ: Կուզեի, որ նոր գլխավոր օպերատոր ու ռեժիսոր ընդգրկվեին "Խաչագողի հիշատակարանը"-ի աշխատանքներում: Ես էդ գիրքը շա~տ եմ սիրում, հրաշալի ընտրություն է ֆիլմի համար: Ես հոնգուր-հոնգուր լացել եմ գրքի վերջին տեսարանի վրա, ինչը շատ քիչ է պատահում: Էնպես որ շատ նախանձախնդիր եմ լինելու էդ ֆիլմի հարցում:
    Սպասենք
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 25.10.2009, 00:36:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (27.10.2009), Askalaf (25.10.2009), Chilly (26.10.2009), Freeman (31.07.2010), Jarre (25.10.2009), Sona_Yar (25.10.2009), Աթեիստ (25.10.2009), Լուսաբեր (25.10.2009)

  15. #57
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Վա˜յ, ի˜նչ լավ ա էս թեման տեսա. վերջապես չեմ ալարի, իմ ցնդած կարծիքը կարտահայտեմ:

    Սկսենք նրանից, որ «Սպանված աղավնի» վիպակն ինքը շատ անհաջող էր ընտրված: Դարն ապրած, ժամանակավրեպ, ռաբիզ ստեղծագործություն է: Դեռ Նար-Դոսի տարբերակը կարդալուց հետո նման կարծիք կազմեցի:

    Ասեմ, որ անիմաստ երկար էր ֆիլմը, շատ տեսարաններ անիմաստ ձգձգված էին (ես կինոթատրոնում եմ տեսել, ասում են՝ սերիալը նույնիսկ ավելի է ձգած): Գժվեցինք, երբ նույն երգը երկու անգամ ծայրից ծայր երգեցին:

    Նազենին սխալ էր ընտրված: Շատ կեղծ էր խաղում: Ավելին՝ հեչ Սառա չէր: Ինչ վերաբերում է վերջին, որը, չգիտես ինչու, շատերին ահավոր դուր է եկել, պիտի ասեմ, որ ամենաանտանելի մասն էր, իսկ էդպես հիստերիկանալ ցանկացած կին կարող է: Էդ ընթացքում շատերը լացում են, իսկ մենք անհամբեր սպասում էինք, թե երբ պիտի մեռնի, որ կինոն պրծնի:

    Դրական կողմերից. Սալոմեի կերպարը շատ դուրս եկավ, բավական մեծ աշխատանք էր թափած ֆիլմի վրա, չնայած բազմաթիվ թերությունները ծածկում են այն: Ուրիշ դրական բան չեմ գտնում:

    Ու մի լուրջ բացասական կետ կա. հայկական կինոն անընդհատ պտտվում է նույն մարդկանց շուրջ, իսկ դա, իմ համեստ կարծիքով, խոչընդոտում է զարգացմանը: Կուզեի տեսնել մի ֆիլմ, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը չէ, գլխավոր դերակատարուհին Նազենին չէ, կոմպոզիտորը Հայկոն չէ ու էլի ուրիշ փոփոխություններ:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (27.10.2009), Ariadna (26.10.2009), Aurora (26.10.2009), Chilly (26.10.2009), Elmo (26.10.2009), Farfalla (26.10.2009), Freeman (31.07.2010), Nareco (30.11.2009), Ribelle (25.10.2009), Yevuk (25.10.2009), _Հրաչ_ (25.10.2009), Հայկօ (25.10.2009)

  17. #58
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Դե, ես էլ իմ կինոյից բան չհասկացող կարծիքն ասեմ:
    Նախ ստեղծագործության մասին, դպրոցում կարդացել, չէի հավանել, վերընթերցեցի հիմա, հավանեցի, դե, տիպական պատմություն չի, բացառիկ դեպք է, բայց լրիվ հնարավոր:
    Հիմա կինոյի մասին. արել են այնքան, որքան կարողացել են, էլի ապրեն իրենք, որ մի բան արել են:
    Այդքան փող ծախսելու, տարբեր քաղաքներում նկարահանումների, ժամանակի շունչը վերարտադրել փորձելու փոխարեն կարող էին մեր օրերի Երևան տեղափոխել:
    Սցենարը ահավոր վատն էր, անհամոզիչ էր Սառայի` մահից առաջ Ռուբեն կանչելը, վիպակում այդպես չի, վատը տեսնելուց հետո ես ավելի լավ տարբերակը պատկերացնում եմ, թե ոնց կարելի էր անել, երևի կինոն ստեղծողներն էլ, քննադատելը հեշտ է, ես էլ իմ հեշտ անելիքն եմ անում
    Դերասանները՝
    Ջանիբեկյան- երևում էր, որ մարդը գիտի, թե կինոյում ոնց պետք է խաղալ, ինչն էլ այնքան հաջող չէր, ռեժիսորին հարցրեք, թե ինչու:
    Խորեն Լևոնյան- ինձ դուր եկավ, ինչն էլ այնքան հաջող չէր, նույնը…
    Նազելի- Սառայի կերպարը ինքնին սառած, անհամ աղջկա կերպար է, Նազելին համապատասխան խաղաց, բայց թույլ սցենարը, կերպարի թույլ լինելը ոչ հանճարեղ դերասանուհուն տեղ չէին թողել լավ խաղի:
    Ներսիսյան, Կարապետյան- Խաղում էին դրամատիկական ներկայացման մեջ, ոչ կինոյի, բայց Կարապետյանի ձայնը մի բան արժե, ուղղակի Հրաչ Քեշիշյանը ինձ թվում է հեշտ է համաձայնում դերասանների խաղին, համարձակ ռեժիսոր է պետք, հեղինակություններ հաշվի չառնող, որ դերասանից քամի նրա ողջ պոտենցիալը,
    Մի քիչ հումորը ֆիլմին չէր խանգարի, մանավանդ որ Նար-Դոսի տեքստը հումորի համար, ներողամիտ ժպիտի համար տեղ թողնում էր,
    Ռեժիսորի մասին, լավ է, վատ է, մարդը իր կարողացածն անում է, ով կարող է ավելի լավ անել, թող անի, կասեք՝ հնարավորություններ, ինչու՞ Հայաստանում հնարավորություն ունեցող էլ մարդ չկա՞, մարդը ուզում է լավ կինո նկարել, ինձ թվում է, որ խիստ ռեժիսոր չի, պահանջկոտ չի, մի քիչ որ ավելի համարձակ լիներ, ավելի լավ կինոներ կնկարեր:
    Ֆիլմը չհավանեցի, երկրորդ անգամ նայելու ցանկություն չունեմ, բայց ապրեն իրենք, լավ է լինելու, Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել, կինոյի ասպարեզում աշխատող բոլոր մարդկանց մաղթում եմ դեպի լավը
    Հ. Գ.
    Ես կինոգետ չեմ, գրել եմ այն, ինչ հասկացել եմ, եթե սխալ եմ հասկացել, ներող եղեք, ուղղակի այստեղ գրած չկար, որ միայն մասնագիտական կարծիքներ են թույլատրվում, ես էլ ինձ լավ զգալով ասացի՝ կարող է մեկին էլ իմ կարծիքը հետաքրքրի
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 25.10.2009, 02:15:

  18. #59
    Մշտական Անդամ Angelochek Pushisti-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Երեվան
    Գրառումներ
    218
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Երեկ դիտեցի Սպանված աղավնին DVD տարբերակով. լավ ֆիլմ էր, տպավորություններս լավ են. հաջողված ֆիլմ էր, բայց որոշ թերություններ կային. որոշ դերասաններ լավ չէին խաղում Նելլի Խերանյանը`Սառայի մոր դերում, մեկ էլ Տիգրան Ներսիսյանը Գարեգինի դերում; Լավ էին խաղում Նազենին և Արթուր Կարապետյանը Միքայել Մարգարյանի դերում:

    Հ.Գ Հա~ա մոռացա ասեի շատ դուրս եկավ երաժշտությունը
    Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

    Demira Flowers http://www.youtube.com/watch?v=05vBWRV8jYU

  19. #60
    միշտ լավատես Աշխեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նար-Դոս - Սպանված Աղավնի (գեղարվեստական կինոնկար)

    Ֆիլմը շուտ եմ նայել կինոթատրոնով, բայց այսքան կարծիք կարդալուց հետո նոր որոշեցի իմն էլ ավելացնել… Իսկապես մեծ աշխատանք էր տարված և ֆիլմը ուղղակի անթույլատրելի է համարել վատը, հատկապես որ մեր կինոմատոգրաֆիայի առաջին քայլերն են… Դերասանական խաղը հիմնականում հավանել եմ, հատկապես շատ տպավորված եմ Խորեն Լևոնյանի խաղով, ապրի ինքը ֆիլմից ֆիլմ ավելի տպավորիչ է դառնում, Նազենին վատ չէր, բայց դե լավն էլ չէր էլի,համաձայն եմ թարմ դեմքեր փնտրելու մտքի հետ և ցավոք, իմ կարծիքով, շատ վատ էր խաղում Նելլի Խերանյանը, ինքը ընդհանրապես ֆիլմերի համար չէ, միայն թատրոն…Չեմ կարող չնշել Միքայելի դերակատար Արթուր Կարապետյանի խաղը, հիասքանչ էր Բա ձայնը...
    Ինչպես միշտ փայլուն էր Հայկոն իր երաժշտությամբ…
    Հա մեկ էլ հանգիստ թողեք էլի խեղճ Հրաչ Քեշիշյանին, մարդը նորմալ աշխատանքա տարել
    Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղարվեստական գրականության դերն ու նպատակը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.03.2014, 15:06
  2. №1 ահաբեկիչը սպանված է, ԱՄՆ-ն ցնծում է...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 53
    Վերջինը: 04.05.2011, 20:11
  3. Գեղարվեստական և գիտական գրականության նոր կայք:
    Հեղինակ՝ ashot_1987, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2010, 16:34
  4. Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.12.2007, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •