Մեկ էլ մի հատ մոնղոլ թարս ոտից զարթնի ու հիշի, որ Չինգիզ խանի ժամանակ Պեկինից մինչև Եվրոպա իրանցն ա եղել: ՈՒ գնա ասենք, Չինաստանը պահանջի: Տենց ա լինում էլի, որ դնում հրթիռահարում ռմբակոծում են, հետո էլ վայնասուն ա դուրս գալիս, թե թույլերին ծեծեցին:
Մեկ էլ մի հատ մոնղոլ թարս ոտից զարթնի ու հիշի, որ Չինգիզ խանի ժամանակ Պեկինից մինչև Եվրոպա իրանցն ա եղել: ՈՒ գնա ասենք, Չինաստանը պահանջի: Տենց ա լինում էլի, որ դնում հրթիռահարում ռմբակոծում են, հետո էլ վայնասուն ա դուրս գալիս, թե թույլերին ծեծեցին:
էսպես չի մնա
Էսպես մի խոսք կա...այն ազգը, որ չունի պատմություն, նա չի ունենա նաև ապագա...և ես կասեի, այն մարդը, որ չի իմանաում իր պատմությունը նա չի ունենա ապագա...
Ոչ մի ՄԱԿ-ի օրենք, ոչ մի ձևակերպում... փաստը մեկն է....Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, ԼՂՀ ի դեռ ետ չբերված տարածքները, ... Ջավախքը, դրանք այն տարածքներն են, որ պետք է ետ բերենք... եթե ՄԱԿում որևէ օրենքի հակասում է, ուրեմն էդ օրենքն է սխալ... ու էդ օրենքը պիտի փոխվի....
Ու ոչ մի օրենք չի կարող կանգնի հայկական հարցի առաջ...հարց, որ միայն ի զորու էն լուծել հայերը...
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հայ, պետք է շատ լավ իմանա իր պատմությունը... և պատմության մեջ, մեզ` հայերիս համար, վերջապես վիճելի հարցեր չպետք է լինեն, ամեն ինչ պետք է հստակեցվի...
Ապագան հայերինն է...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ապեր կարդա էս հոդվածը: Էլի «պատություն» ա : Կարելի ա շուտ հայտարարել, որ դրանք հայեր են ու Մարսը մերն ա:
Վաշինգթոնում գտնվող «Մարսի անոմալիաների հետազոտման կենտրոնի» նախագահ Էնդրյու Դ. Բեզիագոն հայտարարել է, որ NASA-ն ոչ միայն թաքցնում է Մարսում առկա կյանքի մասին տեղեկությունները, այլև իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում կարմիր մոլորակի փխրուն էկոհամակարգի համար:
Նշենք, որ Էնդրյու Բեզիագոյի տեսությունը հիմնված է Մարսի մակերեսի լուսանկարների վրա, որոնք կատարվել են Spirit մարսագնացի կողմից: Ըստ գիտնականի` այդ լուսանկարներում հստակ երևում են ոչ միայն կացարաններ և կուլտային կառույցներ, այլև հումանոիդների 5 տեսակներ և կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք երբևիցե բնակվել են Երկրագնդի վրա: Կենդանիների անհայտ տեսակներին գիտնականն արդեն անուն է տվել: Օրինակ, Մարսի կենադանիներից մեկին անվանել է սենդակ:
Էնդրյու Բեզիագոն համոզված է, որ շատ վաղուց Մարսում եղել է, օրինակ, Հին Եգիպտոսի քաղաքակրթության կարգի համակարգ: Մոտավորապես 11 500 տարի առաջ ողջ արևային համակարգը վերապրեց տիեզերական աղետ, որը ոչնչացրեց Երկրագնդում Ատլանտիդան, իսկ Մարսի վրա` կյանքի մեծ մասը: Այժմ Մարսի էկոհամակարգն աստիճանաբար վերականգնվում է, և ցանկացած այլմոլորակային ազդեցություն կործանիչ կլինի վերջինիս համար: Նշենք, որ գիտնականը կոչ է անում աշխարհի առաջատար տիեզերական տերություններին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին, դադարեցնել Մարսի մակերեսի ուսումնասիրությունները:![]()
էսպես չի մնա
Այդ դեպքում կերևա հակասությունը քո նախկին ու ներկա դիրքորոշման միջև:Lion ջան, քո թանկագին խաթեր համար եթե քվեարկեմ «Միանշանակ օգտակար է», ինչ-որ բան կփոխվի՞:
REAL_ist ջան. էդ իրավաբանությունը որոշ մարդիկ ու մասնավորապես ես վատ չգիտեմ, կարող ես հավատացած լինել: Այստեղ խոսքը այդ մասին չէ, ինչպես կարող էիր նկատել ամենաառաջին պոստից: Այնպես որ այս թեմայով խորանալն այս թեմայում անիմաստ է...Իրավական առումով առաջնայինը ոչ թե տարածքի `պատմականորեն այս կամ այն ազգին "պատկանելն" է, այլ ներկա պահին այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքը:
Ի դեպ - այո: Ալբանացիները գրեթե միակ ժողովուրդն են, ովքեր հանդիսանում են իլիրիացիների հետնորդները - սա այնպես, իմիջայլոց:Միթե ալբանացիները Եվրոպայում են բնակվել պատմականորեն?
Հայկօ, Elmo, ՏրիբունՀարցումը թերի է: Իմ տարբերակը չկա: Այն է՝ Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
Ոչին՞չ, լրիվ զրո՞ - աբսալյուտ ՈՉԻՆՉ չի փոխի՞: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան թմբկահարում մարտի մեկը... Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
Այդ թվում և... բայց կոնկրետ դեպքում ցույց եմ տալիս, որ Հայկօ-ի պոստըԵրկրորդ, Լիոն դու ուզում ես ապացուցել արդեն միլիոն տարի ապացուցվածը:
http://www.akumb.am/showpost.php?p=1...&postcount=124
ինչ անտեղի էր:
Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ինդոնեզիան, Արաբական միացյալ էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եմենը... շարունակե՞մ:Ո՞վ ա կասկածի տակ դնում Ուտիքի կամ Արցախի պատմական հայկական լինելը:
Թուրքական ու ադրբեջանական հանրագտարաններում լա՞վ ես նայել: Իսկ Վիկիպեդիայո՞ւմ՝ ամենաօգտագործվող այդ ինտենրետ հանրգիտարանում:Մի հատ էլ hարցում բացի ու Վանի ու Սասունի համար հարցրու: Է հետո ի՞նչ: Ալամ աշխարհի հանրագիտարաններում Վանն էլ, Սասունն էլ, Ուտիքն էլ, Արցախն էլ պատմական հայկական տարածքներ են: Չեմ հասկանում քո ինչ-որ բան ապացուցելու իմաստը:
Այնքան կապ ունեն, որ ապացուցում են հայերի բնիկ լինելը: Բացի այդ հերքում են թուրքա-ադրբեջանական ու վրացական տեսակետները հայերի եկվոր լինելու մասին: Երրորդ - միջին ստատիստիկ եվրոպացու ուղեղին հասցնում են, որ հայերը "յուրայիններ" են, իսկ այդ միջին-ստատիստիկ եվրոպացին, ի դե, ձևավորում է իր երկրի արտաքին քաղաքական կուրսը:Ի՞նչ ես մի բանը մյուսի հետ խառնում, ու ի՞նչ կապ ունի Ուտիքի պատմական հայկական տարածք լինելը բնավարացիների ու մնացած հնդեվրոպական ժողովուրդների հայկական ծագման հետ:
Դեմ չի, բայց Ձեզնից ոմանք կարծում են, որ Արցախն ու Ուտիքը (ազատագրված տարածքները) մեր բնիկ Հայրենիքն են» - մեր ազգին որևէ օգուտ չի կարող տալ - Հայկօ, Rammer Այս թեման դրանից բացվեց: Դեհ ինչ - գուցե դո՞ւ էլ ես միանում Հայկօ-ին և Rammer-ին:Ապեր, մեզանից ոչ մեկը դեմ չի Ուտիքի հայկական լինելուն:
Իսկ գուցե մենք պարանոիկ չենք, այլ Դուք եք վատ տեեկացված և ունեք պետքական գիտելիքների մեծ պակաս, իսկ գուցե հենց Ձեզ է խանգարում դոգմատիզմը - հը՞:Մենք զարմանում ենք այն պարանոյայի վրա, որով դուք տառապում եք - հայկական ծագում, հայերն են սարքել, հայերն են հորինել, առաջինն են, սաղ հայ են, սաղ փիղ են:
Խնդիրն այդ մասին չէ - տես թեմայի առաջին պոստը:Ու էլի դուք խոսակցությունը տանում եք ձեզ հաճելի ուղղությամբ: Ըստ ձեզ եթե մեկը սարկազմով է վերաբերվում բավարացիների հայկական ծագմանը ուրեմն նա նաև չի հավատում Ուտիքի հայկական պատմական տարածք լինելուն: Մի հատ ինքդ մտածի էլի, սա լուրջ մոտցում է, թե? ոչ:
Կասկածում եմ "բոլոր"-ի գիտելիքների "լավ" լինելուն: Ու դրանում "բոլոր"-ի մեղքը, ինչքան էլ զարմանալի է, շատ քիչ է: Ուղղակի "բոլոր"-ը սովորել են Հայոց պատմություն դպրոցական մակերեսային ու սխալ դասագրքերով, դե իսկ հիմա էլ այդ թեման "բոլոր"-ին այնքան չի հետաքրքրում, որ խորացնեն գիտելիքները: Այս պատմության մեջ "բոլոր"-ի մարդկայնորեն հասկանալի մեղքը ընդամենը նրանում է, որ "բոլոր"-ը ուղղակի չեն ուզում որևէ նոր բան սովորել և գերադասում են հեշտ ուղին - ժխտել այդ նորը և ծաղրել:Հայոց պատմությունը բոլորս էլ լավ գիտենք,
Նման կերպ էր վարվում օղորմածիկ հորեղբայր, որը մի անգամ առել էր "Վոլգա 21", սովորել էրա յդ մեքենային, բայց հետո, երբ դուրս եկան 24, 24-10, 24-31- մոդելները, հուզված ապացուցում էր, որ մեկ է, դրանք "Վոլգա 21"-ից լավը չեն: Նա ուղղակի չէր ուզում, գուցե նաև չէր կարողանում իրեն նեղություն տալ և սովորել նոր մեքենաներին - այսքան բան...
Դա էլ առանձնապես չի երևում, քանի որ Դուք Ձեր ունեցածի մի մեծ մասը ուղղակի ծաղրում եք:ու հպարտանում ենք մեր պատմությամբ, ու այն ամենով ինչ ունեցել ենք:
Նախ ընդունեք և ճանաչեք:Հպարտանում ենք, ու ցանկանում ենք պահպանել:
Անձամբ ես էլ եմ այդպես մտածում:Բայց մեզ, մեր պատմությունից ավելին պետք չի: Մեզ պետք չի, որ Արքիմեդը հայ լինի, Անգելա Մերկելն էլ հայկական ծագում ունենա, եգիտպական բուրգերը Գևորը նախագծած լինի, շումերներն էլ Մեղրեցի լլինեն:
Անձամբ ես նման բան չեմ ասել և խնդրում եմ նման հերյուրանքներ իմ հասցեին չտարածել:Հիմա հասկանում ես ինչ ենք ասում, թե էլի ձեր տեսությունը պիտի բռթեք, որ ով չի հավատում որ ալամ աշխարհը հայերից ա ծագել ու պարտք ա հայերին ուրմեն վատ հայ ա, կամ ձեզանից պակաս հայ ա:
Վերջին խմբագրող՝ Lion: 18.06.2009, 12:44:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բա բնականաբար՝ պիտի հակասություն երևա, եթե քվեարկեմ: Պարզ ասում եմ՝ ստեղ իմ տարբերակը չկա, ինչ էլ քվեարկեմ՝ իմ դիրքորոշմանը չի համապատասխանելու, ի՞նչ անհասկանալի բան կա ստեղ:
Լավ, էս ամեն ինչը թողնենք մի կողմ: Ասում եք՝ բեսամթ օգուտ ա: Խնդրում եմ ինձ բացատրեք, թե էդ պատմական ապացուցված փաստերը ու՞մ աչքը պիտի կոխենք, որ Արցախը, Ուտիքը, Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան հետ տան մեզ: Ինձ կետ առ կետ բացատրեք ու ներկայացրեք, թե էդ ապացուցումը ինչ միջոցներով, ինչ մեխանիզմներով, ինչ հերթականությամբ պիտի ռեալ օգուտ բերի:
DIXIcarpe noctem
Քո կարծիքով ինչ որ բան փոխվում ա՞, որ մենք գիտենք իրականում ինչ ա կատարվել: Ոչինչ չի փոխվում, հանցագործները ղեկավար դառան, տուժածները(նրանք, ովքեր կենդամի մնացին) դատվեցին: Իսկ պատմության դասագրքերում կգրվի, որ այդ մարդիկ իսկակապես հանցագործ էին:
Ավելի լավ կլիներ որ իրավական դաշտում ֆիքսվեր և արժանի կերպով գնահատվեր մարտի 1-ը քան պատմական:
Իսկ պատմությունը.... պատմությունը գրում են հախթողները: Կրկնվեցի:
Կարճ ասած, պատմությունը ոչ թե եղածի արտացոլումն է, այլ ուզածի դոկումենտացումը: Պատմությունը բացարձակ գիտություն չի կարող դառնալ, ընդհանրապես գիտություն չի կարող դառնալ, քանի որ մեր տամության դասգրքերում Արցախը մերն է իսկ Ադրբեջանցիներում՝ իրենցը: Բայց Հայակակ և Ադռբեջանական դասագրքերում ասենք Նյուտոնի 3-րդ օրենքը տառացիօրեն նույնն է: Հասկանում ե՞ս ինչ եմ ասում: Պատմությունը ինչ որ բանի հետևանք ա:
էսպես չի մնա
Դու հլա մեր հարևաններին հարցրա: Եթե էդ պատկանելության հարցը տենց դանդուռ հարց ըլներ հետևները չէին ճղի: Ժամանակին հենց տենց էլ մտածում էինք որ մեկա մերնա ինչ պտի անեն ու էնքան քնեցինք, որ մեկ էլ տեսնենք աշխարհում արդեն էդքան էլ միանշանակ չի թե ումնա; Ու ինչքան գնում էնքան խորանումա դա: Տեղից էլ հայկական եկեղեցիները արդեն հան ել ալբանական եկեղեցիներ, իրանց սարքել են ալբանացիներ, մեզ էլ կպցրել են քոչվորի յառլիկ: Նենց որ ամեն քայլի էլ ապացուցելու կարիք կա մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր անցյալը:
Իհարկե պետք էլ չի ծայրահեղ բաներ ասել, էն "մի նետի" սերիայից, բայց եղածը միշտ թարմացնել, վեր հանել ու ներկայացնել, կերցնել աշխարհին պետքա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Lion (18.06.2009)
Հազար տոկոս միանում եմ:
Եթե ցանկանում ես թուրքական կամ ադրբեջանական հանրագիտարաններում բան փոխել, խնդրեմ, գնա թուրքիա ինչքան ուզում ես փոխի; Իսկ մեր իմացած պատմությանը հանգիստ թող: Ուզբեկստանի անունը լավ կանես չտաս, հաստատ քեզանից լավ գիտեմ ուզբեկներին էլ, ու իրենց մտածածն ու իմացածն էլ հայերի մասին: Քանի անգամ ես եղել Ուզբեկստանում, իսկ Եմենում ?? Քանի անգամ ես ուզբեկական հանրագիտարան կարդացել ? Ինչ ես մուտիլովկեք անում ? Հիմա ուզածդ ինչ ա, որ Պակիստանում Ուտիքի հայակական պատմական տարածք լինելը ամեն ճամփի վրա գրած լինի ? Քանի պակիստանցի ես տեսել կյանքումդ, Լիոն: Ինչ ես տեսել վաբշե, բացի քարահունջից, եթե քարահունջն էլ տեսել ես ?? Մի անգամ Տուրոջանին եմ հարցրել, թե բացի Հայաստանից կյանքում ինչ ա տեսել, որ տենց բռթում ա մեծ մեծ որ ալամ աշխարհը հայաստանին պարտք ա, ու վաղը սաղ հայերինն ա լինելու:
Ընդունում ու ճանաչում ենք, ու քեզանից ու մնացածից լավ, ու հաստատ լրացուցիչ փղեր չենք ուզում, մեր պատմությամբ հպարտանալու համար, ոչ էլ ուզում ենք, որ Արքիմեդը հայ լինի, որ Դավիթ Անհաղթով հպարտանանք: Եղավ ապեր ?? Քեզ ա թվում: Բացի Արտակ Մովսիսյանի ու Հերունու մառազմից, մի երկու բան ավել ենք կարդացել, ի տարբերություն ոմանց, ու համ էլ տեսել ենք, դրա համար էլ արցունքների արանքում դառը ժպտում ենք;
REAL_ist (19.06.2009)
Ապեր, բա իրանց գործը կեղծելն ա; Իրանք անասուն են; Ինչ ես ուզում անենք, մենք էլ իրանց նմանվենք ? Ամոթ ա, որ դրած ձեզ ադրբեջանցիների հետ եք համեմատում, խայտառակություն: Ադրբեջանցիք կեղծում են, մենք էլ նստենք իրանց հակաճառենք: Ձեր բարձրության վրա եղեք; Եթե սկսում եք ադրբեջանցիների հետ վիճել, նշանակում ա, որ լուրջ եք ընդունում դրանց գրած ախմախությունները: Պարզ չի ? Ոնց որ հիմա մեկը գրի որ մածունը սև ա, ու մենք սկսենք սաղով հակառակն ապացուցել:
Դե հիմա մի հատ քո նախորդ գրածը կարդա, ու ինքդ ասա, թե քո գրածն էս թեմայի հետ ինչ կապ ունի; Սա կոչվում է, դատարկաբանություն:
Հերիք ա գլուխ արդուկեք: Ափսոս եք, լուրջ բաներով զբաղվեք:
Մի օր ձեռս շատ փող լինի, քեզ ու Լիոնին տանելու եմ Աթենքի հնագիտական թանգարան: Մենակ սափորների դահլիճը Երևանի չափ ա: Սա նենց ձեռի հետ, ընկեր: Կամ էլ, հույները հայ էին, ու մնում ա Աթենքի հնագիտական թանգարանը վերանվանենք հայկական հնագիտական թանգարան:
Ինչ վիճելի հարցեր, Տուրո ? Քո համար Արցախի հայկական պատմական տարածք լինելը վիճելի հարց ա ?? Իմ համար վիճելի չի; Ուզում ես ադրբեջանցիների հետ վիճես; Քեզ հաջողություն; Թող մի էշություն դրանք դուրս տան, մի տաս հատով դուք պատասպանեք; Ահագին զբաղմունք ա; Տենանք դրանից ինչ ա դուրս գալու: Թե Լիոնի ասածի պես, ուզում ես Եմենում Հայոց Պատմության հուշակոթող կանգնացնեն ??
Elmo (18.06.2009)
Պատմությունը տալիս է դասեր։ Եթե իհարկե մարդավարի ու հնարավորինս օբյեկտիվ շարադրված է պատմության դասագրքերում։ Այդ դեպքում հասարակությունում առողջ մթնոլորտի ձևավորման շանսերը մեծանում են։ Իսկ շովինիզմով ու հեգեմոնիայով լցոնված պատմական կտերը տալիս են բոլորովին հակառակ էֆեկտը՝ ազգը կորցնում է իր դեմքը։ Պատմական անցքերն էլ է կորցնում։
Si vis pacem, para bellum
Էդ մենք գիտենք որ կեղծում են, բայց աշխարհը հո խաբար չի, եթե անընդհատ լսում են միայն էն , որ Ղարաբաղը հին ադրբեջանական հող ա, մի կետից սկսած սկսում են արդեն մտածել որ ինչ են ուզում էս խեղճ մարդկանցից էս ագրեսորները: Պատմություն չունենալով հանդերձ նստել աղավաղում են, ու քո ասած մեծահոգաբար նստած ենք մինչև էսօր, որ որտեղ ասես պատմությունը խեղաթյուրել են ու խեղաթյուրում են, գողանում են մերը: Եթե բոլորը տեղյալ լինեին մեզնից ապա կարող էինք մեծահոգաբար արհամարհել, բայց ցավոք տեղյակ չեն, իսկ ինչի տեղյակ չեն, որովհետև նստել ենք տեղներս:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ