Ես էլ չեմ քվերակում, քանի որ իրոք թերի է հարցումը: Պատասխանների մեջ պետք է լիներ նաև «ոչնիչ չի տալիս» տարեբերակը: Սա սզբի համար:
Երկրորդ, Լիոն դու ուզում ես ապացուցել արդեն միլիոն տարի ապացուցվածը: Ո՞վ ա կասկածի տակ դնում Ուտիքի կամ Արցախի պատմական հայկական լինելը: Մի հատ էլ hարցում բացի ու Վանի ու Սասունի համար հարցրու: Է հետո ի՞նչ: Ալամ աշխարհի հանրագիտարաններում Վանն էլ, Սասունն էլ, Ուտիքն էլ, Արցախն էլ պատմական հայկական տարածքներ են: Չեմ հասկանում քո ինչ-որ բան ապացուցելու իմաստը:
Ի՞նչ ես մի բանը մյուսի հետ խառնում, ու ի՞նչ կապ ունի Ուտիքի պատմական հայկական տարածք լինելը բնավարացիների ու մնացած հնդեվրոպական ժողովուրդների հայկական ծագման հետ: Ապեր, մեզանից ոչ մեկը դեմ չի Ուտիքի հայկական լինելուն: Մենք բոլորս դա գիտենք: Հիմա եթե դու կրկնակի փորձես դա ապացուցել, դա նշանակում է, որ ինքդ ես կասկածի տակ դնում դրանց պատմական հայկական լինելը, ու նորից ու նորից, ինչ-որ անկապ փաստարկներով ցանկանում ես դա վերաապացուցել:
Մենք զարմանում ենք այն պարանոյայի վրա, որով դուք տառապում եք - հայկական ծագում, հայերն են սարքել, հայերն են հորինել, առաջինն են, սաղ հայ են, սաղ փիղ են:
Ու էլի դուք խոսակցությունը տանում եք ձեզ հաճելի ուղղությամբ: Ըստ ձեզ եթե մեկը սարկազմով է վերաբերվում բավարացիների հայկական ծագմանը ուրեմն նա նաև չի հավատում Ուտիքի հայկական պատմական տարածք լինելուն: Մի հատ ինքդ մտածի էլի, սա լուրջ մոտցում է, թե? ոչ:
Հայոց պատմությունը բոլորս էլ լավ գիտենք, ու հպարտանում ենք մեր պատմությամբ, ու այն ամենով ինչ ունեցել ենք: Հպարտանում ենք, ու ցանկանում ենք պահպանել: Բայց մեզ, մեր պատմությունից ավելին պետք չի: Մեզ պետք չի, որ Արքիմեդը հայ լինի, Անգելա Մերկելն էլ հայկական ծագում ունենա, եգիտպական բուրգերը Գևորը նախագծած լինի, շումերներն էլ Մեղրեցի լլինեն: Հիմա հասկանում ես ինչ ենք ասում, թե էլի ձեր տեսությունը պիտի բռթեք, որ ով չի հավատում որ ալամ աշխարհը հայերից ա ծագել ու պարտք ա հայերին ուրմեն վատ հայ ա, կամ ձեզանից պակաս հայ ա:
Էջանիշներ