Ոչինչ, սենց քվեարկիր - եթե երբևէ կստեղծես քո թեման, հարցման կետերն էլ կլրացնեսԴե, քվեարկիր, տեսնեմ արդյունքը, գնամ քնեմ...
Ոչինչ, սենց քվեարկիր - եթե երբևէ կստեղծես քո թեման, հարցման կետերն էլ կլրացնեսԴե, քվեարկիր, տեսնեմ արդյունքը, գնամ քնեմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիչնո ինձ դրանից ни тепло, ни холодно

Ես էլ չեմ քվերակում, քանի որ իրոք թերի է հարցումը: Պատասխանների մեջ պետք է լիներ նաև «ոչնիչ չի տալիս» տարեբերակը: Սա սզբի համար:
Երկրորդ, Լիոն դու ուզում ես ապացուցել արդեն միլիոն տարի ապացուցվածը: Ո՞վ ա կասկածի տակ դնում Ուտիքի կամ Արցախի պատմական հայկական լինելը: Մի հատ էլ hարցում բացի ու Վանի ու Սասունի համար հարցրու: Է հետո ի՞նչ: Ալամ աշխարհի հանրագիտարաններում Վանն էլ, Սասունն էլ, Ուտիքն էլ, Արցախն էլ պատմական հայկական տարածքներ են: Չեմ հասկանում քո ինչ-որ բան ապացուցելու իմաստը:
Ի՞նչ ես մի բանը մյուսի հետ խառնում, ու ի՞նչ կապ ունի Ուտիքի պատմական հայկական տարածք լինելը բնավարացիների ու մնացած հնդեվրոպական ժողովուրդների հայկական ծագման հետ: Ապեր, մեզանից ոչ մեկը դեմ չի Ուտիքի հայկական լինելուն: Մենք բոլորս դա գիտենք: Հիմա եթե դու կրկնակի փորձես դա ապացուցել, դա նշանակում է, որ ինքդ ես կասկածի տակ դնում դրանց պատմական հայկական լինելը, ու նորից ու նորից, ինչ-որ անկապ փաստարկներով ցանկանում ես դա վերաապացուցել:
Մենք զարմանում ենք այն պարանոյայի վրա, որով դուք տառապում եք - հայկական ծագում, հայերն են սարքել, հայերն են հորինել, առաջինն են, սաղ հայ են, սաղ փիղ են:
Ու էլի դուք խոսակցությունը տանում եք ձեզ հաճելի ուղղությամբ: Ըստ ձեզ եթե մեկը սարկազմով է վերաբերվում բավարացիների հայկական ծագմանը ուրեմն նա նաև չի հավատում Ուտիքի հայկական պատմական տարածք լինելուն: Մի հատ ինքդ մտածի էլի, սա լուրջ մոտցում է, թե? ոչ:
Հայոց պատմությունը բոլորս էլ լավ գիտենք, ու հպարտանում ենք մեր պատմությամբ, ու այն ամենով ինչ ունեցել ենք: Հպարտանում ենք, ու ցանկանում ենք պահպանել: Բայց մեզ, մեր պատմությունից ավելին պետք չի: Մեզ պետք չի, որ Արքիմեդը հայ լինի, Անգելա Մերկելն էլ հայկական ծագում ունենա, եգիտպական բուրգերը Գևորը նախագծած լինի, շումերներն էլ Մեղրեցի լլինեն: Հիմա հասկանում ես ինչ ենք ասում, թե էլի ձեր տեսությունը պիտի բռթեք, որ ով չի հավատում որ ալամ աշխարհը հայերից ա ծագել ու պարտք ա հայերին ուրմեն վատ հայ ա, կամ ձեզանից պակաս հայ ա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 18.06.2009, 11:05:
Դու հլա մեր հարևաններին հարցրա: Եթե էդ պատկանելության հարցը տենց դանդուռ հարց ըլներ հետևները չէին ճղի: Ժամանակին հենց տենց էլ մտածում էինք որ մեկա մերնա ինչ պտի անեն ու էնքան քնեցինք, որ մեկ էլ տեսնենք աշխարհում արդեն էդքան էլ միանշանակ չի թե ումնա; Ու ինչքան գնում էնքան խորանումա դա: Տեղից էլ հայկական եկեղեցիները արդեն հան ել ալբանական եկեղեցիներ, իրանց սարքել են ալբանացիներ, մեզ էլ կպցրել են քոչվորի յառլիկ: Նենց որ ամեն քայլի էլ ապացուցելու կարիք կա մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր անցյալը:
Իհարկե պետք էլ չի ծայրահեղ բաներ ասել, էն "մի նետի" սերիայից, բայց եղածը միշտ թարմացնել, վեր հանել ու ներկայացնել, կերցնել աշխարհին պետքա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Ապեր, բա իրանց գործը կեղծելն ա; Իրանք անասուն են; Ինչ ես ուզում անենք, մենք էլ իրանց նմանվենք ? Ամոթ ա, որ դրած ձեզ ադրբեջանցիների հետ եք համեմատում, խայտառակություն: Ադրբեջանցիք կեղծում են, մենք էլ նստենք իրանց հակաճառենք: Ձեր բարձրության վրա եղեք; Եթե սկսում եք ադրբեջանցիների հետ վիճել, նշանակում ա, որ լուրջ եք ընդունում դրանց գրած ախմախությունները: Պարզ չի ? Ոնց որ հիմա մեկը գրի որ մածունը սև ա, ու մենք սկսենք սաղով հակառակն ապացուցել:
Էդ մենք գիտենք որ կեղծում են, բայց աշխարհը հո խաբար չի, եթե անընդհատ լսում են միայն էն , որ Ղարաբաղը հին ադրբեջանական հող ա, մի կետից սկսած սկսում են արդեն մտածել որ ինչ են ուզում էս խեղճ մարդկանցից էս ագրեսորները: Պատմություն չունենալով հանդերձ նստել աղավաղում են, ու քո ասած մեծահոգաբար նստած ենք մինչև էսօր, որ որտեղ ասես պատմությունը խեղաթյուրել են ու խեղաթյուրում են, գողանում են մերը: Եթե բոլորը տեղյալ լինեին մեզնից ապա կարող էինք մեծահոգաբար արհամարհել, բայց ցավոք տեղյակ չեն, իսկ ինչի տեղյակ չեն, որովհետև նստել ենք տեղներս:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Բացի սաղ աշպարհի կողմից կարդացվող Բրիտանիկա հանրագիտարանը կարդա: Կամ ցանկացած լուրջ հրատարակության կողմից տպված Համաշխարհային պատմության գիրք, կամ հանրագիտարան, ու տես քանի բան ա գրած ադրբեջանցիների մասին, քանի բան ու ինչ հայերի: Ոչ մի լուրջ գիրք աշխարհում պատմության աղավաղմամբ չի զբաղվում: Հնարավոր են մանր մունր տարբերություններ այն մասին, թե ասենք որտեղից են սերում հնդեվրապական ցեղերը, կամ ինչի հանկարծ կործանվեց մայաների քաղաքակրթությունը: Բայց նման աբսուրդներ, որ ասենք քորվոր սելջուկները ներկայացվեն որպես առաջավոր ասիայի բնիկներ, ոչ մի տեղ չկա: Դա հո մենակ մեր պատմությունը չի, դա նաև հույների պատմությունն ա, պարսիկների պատմությունն ա, արաբներինն ա, ասորիներինն ա, վրացիներինն ա, ու ընդհանրապես առաջավոր ասիայի բոլոր ժողովուրդների պատմությունն ա: Ասենք մի հատ ադրբեջանցի շիզոֆռենիկ գրեց որ իրանք հայերից առաջ ստեղ էին, հո չի կարա համ էլ վերցնի ու ողջ իրանի, ասորիքի, հունաստանի, հռոմեկան կայսրության, բյուզանդիայի պատմությունները փոխի ու հարմարացնի իրա ուզած էշությանը: Ինչ եք անկապ աբենր ասում ?? Ընկեր պատմությունը հո մենակ մի ազագի առանձին պատմություն չի, դա տարածաշրջանի, այդտեղ ապրող ժողովուրդների, պետությունների պատմություն ա: հո անտերը մենակ հայ ու թուրքի պատմություն չի: Հո էս կողմերում մենակ հայ ու թուրք չեն ապրել ??
Հա Տրիբուն ջան, բայց եթե սենց շարունակվի նույն էդ քո ասած Բրիտանիկայում լրիվ ուրիշ պատկեր կստեղծեն: Կֆինանսավորեն և կստանան լուրջ գրքեր: Հենա ՍՍ-ը ասում էր Աղդամը մեր հայրենիքը չի, Տիգրանակերտը երևի Ալիև 1 Ղրղզի հիմնածն էր: Պատմությունն էլա պաշտպանության կարիք զգում ոտնձգություններից, ու սաղ ցավն էնա, որ մենք էդքան հպարտանալով հանդերձ մեր պատմությունից խաբար չենք ու չենք գնահատում այնպես ինչպես որ պետքա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ