User Tag List

Նայել հարցման արդյունքները: Այն փաստի ապացուցումը, որ «Արցախն ու Ուտիքը (ազատագրված տարածքները) մեր բնիկ Հայրենիք

Քվեարկողներ
10. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Միանշանակ օգտակար է

    8 80.00%
  • Օգտակար է

    2 20.00%
  • Վնասում է

    0 0%
  • Միանշանակ վնասում է

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Ի՞նչ է տալիս պատմությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է տալիս պատմությունը

    Lion ջան, քո թանկագին խաթեր համար եթե քվեարկեմ «Միանշանակ օգտակար է», ինչ-որ բան կփոխվի՞:
    Այդ դեպքում կերևա հակասությունը քո նախկին ու ներկա դիրքորոշման միջև:

    Իրավական առումով առաջնայինը ոչ թե տարածքի `պատմականորեն այս կամ այն ազգին "պատկանելն" է, այլ ներկա պահին այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքը:
    REAL_ist ջան. էդ իրավաբանությունը որոշ մարդիկ ու մասնավորապես ես վատ չգիտեմ, կարող ես հավատացած լինել: Այստեղ խոսքը այդ մասին չէ, ինչպես կարող էիր նկատել ամենաառաջին պոստից: Այնպես որ այս թեմայով խորանալն այս թեմայում անիմաստ է...

    Միթե ալբանացիները Եվրոպայում են բնակվել պատմականորեն?
    Ի դեպ - այո: Ալբանացիները գրեթե միակ ժողովուրդն են, ովքեր հանդիսանում են իլիրիացիների հետնորդները - սա այնպես, իմիջայլոց:

    Հարցումը թերի է: Իմ տարբերակը չկա: Այն է՝ Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
    Հայկօ, Elmo, Տրիբուն

    Ոչին՞չ, լրիվ զրո՞ - աբսալյուտ ՈՉԻՆՉ չի փոխի՞: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան թմբկահարում մարտի մեկը... Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:

    Երկրորդ, Լիոն դու ուզում ես ապացուցել արդեն միլիոն տարի ապացուցվածը:
    Այդ թվում և... բայց կոնկրետ դեպքում ցույց եմ տալիս, որ Հայկօ-ի պոստը

    http://www.akumb.am/showpost.php?p=1...&postcount=124

    ինչ անտեղի էր:

    Ո՞վ ա կասկածի տակ դնում Ուտիքի կամ Արցախի պատմական հայկական լինելը:
    Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ինդոնեզիան, Արաբական միացյալ էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եմենը... շարունակե՞մ:

    Մի հատ էլ hարցում բացի ու Վանի ու Սասունի համար հարցրու: Է հետո ի՞նչ: Ալամ աշխարհի հանրագիտարաններում Վանն էլ, Սասունն էլ, Ուտիքն էլ, Արցախն էլ պատմական հայկական տարածքներ են: Չեմ հասկանում քո ինչ-որ բան ապացուցելու իմաստը:
    Թուրքական ու ադրբեջանական հանրագտարաններում լա՞վ ես նայել: Իսկ Վիկիպեդիայո՞ւմ՝ ամենաօգտագործվող այդ ինտենրետ հանրգիտարանում:

    Ի՞նչ ես մի բանը մյուսի հետ խառնում, ու ի՞նչ կապ ունի Ուտիքի պատմական հայկական տարածք լինելը բնավարացիների ու մնացած հնդեվրոպական ժողովուրդների հայկական ծագման հետ:
    Այնքան կապ ունեն, որ ապացուցում են հայերի բնիկ լինելը: Բացի այդ հերքում են թուրքա-ադրբեջանական ու վրացական տեսակետները հայերի եկվոր լինելու մասին: Երրորդ - միջին ստատիստիկ եվրոպացու ուղեղին հասցնում են, որ հայերը "յուրայիններ" են, իսկ այդ միջին-ստատիստիկ եվրոպացին, ի դե, ձևավորում է իր երկրի արտաքին քաղաքական կուրսը:

    Ապեր, մեզանից ոչ մեկը դեմ չի Ուտիքի հայկական լինելուն:
    Դեմ չի, բայց Ձեզնից ոմանք կարծում են, որ Արցախն ու Ուտիքը (ազատագրված տարածքները) մեր բնիկ Հայրենիքն են» - մեր ազգին որևէ օգուտ չի կարող տալ - Հայկօ, Rammer Այս թեման դրանից բացվեց: Դեհ ինչ - գուցե դո՞ւ էլ ես միանում Հայկօ-ին և Rammer-ին:

    Մենք զարմանում ենք այն պարանոյայի վրա, որով դուք տառապում եք - հայկական ծագում, հայերն են սարքել, հայերն են հորինել, առաջինն են, սաղ հայ են, սաղ փիղ են:
    Իսկ գուցե մենք պարանոիկ չենք, այլ Դուք եք վատ տեեկացված և ունեք պետքական գիտելիքների մեծ պակաս, իսկ գուցե հենց Ձեզ է խանգարում դոգմատիզմը - հը՞:

    Ու էլի դուք խոսակցությունը տանում եք ձեզ հաճելի ուղղությամբ: Ըստ ձեզ եթե մեկը սարկազմով է վերաբերվում բավարացիների հայկական ծագմանը ուրեմն նա նաև չի հավատում Ուտիքի հայկական պատմական տարածք լինելուն: Մի հատ ինքդ մտածի էլի, սա լուրջ մոտցում է, թե? ոչ:
    Խնդիրն այդ մասին չէ - տես թեմայի առաջին պոստը:

    Հայոց պատմությունը բոլորս էլ լավ գիտենք,
    Կասկածում եմ "բոլոր"-ի գիտելիքների "լավ" լինելուն: Ու դրանում "բոլոր"-ի մեղքը, ինչքան էլ զարմանալի է, շատ քիչ է: Ուղղակի "բոլոր"-ը սովորել են Հայոց պատմություն դպրոցական մակերեսային ու սխալ դասագրքերով, դե իսկ հիմա էլ այդ թեման "բոլոր"-ին այնքան չի հետաքրքրում, որ խորացնեն գիտելիքները: Այս պատմության մեջ "բոլոր"-ի մարդկայնորեն հասկանալի մեղքը ընդամենը նրանում է, որ "բոլոր"-ը ուղղակի չեն ուզում որևէ նոր բան սովորել և գերադասում են հեշտ ուղին - ժխտել այդ նորը և ծաղրել:
    Նման կերպ էր վարվում օղորմածիկ հորեղբայր, որը մի անգամ առել էր "Վոլգա 21", սովորել էրա յդ մեքենային, բայց հետո, երբ դուրս եկան 24, 24-10, 24-31- մոդելները, հուզված ապացուցում էր, որ մեկ է, դրանք "Վոլգա 21"-ից լավը չեն: Նա ուղղակի չէր ուզում, գուցե նաև չէր կարողանում իրեն նեղություն տալ և սովորել նոր մեքենաներին - այսքան բան...

    ու հպարտանում ենք մեր պատմությամբ, ու այն ամենով ինչ ունեցել ենք:
    Դա էլ առանձնապես չի երևում, քանի որ Դուք Ձեր ունեցածի մի մեծ մասը ուղղակի ծաղրում եք:

    Հպարտանում ենք, ու ցանկանում ենք պահպանել:
    Նախ ընդունեք և ճանաչեք:

    Բայց մեզ, մեր պատմությունից ավելին պետք չի: Մեզ պետք չի, որ Արքիմեդը հայ լինի, Անգելա Մերկելն էլ հայկական ծագում ունենա, եգիտպական բուրգերը Գևորը նախագծած լինի, շումերներն էլ Մեղրեցի լլինեն:
    Անձամբ ես էլ եմ այդպես մտածում:

    Հիմա հասկանում ես ինչ ենք ասում, թե էլի ձեր տեսությունը պիտի բռթեք, որ ով չի հավատում որ ալամ աշխարհը հայերից ա ծագել ու պարտք ա հայերին ուրմեն վատ հայ ա, կամ ձեզանից պակաս հայ ա:
    Անձամբ ես նման բան չեմ ասել և խնդրում եմ նման հերյուրանքներ իմ հասցեին չտարածել:
    Վերջին խմբագրող՝ Lion: 18.06.2009, 12:44:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.06.2009), Լեռնցի (18.06.2009), Լուսաբեր (18.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս դիտել
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 1634
    Վերջինը: 02.01.2024, 18:58
  2. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  3. Ինչ են տալիս մեզ սերիալները?
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.05.2011, 21:21
  4. Ինչ է տալիս ձեզ ակումբը
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2007, 11:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •